«Ժողովրդավարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 172.
[[էգալիտար]] ժողովրդավարության հիմքում ընկած է քաղաքական հավասարության հաստատման գաղափարը։ Այն ենթադրում է քաղաքական գործընթացում հավասար մասնակցություն, հավասար ներկայացուցչություն, իրավունքի և ազատության հավասար պաշտպանություն և քաղաքական նշանավոր ռեսուրսների նկատմամբ հավասար հասանելիություն։ Նման մոտեցման կողմնակիցները հիմնականում կոչ են անում իրականացնել այնպիսի քաղաքականություն, որտեղ առաջնայինը կլինի հենց ազգային շահը, այն վեր համարելով փոքրամասնությունների կամ առանձին քաղաքացիների շահից։ Նման մոտեցման պայմաններում ազգն ընկալվում է էթնիկական իմաստով, այլ ոչ թե քաղաքական, որտեղ իրավունքի կրողներ էին դառնում միայն որոշակի ազգության ներկայացուցիչները։
 
ՍոցիալականՍոցիալիստական ժողովրդավարությունը նման է էգալիտար ժողովրդավարությանը, սակայն այն կենտրոնացած է հասարակ ժողովրդի կամքի վրա։ Այն ենթադրում է դասակարգային հասարակության աստիճանակարգային չեզոքացում։ «Սոցիալական ժողովրդավարություն» հասկացությունն ամրապնդվել է 1919 թ. Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ծրագրի իրականացման արդյունքում։ 1940-ական թթ. կոմունիստական կուսակցությունների կողմից ներկայացվեց նաև մեկ այլ հասկացություն «ժողովրդական ժողովրդավարույուն» որպես սոցիալիստական ժողովրդավարության բազմազանություն։
 
Լիբերալ /ազատական/, ինչպես նաև հաճախակի օգտագործվող բուրժուական կամ սահմանադրական ժողովրդավարությունը հիմնված է մի շարք սկզբունքների վրա: