«Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 5925789 խմբագրումը, որի հեղինակն է՝ 81.0.157.203 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
No edit summary
Տող 64.
 
== Պատմություն ==
 
=== ԽՍՀՄ կազմավորումը (1922-19231922–1923) ===
{{տես նաև|Հոկտեմբերյան հեղափոխություն}}
 
Տող 85 ⟶ 86՝
Նախիջևանի Խորհրդային Հանրապետությունը վերածվեց Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության` մտնելով Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ: Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը լուծարվեց, իսկ Հայկական, Ադրբեջանական և Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունները ստացան միութենական հանրապետությունների կարգավիճակ: Աբխազիայի կարգավիճակն իջեցվեց ինքնավար հանրապետության մակարդակի` Վրացական ԽՍՀ-ի կազմում:
 
=== Մինչպատերազմական շրջան (1923-19411923–1941) ===
[[1923]] թվականի աշնանը, հատկապես [[Վլադիմիր Լենին]]ի մահից հետո, երկրի ղեկավար շրջանակներում սկսվեց իշխանության հասնելու համար` խիստ քաղաքական պայքար: Հաստատվեց [[ավտորիտարիզմ]], որն [[Իոսիֆ Ստալին]]ի կողմից օգտագործվում էր միահեծան իշխանություն ստեղծելու նպատակով: [[1920]]-ական թվականների կեսերին ծավալվեց նոր տնտեսական քաղաքականությունը (НЭП), իսկ հետո անցկացվեց արագացված ինդուստրալացում և կոլեկտիվացում: [[1932]]-[[1933]] թվականներին երկրում բռնկվեց համատարած զանգվածային սով, որին զոհ գնացին ավելի քան յոթ միլիոն քաղաքացի:
 
Ներքաղաքական դաժան պայքարից հետո, [[1930]]-ական թվականների վերջում, Ստալինի համախոհները ամբողջովին իրենց ենթարկեցին ղեկավարող կուսակցության բոլոր ենթակառուցվածքները: Երկրում ստեղծվեց [[ամբողջատիրություն|ամբողջատիրական]], խիստ կենտրոնացած հասարակական համակարգ: Այդ պահից սկսած գործի դրվեց ստալինյան բռնաճնշումների համակարգը, որն սկզբնապես նպատակ ուներ արտաքսելու և հետագայում նաև ոչնչացնելու` իշխանության համար պայքարում իր նախկին մրցակիցներին: Դա պետք էր նաև իր միահեծան իշխանությունը ամրապնդելու, կառավարող առաջնորդի իր կերպարը բարձրացնելու, ցանկացած անջատողական տրամադրություն արմատախիլ անելու և իր բռնապետական նկրտումները ամենուր հաստատելու նպատակով: 1935 թվականին ԽՍՀՄ-ում ընդունվել է օրենք, որով մահապատիժ էր սահմանվում արտասահման փախչող խորհրդային քաղաքացիների համար<ref>{{Cite book|title=Գիտելիքների շտեմարան 3:Գիտե՞ք որ . . .|last=Փարսադանյան|first=Ալբերտ|publisher=ՎՄՎ Պրինտ|year=2006|isbn=|location=Երևան|pages=105}}</ref>:
Տող 96 ⟶ 97՝
[[1940]] թվականին ԽՍՀՄ կազմի մեջ մտան [[Էստոնիա]]ն, [[Լատվիա]]ն, Լիտվան, Հյուսիսային [[Բուկովինա]]ն և [[Բեսարաբիա]]ն (վերջինը [[1918]]թ-ին բռնազավթվել էր Ռումինիայի կողմից): Ստեղծվեցին [[Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Մոլդովական]], [[Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Լատվիական]], [[Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Լիտվական]] և [[Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Էստոնական]] ԽՍՀ-ները: [[Բալթյան երկրներ]]ի միավորումը ԽՍՀՄ-ին (տես` [[Բալթյան երկրների բռնակցումը Խորհրդային Ռուսաստանի կողմից]]), տարբեր աղբյուրներում մեկնաբանվում է տարբեր կերպ` և որպես կամավոր հիմունքներով միացում, և որպես բռնազավթում<ref>[http://www.ln.mid.ru/brp_4.nsf/sps/15D712290D745332C3256FF70061D84E Комментарий Департамента информации и печати МИД России в связи с высказываниями ряда европейских политиков относительно «оккупации» стран Балтии Советским Союзом и необходимости осуждения этого со стороны России], 04.05.2005.</ref><ref name="EUPRes83">{{ref-en}} {{cite journal|last=European Parliament|title=Resolution on the situation in Estonia, Latvia, Lithuania|journal=Official Journal of the European Communities|volume=C 42/78|date=1983-01-13|url=http://www.letton.ch/lvx_eur2.htm}}</ref><ref name="EUPRes05">{{ref-en}} [http://www.europarl.europa.eu/sides/getDoc.do?type=TA&reference=P6-TA-2005-0180&language=EN&ring=B6-2005-0290 European Parliament resolution on the sixtieth anniversary of the end of the Second World War in Europe on 8 May 1945]</ref><ref name="EUPRes07">{{ref-en}} [http://www.europarl.europa.eu/sides/getDoc.do?type=TA&reference=P6-TA-2005-0180&language=EN&ring=B6-2005-0290 European Parliament resolution of 24 May 2007 on Estonia]</ref>:
 
1939 թվականին ԽՍՀՄ-ը [[վերջնագիր]] ներկայացրեց Ֆինլանդիային` իր քաղաքականությունը փոխելու վերաբերյալ, սակայն Ֆինլանդիան հրաժարվեց: Վերջնագիր ներկայացնելուց հետո, ԽՍՀՄ-ի կողմից սկսված [[Խորհրդա-ֆիննական պատերազմ (1939-1940)|խորհրդա-ֆիննական պատերազմը]] (1939-1940թթ1939–1940թթ.), մեծ հարված հասցրեց ԽՍՀՄ-ի միջազգային հեղինակությանը, որի արդյունքում ԽՍՀՄ-ը հեռացվեց [[Ազգերի լիգա]]յից: [[Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ|Կարմիր բանակի]] անպատրաստ լինելու և համեմատաբար մեծ կորուստների գնով, այդ ձգձգված պատերազմը ավարտվեց Ֆինլանդիայի ջախջախումով: Դրա արդյունքում Ֆինլանդիայից ԽՍՀՄ-ին անցան Կարելական պարանոցը, Սալլա համայնքը, Մերձլադոգյան տարածքը և Ձկնորսական թերակղզու արևմտյան մասը: 1940 թվականին կազմավորվեց [[Կարելո-Ֆիննական ԽՍՀ]]-ն` [[Պետրոզավոդսկ]] մայրաքաղաքով:
 
=== ԽՍՀՄ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմում (1941-19451941–1945) ===
{{Հիմնական հոդված|Հայրենական մեծ պատերազմ|Հակահիտլերյան խմբավորում}}
 
Տող 105 ⟶ 106՝
[[1944]] թվականից մինչև [[1945]] թվականի մայիս ամիսը, խորհրդային զորքերը ազատագրեցին Գերմանիայի կողմից ողջ [[օկուպացիա|օկուպացված]] տարածքները, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի երկրները, ունենալով որոշիչ ներդրում [[Նացիստական Գերմանիա]]յի ջախջախման գործում, ավարտելով այն հաղթանակած և ստորագրելով Գերմանիային անվերապահորեն [[կապիտուլյացիա]]յի ենթարկելու մասին արձանագրությունը:
 
Պատերազմը Խորհրդային Միության ժողովրդին պատճառեց հսկայական վնաս, որի արդյունքում զոհվեց 26,6 միլիոն մարդ: Գերմանիայի կողմից նվաճված տարածքներում զանգվածային ոչնչացման էր ենթարկվել խաղաղ բնակչության մեծ մասը, խեղաթյուրվել էին բազում մարդկային ճակատագրեր, ավերվել էին [[քաղաք]]ներ և [[գյուղ]]եր: Մյուս կողմից պատերազմը նպաստեց ռազմական արդյունաբերության ներուժի կուտակմանը` երկրի արևելյան շրջաններում, եկեղեցական և կրոնական կյանքի վերածննդին, նշանակալի տարածքների ձեռքբերմանը, [[ֆաշիզմ]]ի դեմ հաղթնակ տանելուն, աշխարհում ԽՍՀՄ-ի ազդեցության մեծացմանը, կազմավորվեց այսպես կոչված «սոցիալիստական ճամբար»-ը, ԽՍՀՄ-ը դարձավ [[Միավորված ազգերի կազմակերպություն|ՄԱԿ]]-ի հիմնադիրներից մեկը, Անվտանգության խորհրդի մշտական անդամ ` [[վետո]]յի իրավունքով:
 
1941-1945 թվականներին մի շարք ազգեր [[Տեղահանություն|տեղահանվեցին]] իրենց ավանդական բնակության վայրերից: Այդպիսի ազգերից էին [[կորեացիներ]]ը, [[գերմանացիներ]]ը, ինգերմանլանդյան [[ֆիններ]]ը, [[կարաչայներ]]ը, [[կալմիկներ]]ը, [[չեչեններ]]ը, [[ինգուշներ]]ը, [[բալկարցիներ]]ը, [[Ղրիմ]]ի [[թաթարներ]]ը և թուրք մեսխեթցիները: Նրանցից շատերը զրկվեցին իրենց ազգային ինքնավարությունից: Տեղահանության ենթարկվեցին նաև այլ փոքր էթնիկ խմբեր:
Տող 111 ⟶ 112՝
[[1944]]-[[1947]] թվականներին ԽՍՀՄ կազմի մեջ մտան [[Տուվայի Ժողովրդական Հանրապետություն]]ը (այժմ [[Տիվայի Հանրապետություն]]ը [[Ռուսաստան]]ի կազմում), Արևելյան [[Պրուսիա]]յի հյուսիսային մասը ([[Կալինինգրադի մարզ]]), Անդրկարպատը ([[Անդրկարպատյան մարզ]]), [[Պեչենգա]]ն, Հարավային [[Սախալին]]ը և [[Կուրիլյան կղզիներ]]ը: Այդ թվում Բելառուսիայից [[Բելոստոկ]]ի մարզը, [[Գրոդնոյի մարզ|Գրոդնոյի]] և [[Բրեստի մարզ|Բրեստի]] մարզերի մի մասը, Ուկրաինայից [[Լվովի մարզ|Լվովի]] և [[Դրոգոբիչի շրջան|Դրոգոբիչի]] մարզերի մի մասը անցան Լեհաստանին:
=== Հետպատերազմյան շրջան (1945-19531945–1953) ===
Հաղթանակից հետո իրականացվեց ԽՍՀՄ [[Տնտեսություն|տնտեսության]] ապառազմականացում և նրա վերականգնում ` օկուպացիայից տուժած տարածքներում: Մինչև [[1950]] թվականը, արդյունաբերական արտադրությունը համեմատած մինչպատերազմական ժամանակաշրջանի հետ, ավելացավ 73%-ով: [[Գյուղատնտեսություն]]ը վերականգնվում էր ավելի դանդաղորեն, բավականին մեծ դժվարությամբ, սխալներով ու վրիպումներով: Ամեն դեպքում, արդեն [[1947]] թվականին, պարենի առումով իրավիճակը կարգավորվեց, [[սննդամթերք]]ի և արդյունաբերական ապրանքների քարտային համակարգը փոխվեց, իրականացվեց [[դրամական բարենորոգում]], որը թույլ էր տալիս կարգավորել ֆինանսական դրությունը:
 
Հաղթանակից հետո, Խորհրդային Միության մի շարք տարածաշրջաններում առավել ակտիվորեն վերականգնվեց ազգայնամոլական կազմակերպությունների գործունեությունը, որոնք պատերազմի տարիներին կապ էին պահպանում [[Նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում|նացիստական ընդհատակի]] կամ անմիջապես զավթիչների հետ, իսկ պատերազմից հետո ամեն կերպ ընդդիմանում էին խորհրդային իշխանությանը և գործում հիմնականում իրենց տարածքների անկախության և ինքնավարության համար: Առավել ցայտուն օրինակ էր համարվում մերձբալթյան ճգնաժամը, որտեղ տեղի ունեցող միջադեպերը վերածվել էին պարտիզանական պատերազմի: Այդ շարժումը հիմնականում հրահրում էին «[[Անտառային եղբայրներ]]» ազգային-ազատագրական զինված ուժերը: Հակախորհրդային գործողությունների արդյունք էր նաև ուկրաինական ճգնաժամը, որը հրահրվում էր [[Ուկրաինական ապստամբական բանակ]]ի կողմից: Նմանատիպ ճգնաժամերը վերացվեցին, հիմնականում Ստալինի մահից հետո և «[[Խրուշչովյան ձնհալ]]ի» սկզբում:
 
[[Ղրիմի կոնֆերանս (1945)|Յալթայի]] և [[Պոտսդամի կոնֆերանս|Պոտսդամի]] կոնֆերանսների որոշումների համաձայն, ԽՍՀՄ-ը [[1945]]-[[1949]] թվականներին, Գերմանիայի և [[Ավստրիա]]յի համապատասխան օկուպացիոն գոտիներում իրավիճակի հսկողություն սահմանեց: Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում սկսվեց կոմունիստական վարչակարգի ամրապնդումը, որի արդյունքում ստեղծվեց ԽՍՀՄ-ի հետ ռազմա-քաղաքական համագործակցության միությունը ([[Վարշավյան դաշինք]]):
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսվեց քաղաքական և գաղափարական առճակատումների ժամանակաշրջանը` մի կողմից ԽՍՀՄ-ի և մյուս սոցիալիստական երկրների, իսկ մյուս կողմից [[Արևմուտք (քաղաքականություն)|Արևմուտքի]] երկրների միջև, որը 1947 թվականին ստացավ «[[Սառը պատերազմ]]» անվանումը: Այն ուղեկցվում էր [[Սպառազինության մրցավազք|սպառազինությունների մրցավազքով]] և երկրագնդի տարբեր հատվածներում տեղային բախումներով:
 
=== Խրուշչովյան ձնհալ (1953-19641953–1964) ===
Ելույթ ունենալով [[Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության համագումար|ԽՄԿԿ XX համագումարի]] ([[1956]]թ.) ժամանակ, [[Նիկիտա Խրուշչով]]ը քննադատեց Իոսիֆ Ստալինի [[անձի պաշտամունք]]ը: Սկսվեց բռնաճնշումներին զոհ գնացած մարդկանց անվան և պատվի վերականգնումը: Մեծ ուշադրության արժանացան ժողովրդի կյանքի մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, բնակարանային շինարարության և թեթև արդյունաբերության հետ կապված խնդիրներն ու հարցերը:
 
Տող 129 ⟶ 130՝
Արտաքին քաղաքականության մեջ ԽՍՀՄ-ը այդ ժամանակաընթացքում, իր համար հետաքրքրություն ներկայացնող տարբեր երկրների քաղաքական հասարակարգերի հետ պահպանում էր ձեռնտու սերտ կապեր: [[1956]] թվականին ԽՍՀՄ զորքերը մասնակցեցին [[Հունգարական հեղափոխություն (1956)|Հունգարիայում ապստամբության ճնշմանը]]: [[1962]] թվականին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև եղած տարաձայնությունները քիչ մնաց հանգեցնեին միջուկային պատերազմի (տես` [[Կարիբյան ճգնաժամ]]): [[1960]] թվականին ԽՍՀՄ-ի և Չինաստանի միջև սկիզբ առած դիվանագիտական բախումը, պառակտում առաջացրեց միջազգային կոմունիստական շարժման մեջ:
 
=== Բրեժնևյան լճացում (1964-19851964–1985) ===
[[1964]] թվականին Նիկիտա Խրուշչովը հեռացվեց իշխանությունից: [[Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար|ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար]] դարձավ [[Լեոնիդ Բրեժնև]]ը: [[1970]]-[[1980]]-ական թվականները` այն ժամանակների աղբյուրներում, անվանում էին «զարգացած սոցիալիզմի» ժամանակաշրջան:
 
Բրեժնևի կառավարման տարիներին [[նավթ]]ի միջազգային գները եռապատկվեցին նաև Արևմտյան [[Սիբիր]]ում նոր հանքերի շահագործման պատճառով: Կոպիտ ասած, ԽՍՀՄ-ը նստեց այսպես կոչված «նավթային ասեղի» վրա, որի պատճառով դանդաղեց բարեփոխումների ընթացքը, վատթարացավ տնտեսության վիճակը, գնալով աստիճանաբար` դեպի անկում: Այդ տարիներին երկրում ստեղծվել էր [[էլեկտրաէներգետիկա]]կան միացյալ համակարգ, որը միավորում էր 78 էներգոհամակարգ և էլեկտրաէներգիայով ապահովում էր ինչպես ԽՍՀՄ-ի, այնպես էլ Բուլղարիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի, Լեհաստանի, [[Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն|ԳԴՀ]]-ի և Ֆինլանդիայի տարածքները: Լճացումն արտահայտվում էր նաև բնակարանային շինարարության ռեկորդային թափով` մոտավորապես 60 միլիոն քառ.մ. տարեկան, որը [[1964]]-[[1985]] թվականներին կազմել է մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն քառ.մ. բնակմակերես (չնայած ոչ բարձր որակի, սակայն խորհրդային չափանիշներով բարեկարգ): Դա խորհրդային ժամանակաշրջանի համար իսկական ռեկորդ էր և հանդիսանում է հետխորհրդային տարածքի ժամանակակից բնակֆոնդի հիմքը: Տնտեսական դրությունը բնութագրվում էր օրըստօրե մեծացող հերթերով` [[Ապրանքային սակավություն ԽՍՀՄ-ում|դեֆիցիտ]] ապրանքների համար: Այնուամենայնիվ, համեմատած անցած ժամանակների հետ, «լճացման» տարիները համարվում էին ավելի բարենպաստ:
 
Ութերորդ հնգամյակը ([[1966]]-[[1970]]թթ.) խորհրդային պատմության մեջ ամենահաջողն էր և ստացել էր «ոսկե» անվանումը: Այդ տարիներին նկատվեց խորհրդային արդյունաբերության լուրջ աճ, որը այդ ժամանակ գերազանցեց ԱՄՆ-ի արդյունաբերության զարգացման տեմպերին: Եթե [[1960]] թվականին արդյունաբերական ապրանքների արտադրության ծավալները կազմում էին մոտ 55%, ապա [[1980]] թվականին կազմում էին ավելի քան 80%:
 
[[1968]] թվականին ԽՍՀՄ-ն իր բանակը մտցրեց Չեխոսլովակիա` նպատակ ունենալով ճնշել քաղաքական բարեփոխումների նկրտումները (տես` [[Պրահայի գարուն]]):
 
Բրեժնևի իշխանության գալուն զուգընթաց, [[ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե|Պետանվտանգության կոմիտեն]] ուժեղացրեց պայքարը [[այլախոհ]]ության դեմ: Դրա առաջին նախանշանը գրողներ [[Անդրեյ Սինյավսկի|Անդրեյ Սինյավսկու]] և [[Յուլի Դանիել]]ի դատավարությունն էր: [[1970]]-ական թվականների սկզբին ԽՍՀՄ-ում սկսվեց [[հրեաներ]]ի արտագաղթ: Արտագաղթեցին մեծ թվով հայտնի [[գրող]]ներ, [[դերասան]]ներ, երաժիշտներ, մարզիկներ և [[գիտնական]]ներ: Այդ տարիներին ի հայտ եկավ այլախոհական շարժումը: Հայտնի դարձան այնպիսի անուններ, ինչպիսիք էին [[Անդրեյ Սախարով]]ը և [[Ալեքսանդր Սոլժենիցին]]ը:
 
[[1970]]-ական թվականներին Բրեժնևը արտաքին քաղաքականության շրջանակներում բազմիցս փորձեր արեց քաղաքական լիցքաթափման հասնելու համար: Կնքվեցին խորհրդա-ամերիկյան մի շարք պայմանագրեր` ռազմավարական հարձակողական զինատեսակների սահմանափակման վերաբերյալ, որոնք սակայն չէին ամրապնդվում ` փոխադարձ վստահության բացակայության պատճառով և հսկողություն չէր սահմանվում դրանց իրագործման ուղղությամբ: Նույնիսկ [[1967]] թվականից սկսեցին արագացնել միջմայրցամաքային հրթիռների տեղադրումը ստորերկրյա հանքերում:
 
[[1965]] թվականին ԽՍՀՄ-ը ռազմական օգնություն էր ցուցաբերում Հյուսիսային [[Վիետնամ]]ին` ԱՄՆ-ի և Հարավային Վիետնամի դեմ պայքարելու համար: Դա շարունակվեց մինչև [[1973]] թվականը և ավարտվեց Հարավային Վիետնամի և նրան աջակցող ամերիկյան զինվորական խմբավորումների պարտությամբ: Ամերիկյան զորամիավորումները դուրս բերվեցին Վիետնամից, իսկ արդյունքում Վիետնամի Հարավային և Հյուսիսային տարածքները միավորվեցին (տես` [[Վիետնամի պատերազմ]]):
 
[[1979]] թվականին ԽՍՀՄ-ը աֆղանական կառավարության խնդրանքով սահմանափակ զորաքանակ մտցրեց Աֆղանստան, որը բերեց քաղաքական լիցքաթափման ավարտի և «սառը պատերազմ»-ի վերականգնմանը (տես` [[Աֆղանական պատերազմ]]):
 
1980 թվականին Մոսկվայում անցկացվեց XXII [[Ամառային օլիմպիական խաղեր|ամառային օլիմպիադան]]:
 
=== Վերակառուցում (1985-19911985–1991) ===
{{Հիմնական|Վերակառուցում (ԽՍՀՄ)}}
 
[[1985]] թվականի [[մարտ]]ին, [[Կոստանտին Չերնենկո|Կոնստանտին Չերնենկո]]յի մահվանից հետո, երկրի իշխանության գլուխ կանգնեց [[Միխայիլ Գորբաչով]]ը: [[1985]]-[[1986]] թվականներին Գորբաչովի ու կառավարությունում նրա համախոհների կողմից իրականացվեց սոցիալ-տնտեսական զարգացման արագացման քաղաքականություն, որը հանգում էր գոյություն ունեցող սոցիալիստական համակարգի առանձին վերցրած թերությունների խոստովանությանը և դրանք փորձելով վերացնել որոշ վարչական բնույթի խոշոր գործընթացներով (անաշխատ եկամուտների դեմ պայքար, հակաալկոհոլային արշավ և այլն):
 
[[1987]] թվականի [[հունվար]]ին տեղի ունեցած լիակազմ ժողովից հետո, երկրի ղեկավարության կողմից սկսվեցին առավել արմատական բարեփոխումներ: Փաստացի, նոր պետական գաղափարախոսություն հայտարարվեց [[Վերակառուցում (ԽՍՀՄ)|վերակառուցումը]]` տնտեսական և քաղաքական բարենորոգումների միագումարը, որի արդյունքում երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքը կտրականապես դարձավ անկայուն, քայքայվեց խորհրդային կարգը, անցում կատարվեց [[կապիտալիզմ]]ի, որն էլ հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզմանը:
Տող 157 ⟶ 160՝
=== ԽՍՀՄ-ի փլուզում (1990-1991) ===
{{Հիմնական|Համամիութենական հանրաքվե|ԽՍՀՄ փլուզում}}
Միխայիլ Գորբաչովի կողմից իրականացվող վերակառուցման քաղաքականությունը բերեց քաղաքական և տնտեսական ոլորտներում երկրի կառավարումը կորցնելուն, ներքաղաքական դրության կտրուկ սրմանը, մի շարք ազգամիջյան բախումների, Վարշավյան դաշինքի և [[Սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցություն|Տնտեսական փոխօգնության խորհրդի]] (ՏՓԽ, СЭВ) փլուզման, խորհրդային հանրապետությունների անկախության ձգտումների, [[Բելովեժյան համաձայնագիր|Բելովեժյան համաձայնագրի]] ստորագրման` [[Անկախ Պետությունների Համագործակցություն]] (ԱՊՀ) ստեղծելու վերաբերյալ և վերջնական արդյունքում ` ԽՍՀՄ-ի գործունեության դադարեցման:
 
[[1987]] թվականին ԽՍՀՄ տարածքում բռնկվեցին մի շարք ազգամիջյան բախումներ, որոնցից առավել սուր կերպով արտահայտվեցին Ղարաբաղյան բախումները: [[1988]] թվականի փետրվարի 27-ից 29-ը, Ադրբեջանական ԽՍՀ-ի [[Սումգայիթ]] քաղաքում, տեղի ունեցավ [[հայեր]]ի զանգվածային ջարդ (տես` [[Սումգայիթի ջարդեր]]): Նույն թվականի [[նոյեմբեր]]ին ջարդեր կազմակերպվեցին [[Գանձակ|Կիրովաբադում]] (տես` [[Գանձակի ջարդեր]] և [[Գանձակի ինքնապաշտպանություն (1988)]]) և այլ քաղաքներում: Այդ նույն` 1988 թվականի [[դեկտեմբերի 7]]-ին Հայկական ԽՍՀ-ում տեղի ունեցած ավերիչ [[երկրաշարժ]]ը, խլեց ավելի քան 25000 մարդու կյանք (տես` [[Սպիտակի երկրաշարժ]]): [[1989]] թվականին Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը հայտարարեց [[Լեռնային Ղարաբաղ]]ը Հայաստանին վերամիավորելու մասին: Ադրբեջանական ԽՍՀ-ն սկսեց [[Շրջափակում|շրջափակման]] ենթարկել Հայաստանին: [[1991]] թվականին, երկու միութենական հանրապետությունների միջև սկսվեց պատերազմ (տես` [[Արցախյան ազատամարտ]]):
Տող 171 ⟶ 174՝
1991 թվականի [[դեկտեմբերի 8]]-ին, ԽՍՀՄ երեք հանրապետությունների ([[Ռուսաստան]], [[Ուկրաինա]] և [[Բելառուս]]) ղեկավարներ Բորիս Ելցինը, [[Լեոնիդ Կրավչուկ]]ը և [[Ստանիսլավ Շուշկևիչ]]ը, ստորագրեցին համաձայնագիր, որում հայտարարությամբ հանդես եկան ԽՍՀՄ գործունեության դադարեցման և ԱՊՀ-ի ստեղծման վերաբերյալ: 1991 թվականի [[դեկտեմբերի 21]]-ին, [[Ալմաթի|Ալմա-Աթայում]] կայացավ նախագահների հանդիպում, որտեղ ԱՊՀ-ին միացան ևս ութ հանրապետություն` [[Ադրբեջան]]ը, [[Հայաստան]]ը, [[Ղազախստան]]ը, [[Ղրղզստան]]ը, [[Մոլդովա]]ն, [[Տաջիկստան]]ը, [[Թուրքմենստան]]ը և [[Ուզբեկստան]]ը:
 
1991 թվականի [[դեկտեմբերի 25]]-ին Գորբաչովը հայտարարեց ԽՍՀՄ նախագահի պաշտոնում իր լիազորությունների դադարեցման մասին: [[Դեկտեմբերի 26]]-ին, ԽՍՀՄ գերագույն խորհրդի հանրապետությունների խորհուրդը ընդունեց որոշում ` ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին, այդպիսով պաշտոնապես լուծարելով ԽՍՀՄ-ը:
 
== ԽՍՀՄ փլուզման հետևանքներ ==
Տող 180 ⟶ 183՝
[[1994]] թվականին, [[Չեչնիա]]յի հանրապետության և [[Հյուսիսային Կովկաս]]ի սահմանամերձ տարածքներում սկսվեց [[քաղաքացիական պատերազմ]] Ռուսաստանի և չճանաչված [[Իչկերիայի Չեչենական Հանրապետություն|Իչկերիայի Չեչենական Հանրապետության]] միջև, որը հայտնի դարձավ [[Առաջին չեչենական պատերազմ]] անվանումով: Այդ պատերազմը և դրան հաջորդող իրադարձությունները բնութագրվում են բնակչության, զինվորական և իրավապահ համակարգի անձնակազմի մեծաքանակ զոհերով, Չեչնիայում ոչ չեչեն ազգաբնակչության էթնիկ մաքրումներով և այլն: Այն իր շարունակությունն ստացավ [[1999]] թվականին սկիզբ առած` [[Երկրորդ չեչենական պատերազմ]]ով, որոնք ուղեկցվում էին բազմաթիվ [[Ահաբեկչություն|ահաբեկչական]] գործողություններով և չէին դադարում նաև հետագայում ([[2002]]թ-ին` մոսկովյան Դուբրովկայում, [[2004]]թ-ին` [[Բեսլան]]ում և այլն):
 
1991-19921991–1992 թվականներին սկիզբ առան Վրաստանի զինված բախումները [[Հարավային Օսիա]]յի և [[Աբխազիա]]յի դեմ, որը փաստացի ավարտվեց [[2008]] թվականին` [[Ռուս-վրացական պատերազմ]]ով: Դրա արդյունքում Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:
 
Լեռնային Ղարաբաղում դեռևս շարունակվում էր պատերազմը Ադրբեջանի և [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|ԼՂՀ]]-ի միջև: