«Ելիզավետա Պետրովնայի հուշարձան (Դոնի Ռոստով)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 14.
* {{External media|image1=[http://www.rostov-gorod.ru/upload/uf/494/494ad672c72b03aee9250c044418a223.jpg Ելիզավետա Պետրովնայի հուշարձան]}}
 
'''Ելիզավետա Պետրովնայի հուշարձան''' ({{lang-ru|Памятник Елизавете Петровне}}), Ռուսաստանի[[Ռուսաստան]]ի [[Դոնի Ռոստով]] քաղաքի հուշակոթողներից մեկը։ Նվիրված է ռուսական կայսրուհի և քաղաքի հիմնադիր [[Ելիզավետա Պետրովնա]]<nowiki/>յին։ Այն գտնվում է [[Պոկրովսկի պուրակ (Դոնի Ռոստով)|Պոկրովսկի պուրակում]], կառուցվել է 2007 թվականին Սերգեյ Օլեշնյայի նախագծով։
 
== Ստեղծման պատմություն ==
[[Դոնի Ռոստով]] քաղաքի հիմնադրման ամսաթիվ կարելի է համարել 1749 թվականի դեկտեմբերի 15-ը, երբ կայսրուհի [[Ելիզավետա Պետրովնա]]<nowiki/>ն հրամանագիր է ստորագրել Ռոստովի տարածքում առաջին մշտական ​​բնակավայրի՝ <nowiki/>[[Տեմեռնիկյան մաքսակետ]]<nowiki/>ի ստեղծման մասին։ 18-րդ դարի կեսերին Տեմեռնիկյան մաքսակետն ու նավահանգիստը, որը շուտով առաջացավ նրա շուրջը, սկսեցին կարևոր դեր կատարել Ռուսաստանի հարավ-արևմուտքի տնտեսական կյանքում։ Դա միակ կետն էր, որով Ռուսաստանը կարող էր առևտուր անել [[Ազովի ծով|Ազովի]], [[Սև ծով|Սև]] և [[Միջերկրական ծով|Միջերկրական]] ծովերի նավահանգիստների հետ։ Սա երկրորդ «պատուհան էր դեպի Եվրոպա»։ 1761 թվականին սկսվել է Սուրբ Դիմիտրի Ռոստովցու ամրոցի շինարարությունը։ Հետագայում՝ 1811 թվականին, ամրոցը ստացել է քաղաքի կարգավիճակ, իսկ 1835 թվականին ամրոցը վերացվել է։ Մեծ Ռոստովից տարբերելու համար քաղաքը կոչվել է Դոնի Ռոստով։
 
2006 թվականին հայտարարվել է Ելիզավետա Պետրովնայի հուշարձանի ստեղծման մրցույթ։ Կես տարի քննարկվել են ներկայացված նախագծերը։ Ընդամենը [[Դոնի պետական հանրային գրադարան]] էր ներկայացվել 6 աշխատանք։
 
Մի քանի ամիս ռոստովցիները թողնում էին իրենց մեկնաբանությունները և առաջարկությունները Ռոստովի պատմական կենտրոնը զարդարելիք հուշարձանի վերաբերյալ։ 2006 թվականի [[հունիսի 20]]-ին հատուկ հանձնաժողովն ամփոփեց մրցույթի արդյունքները։ Հաղթողն ընտրվել էր քաղաքաշինության խորհրդի կողմից։ Հաղթող էր ճանաչվել դոնցի անվանի նկարիչ-քանդակագործ Սերգեյ Օլեշնյայի նախագիծը, որի քանդակներ ու հուշահամալիրները տեղադրված են Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում։ Այս աշխատանքի համար քանդակագործը պարգևատրվեց [[Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա]]<nowiki/>յի ոսկե մեդալով<ref>{{Cite news|title=Биографический словарь. О.... Олешня ​Сергей Николаевич, скульптор|url=https://xn----8sbeyfccd4aauifcm.xn--p1ai/biographical/o/2326/|work=Ростовский-край.РФ|accessdate=2017-02-18|language=ru}}</ref>։
 
Ելիզավետայի հուշարձանը ստեղծել են քանդակագործներ Սերգեյ Օլեշնյան և Անատոլի Դեմենտևը ճարտարապետ Վլադիմիր Ֆոմենկոյի հետ համատեղ։