«Ծնեբեկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 54.
* {{Bt-latarm|Asparagus turkestanicus|aut=[[Popov]]|}}
* {{Bt-latarm|Asparagus verticillatus|aut=[[L.]]|}}
 
== Բուժական նշանակություն ==
Բուժման նպատակով օգտագործում են [[բույս]]ի արմատը, [[կոճղարմատ]]ը և մատղաշ ընձյուղները։ Արմատը և կոճղարմատը հանում են վաղ գարնանը կամ աշնանը, լվանում, չորացնում բացօթյա, պահում հերմետիկ փակվող տուփերի մեջ, իսկ ընձյուղները հավաքում են վաղ գարնանը և հիմնականում օգտագործում թարմ վիճակում։
 
Հնդկական բժշկության մեջ կոճղարմատը հայտնի է որպես հակադիզենտերիային միջոց։ Չինական բժշկության մեջ արմատի եփուկը համարվում է միզամուղ, ջերմ իջեցնող, օրգանիզմը տոնուսավորող, արյան շրջանառությունը և մարսողությունը կարգավորող միջոց։ Կիրառվում է պոդագրայի, [[ռևմատիզմ]]ի, [[շաքարային դիաբետ]]ի և իմպոտենցիայի ժամանակ։
 
Արմատը կտրում է ատամի ցավը, սպեղանու ձևով բուժում է դեմքի ցանավորումը, բացում դաշտանը, միզակապությունը, իջեցնում խուխի հետ կապված բարձր ջերմությունը, նպաստում ծննդաբերության հեշտացմանը։ Դեղաբույսի պատրաստուկներն օծելու ձևով օգնում են մեջքի ցավին, մորմի կծածին։ Ներքին ընդունման ձևով սերմերը «հովացնում են ստամոքսը», վերացնում քրտինքի տհաճ հոտը։
 
Հայկական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի պատրաստուկներն օգտագործում են [[երակներ]]ի խցանումը բացելու համար, [[լյարդ]]ի և [[երիկամ]]ների հիվանդությունների, գոտկացավի, ատամնացավի, աղեփքանքի ժամանակ և այլն։
 
[[Ֆրանսիա]]յում կոճղարմատը և մատղաշ ընձյուղները համարում են արդյունավետ միզամուղ միջոց։ Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ արմատը օգտագործվում է միզաքարային հիվանդության դեպքում, իսկ հայրենական ժողովրդական բժշկության մեջ՝ ջրգողության, միզապարկի բորբոքումների, դիսուրիայի, սրտխփոցների, ռևմատիզմի, գեղձախտի և էպիլեպսիայի ժամանակ։ Արտաքին ձևով դեղաբույսն օգտագործվում է մաշկային տարբեր բնույթի ցանավորումների ժամանակ։
 
Դեղաբույսի փորձարարական կիրառումները ցույց են տվել, որ այն իջեցնում է զարկերակային արյան ճնշումը, ուժեղացնում սրտի կծկումները, դանդաղեցնում նրա ռիթմը, լայնացնում ծայրամասային անոթները, ավելացնում դիուրեզը, լավացնում երիկամների ֆունկցիաները։ [[Թբիլիսի]]ի գիտահետազոտական ինստիտուտում հիմնավորվել է դեղաբույսի [[ընձյուղ]]ների չափավոր միզամուղ հատկությունը։
 
Շնորհիվ բույսի մեջ պարունակվող զգալի քանակությամբ ասպարագինի, նրա պատրաստուկները սրտի վրա ցուցաբերում են հանգստացնող ազդեցություն, ինչպես նաև վերացնում միզապարկի պարեզը։ Դեղաբույսի պատրաստուկները կործանարար ներգործություն են ցուցաբերում [[նախակենդանիներ]]ի վրա։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծնեբեկ» էջից