«Կիզիստրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Տող 1.
{{Տեղեկաքարտ Ռազմական կառույց}}
'''Կիզիստրա''', ''Կիզիստրե, Կնդռոսկավի'' բերդ (հուն. Κυ΄ξιστρα), բերդաքաղաք [[Կիլիկիա]]յի [[հյուսիս]]-[[արևելքում]], Կապադովկիայի սահմանակցությամբ։ [[Պտղոմեոս]]ը հիշատակում Է [[Կապադովկիա]]յում, [[Պետինգերյան իջևանագրություն]]ը՝ [[Կեսարիա]] և [[Տիանեա]] քաղաքների միջև, հայ պատմիչները՝ [[Արճիաս]] (Արգեոս) լեռան մերձակայքում, [[Ձկնջուր]] կոչվող վայրում։ Կիզիստրայի հույն տերերը՝ [[Սանդալե]]ի որդիները, մոտ 1080 թվականին դավադրաբար (հավանորեն կայսեր թելադրանքով) սպանեցին Հայոց վերջին [[Բագրատունիներ|Բագրատունի]] գահակալին՝ վտարանդի [[Գագիկ Բ]] թագավորին։ 1111 թվականին Կիլիկիայի Հայոց իշխան [[Թորոս Ա]]-ն վրիժառությամբ կոտորեց Սանդալեի որդիներին, բռնագրավեց նրանց գանձերը, հետ վերցրեց և իր հետ արքունիք տարավ Գագիկի թագը, զենքերն ու զրահը, իսկ Կիզիստրան դարձրեց իր իշխանության սահմանակալ բերդերից մեկը։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=403}}
Տող 5 ⟶ 6՝
[[Կատեգորիա:Կիլիկյան Հայաստանի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Կիլիկիայի բերդեր]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կիզիստրա» էջից