Բացել գլխավոր ցանկը

Changes

Մի շարք [[ավտորիտարիզմ|ավտորիտար]] վարչակարգերն ունեցել են ժողովրդավարական կառավարման արտաքին հատանիշներ, սակյան այնտեղ իշխանության կրողը եղել է միայն մեկ [[կուսակցություն]], իսկ վարվող քաղաքականությունը կախված չի եղել ընտրողների նախասիրություններից։ XXI դարի վերջին քառորդում նկատվել է ժողովրդավարության տարածման միտում, որի խոչընդոտներից են եղել անջատողականությունը, ահաբեկչությունը, բնաչության արտագաղթը, սոցիալական անհավասարության աճը։ Այնպիսի միջազգային կազմաերպություններ, ինչպիսիք են [[ՄԱԿ]], [[Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն|ՀԱՊԿ]] և [[Եվրոպական Միություն|ԵՄ]] ենթադրում են, որ պետության ներքին գործերի վերահսկումը, այդ թվում նաև ժողովրդավարության հարցերը և մարդու իրավունքների իրականացումը, մասնակիորեն պետք է լինեն միջազգային հանրության ազդեցության ոլորտում։
 
=== Հիմնական հոդվածը՝ Ժողովրդավարության պատմություն ===
Պատմականորեն առաջինն անվանում են հենց նախնադարյան-համայնական ժողովրդավարությունը։ Ժողովրդավարութունն առաջացել է Հին Հունաստանում և Հին Հռոմում,որի որոշակի տարրերն առկա են եղել միջնադարյան քաղաք-պետությունների ավանդույթներում և Եվրոպայի իշխանական ներկայացուցչական մարմիններոմ, ինչպես նաև նոր ժամանակի բրիտանական գաղութներում։ Հնագույն քաղաք-պետությունների [[օրենսդիր իշխանություն|օրենսդիր]], [[գործադիր իշխանություն|գործադիր]] և [[դատական իշխանություն (հանդես)|դատական]] իշխանության կրողը եղել է ժողովը, որի մեջ ընդգրկված են եղել բոլոր քաղաքացիները։ Այն հնարավոր էր, քանի որ այդ քաղաքների բնակչությունը հիմնականում չէր գերազանցում 10000 հոգի, իսկ կանայք և ստրուկները զուրկ էին քաղաքական իրավունքից։ Քաղաքացիներն ունեին գործադիր և դատական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունք, որոնք ընտրվելու սկզբունքով էին, իսկ մյուսները նշանակվում էին վիճակահանության սկզբունքով։ Սակայն Հռոմեական Հանրապետության հնագույն ժողովրդավարական ինստիտուտները դադարեցրեցին իրենց գործունեությունը։
 
49 550

edits