«Ելիզավետա Պետրովնայի հուշարձան (Դոնի Ռոստով)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
* {{External media|image1=[http://www.rostov-gorod.ru/upload/uf/494/494ad672c72b03aee9250c044418a223.jpg Ելիզավետա Պետրովնայի հուշարձան]}}
 
'''Ելիզավետա Պետրովնայի հուշարձան''' ({{lang-ru|Памятник Елизавете Петровне}}), [[Ռուսաստան]]ի  [[Դոնի Ռոստով]] քաղաքի հուշակոթողներից մեկը։ Նվիրված է ռուսական կայսրուհի և քաղաքի հիմնադիր [[Ելիզավետա Պետրովնա]]յին։ Այն գտնվում է [[Պոկրովսկի պուրակ (Դոնի Ռոստով)|Պոկրովսկի պուրակում]], կառուցվել է 2007 թվականին Սերգեյ Օլեշնյայի նախագծով։
 
== Ստեղծման պատմություն ==
[[Դոնի Ռոստով]]  քաղաքի հիմնադրման ամսաթիվ կարելի է համարել 1749 թվականի [[դեկտեմբերի 15]]-ը, երբ կայսրուհի [[Ելիզավետա Պետրովնա]]ն հրամանագիր է ստորագրել Ռոստովի տարածքում առաջին մշտական ​​բնակավայրի՝  [[Տեմեռնիկյան մաքսակետ]]ի  ստեղծման մասին։  [[18-րդ դար]]ի կեսերին Տեմեռնիկյան մաքսակետն ու նավահանգիստը, որը շուտով առաջացավ նրա շուրջը, սկսեցին կարևոր դեր կատարել Ռուսաստանի հարավ-արևմուտքի տնտեսական կյանքում։ Դա միակ կետն էր, որով Ռուսաստանը կարող էր առևտուր անել [[Ազովի ծով|Ազովի]], [[Սև ծով|Սև]] և [[Միջերկրական ծով|Միջերկրական]] ծովերի նավահանգիստների հետ։ Սա երկրորդ «պատուհան էր դեպի Եվրոպա»։ 1761 թվականին սկսվել է Սուրբ Դիմիտրի Ռոստովցու ամրոցի շինարարությունը։ Հետագայում՝ 1811 թվականին, ամրոցը ստացել է քաղաքի կարգավիճակ, իսկ 1835 թվականին ամրոցը վերացվել է։ Մեծ Ռոստովից տարբերելու համար քաղաքը կոչվել է Դոնի Ռոստով։
 
2006 թվականին հայտարարվել է Ելիզավետա Պետրովնայի հուշարձանի ստեղծման մրցույթ։ Կես տարի քննարկվել են ներկայացված նախագծերը։ Ընդամենը [[Դոնի պետական հանրային գրադարան]] էր ներկայացվել 6 աշխատանք։
 
Մի քանի ամիս ռոստովցիները թողնում էին իրենց մեկնաբանությունները և առաջարկությունները Ռոստովի պատմական կենտրոնը  զարդարելիք հուշարձանի վերաբերյալ։ 2006 թվականի [[հունիսի 20]]-ին հատուկ հանձնաժողովն ամփոփեց մրցույթի արդյունքները։ Հաղթողն ընտրվել էր քաղաքաշինության խորհրդի կողմից։ Հաղթող էր ճանաչվել դոնցի անվանի նկարիչ-քանդակագործ Սերգեյ Օլեշնյայի նախագիծը, որի քանդակներն ու հուշահամալիրները տեղադրված են Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում։ Այս աշխատանքի համար քանդակագործը պարգևատրվեց [[Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա]]յի ոսկե մեդալով<ref>{{Cite news|title=Биографический словарь. О.... Олешня ​Сергей Николаевич, скульптор|url=https://xn----8sbeyfccd4aauifcm.xn--p1ai/biographical/o/2326/|work=Ростовский-край.РФ|accessdate=2017-02-18|language=ru}}</ref>։
 
Ելիզավետայի հուշարձանը ստեղծել են քանդակագործներ Սերգեյ Օլեշնյան և Անատոլի Դեմենտևը ճարտարապետ Վլադիմիր Ֆոմենկոյի հետ համատեղ։
Տող 26.
2007 թվականի [[հունիսի 27]]-ին տեղի է ունեցել հուշարձանի հանդիսավոր բացումը։
 
Կայսրուհու [[բրոնզ]]ե հուշարձանը կանգնեցվել է քաղաքի կենտրոնում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց, այնտեղ, որտեղ դրանից առաջ մոտ 70 տարի կանգնած է եղել [[Կիրովի հուշարձան (Դոնի Ռոստով)|Սերգեյ Կիրովի հուշարձանը]]։ Տեղադրության այս տարբերակը կազմակերպիչներն ընտրել են որպես պատմական տեսանկյունից ամենահաջողվածը, քանի որ հենց այստեղ էր 18-րդ դարում կառուցվել Դիմիտրի Ռոստովցու ամրոցը։ 
 
Հուշարձանը ստեղծվել է ընդամենը հինգ ամսում, ներառյալ ծեփումը, կաղապարումը և ձուլումը։ Պատրաստմանը մասնակցել է 70 մարդ<ref name=":0">{{Cite web|url=http://www.rodb-v.ru/rostov-on-don-southern-russia-pearl/monuments/monuments3/|title=Памятник императрице Елизавете.|publisher=www.rodb-v.ru|lang=ru|accessdate=2017-02-18}}</ref>։