«Երվանդունիների թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
=='''Երվանդունիների թագավորություն'''==
{{Տեղեկաքարտ պատմական երկիր
=='''''Տնտեսություն'''''==
| Անվանում= Երվանդունիների թագավորություն
| Նախորդ1= Վանի թագավորություն
| Դրոշ_Նախորդ1= Urartu Chariot D.jpg
| Հաջորդ1= Մեծ Հայք
| Դրոշ_Հաջորդ1= Artaxiad.svg
| Հաջորդ2= Փոքր Հայք
| Դրոշ_Հաջորդ2=
| Հաջորդ3= Ծոփքի թագավորություն
| Հաջորդ4= Կոմմագենե
| Հիմնադրում =
| Հիմնադրման տարեթիվ=[[Մ.թ.ա. 570]]
| Ավարտ =
| Ավարտի տարեթիվ=
[[Մ.թ.ա. 201]]
| Դրոշ=
| Դրոշի հոդված=
| Զինանշան=
| Զինանշանի հոդված=
| Քարտեզ=[[Պատկեր:Երվանդյան Հայաստան.jpg|220px|Երվանդյան Հայաստանը]]
| Քարտեզ2=
| Քարտեզի տարեթիվ=
| Քարտեզի տարեթիվ2=
| Պետական կարգ= [[Միապետություն]]
| Մայրաքաղաք='''[[Վան]]'''
[[մ.թ.ա. 570]] - [[մ.թ.ա. 331]]
'''[[Արմավիր]]'''
[[մ.թ.ա. 331]] - [[մ.թ.ա. 220]]
'''[[Երվանդաշատ]]'''
[[մ.թ.ա. 220]] - [[մ.թ.ա. 201]]
| Պետության գլուխ= [[:Կատեգորիա:Հայոց արքաներ|Թագավոր]]
|Մակերես1 = 400.000 քառ. կմ
([[մ.թ.ա. 570]])
|Բնակչություն1 =
|Մակերես2 =
|Բնակչություն2 =
|Մակերես3 =
|Բնակչություն3 =
|Մակերես4 =
| Ազգություն= [[Հայեր]]
| Դինաստիա= [[Երվանդունիներ]]
| Արժույթ=
| Կարգախոս=
| Տոն=
| Զորք= 48 000, որից 40 000 հետևակ, 8 000 հեծելազոր
| Լեզու= '''[[Հայերեն]]''', '''[[պարսկերեն]]''', '''[[արամեերեն]]'''
| Կրոն= '''[[Հեթանոսություն]]''', '''[[զրադաշտականություն]]'''
| Նշումներ=

'''Երվանդունիների թագավորություն''', պետություն [[Հայկական լեռնաշխարհ]]ում<ref name="հայկական">{{Գիրք
|հեղինակ = Հայկական հանրագիտարան հրատարակչություն պետական ոչ առևտրային կազմակերպություն
|մաս =
|վերնագիր = Երվանդունիներ
|բնօրինակ =
|հղում = http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1155
|պատասխանատու խմբագիր = Հովհաննես Այվազյան
|հրատարակություն =
|վայր = Երևան
|հրատարակչություն = Հայկական հանրագիտարան հրատարակչություն
|թվական = 2008
|հատոր = 2
|մեջբերվող էջեր =
|էջերի թիվ = 559
|սերիա =
|ISBN = 978-5-89700-033-3
|տպաքանակ =
}}</ref> [[մ.թ.ա. 570]] - [[մ.թ.ա. 201]] թվականներին<ref name="եպհ">{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Yervandunineri_Haykazyan_tagavorutyuny
| archiveurl =
| archivedate =
| title =Երվանդունիների (Հայկազյան) թագավորությունը
| work =Մ. Կատվալյան
| publisher =www.historyofarmenia.am
| accessdate = 03 դեկտեմբեր 2014
}}</ref>: Կառավարել է [[Երվանդունիներ]]ի թագավորական տոհմը՝ [[Մեծ Հայք]]ի երեք թագավորական հարստություններից<ref group="Ն">[[Երվանդունիներ]], [[Արտաշեսյաններ]], [[Արշակունիներ]]</ref> մեկը։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ ([[Երվանդ Վերջին]]ի գահակալման տարիներին [[մ.թ.ա. 220]]-[[մ.թ.ա. 201|201]] թթ.), առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ [[Տիգրան Երվանդյան]]ի օրոք ([[մ.թ.ա. 560]]-[[մ.թ.ա. 535|535]] թթ.)։

Հնագույն հայկական պետությունն իր բնույթով արևելյան տիպի միապետություն էր, որի գլուխ կանգնած էր թագավորը կամ թագավոր-սատրապը, (թագավորական իշխանությունը ժառանգական էր, որը հորից անցնում էր անդրանիկ որդուն)։ Ինչպես [[Աքեմենյան Պարսկաստան]]ում և [[Առաջավոր Ասիա]]յի շատ երկրներում, նույնպես և հայոց պետությունում հողը պետության սեփականությունն էր։ Իսկ հողային ռենտան և պետական հարկը հանդես են եկել միաձուլված տեսքով։ Բացի հողից, պետությանը կամ թագավորին են պատկանել նաև քաղաքները, բերդերը, հանքերը, ջրանցքները, ճանապարհները։ Օգտագործման իրավունքով, գուցե և գանձվող պետական հարկի մի մասը յուրացնելու պայմանով ընդարձակ հողային տիրույթներ են ունեցել թագավորական և ռազմաստրկատիրական ավագանու ազգատոհմերը։
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր [[Տուշպա|Վանը]]՝ [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] արքաների նստավայրը։ [[Մ.թ.ա. 6-րդ դար]]ում Հայաստանը վերածվում է [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան պետության]] մարզի։ Նրա տարածքում առաջանում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ Վանը, իսկ Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնն է դառնում [[Էրեբունի]]ն ([[Երևան]])։ Աքեմենյան իշխանությունը տևում է երկու դար ([[մ.թ.ա. 522]]-[[մ.թ.ա. 331|331]] թթ.)։

[[Հայկական լեռնաշխարհ]]ը [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] և արհեստագործության զարգացման համար ուներ բարենպաստ պայմաններ։ Երկրագործության համար լայն հնարավորություններ ունեին [[Այրարատյան դաշտ|Այրարատյան]], [[Շիրակի դաշտ|Շիրակի]], [[Մշո դաշտ|Տարոնի (Մշո)]], [[Ալաշկերտի դաշտ|Բագրևանդի (Ալաշկերտ)]], [[Բասենի դաշտ]]երը, [[Վանա լիճ|Վանի]] շրջակայքը և բազմաթիվ գետահովիտներ։ Զարգանում էին [[հացահատիկ]]ների մշակությունը, [[այգեգործություն]]ն ու [[խաղողագործություն]]ը: Երկրի ընդարձակ ալպյան մարգագետիններն ու արոտավայրերը նպաստում էին անասնապահության զարգացմանը։ Հայկական լեռնաշխարհն աչքի էր ընկնում գյուղատնտեսական մթերքների արտադրության առատությամբ:
[[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] արևելյան արշավանքից հետո Աքեմենյան կայսրությունը անկում է ապրում, իսկ Հայաստանը անկախանում է։ [[Երվանդ Գ]] արքան մայրաքաղաքը տեղափոխում է [[Արմավիր (պատմական քաղաք)|Արմավիր]] ([[մ.թ.ա. 331]] թ.), իսկ [[Երվանդ Վերջին]]ը կառուցում է [[Երվանդաշատ]] մայրաքաղաքը ([[մ.թ.ա. 220]] թ.)<ref name="եպհ" />:

== Պատմություն ==
=== Համահայկական պետությունը: Պարույր Սկայորդի ===
[[Մ.թ.ա. 7-րդ դար]]ի վերջերին խիստ թուլացել էին [[Առաջավոր Ասիա]]յի նախկին հզոր տերությունները՝ [[Ասորեստան]]ը և [[Վանի թագավորություն]]ը: Պատճառը [[Հյուսիսային Կովկաս]]ից ներխուժած կիմմերների և սկյութական ցեղերի ավերիչ ասպատակություններն էին։ Վանի թագավորության փլատակների վրա ստեղծվեցին մի շարք իշխանություններ, որոնց մեջ սկսեց առանձնանալ [[Պարույր Սկայորդի|Պարույր Սկայորդու]] թագավորությունը։
[[Պատկեր:King Paruyr, Son of Skayordi.jpg|մինի|ձախից|[[Պարույր Սկայորդի]]
19-րդ դարի նկարիչ]]
Հայոց ավանդական պատմության համաձայն՝ Պարույր Սկայորդին [[Հայկ Նահապետ]]ի սերունդներից էր։ Նրա թագավորությունը միավորում էր պատմական Հայաստանի հարավային և հարավարևելյան շրջանները։ Պարույրն ակտիվորեն ներքաշվում է Առաջավոր Ասիայի երկու հզոր պետությունների՝ [[Մեդիա]]յի (Մարաստան) և [[Բաբելոն]]իայի՝ Ասորեստանի դեմ մղած պայքարին։ Նրանք Պարույրին թագ են խոստանում։ Պարույրը մարական թագավոր Կիաքսարից թագ ստացավ Նինվեի վրա մարա-բաբելոնյան զորքերի արշավանքին և [[Ասորեստանի կործանում|Ասորեստանի կործանմանը]] մասնակցելու համար։

Ենթադրվում է, որ Պարույրը [[Արմե-Շուպրիա]] երկրի ցեղային միության առաջնորդն էր<ref name="ՀԺՊ">{{Գիրք
|հեղինակ = Հ. Գ. ԺԱՄԿՈՉՅԱՆ, Ա. Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ,

Ս. Տ. ՄԵԼԻՔ-ԲԱՇԽՅԱՆ, Ս. Պ. ՊՈՂՈՍՅԱՆ
|մաս =
|վերնագիր = ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, սկզբից մինչև 18-րդ դարի վերջ
|բնօրինակ =
|հղում = http://www.historyofarmenia.am/images/menus/904/Jamkochyan.pdf
|պատասխանատու խմբագիր =
|հրատարակություն = Երևանի Պետական Համալսարան
|վայր = Երևան, Աբովյան փող. № 52
|հրատարակչություն = ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹ3ՈՒՆ
|թվական = 1975
|հատոր =
|մեջբերվող էջեր = 87-93
|էջերի թիվ = 704
|սերիա =
|ISBN =
|տպաքանակ = 20 000
}}</ref>: [[Մ.թ.ա. 609]] թվականին նա Կիաքսարի զորքերի հետ գրավում է Վանի թագավորության մայրաքաղաք [[Տուշպա]]ն, արդյունքում Ուրարտական տիրույթները անցնում են հայերին ու հայկական պետական կազմավորումներին, որոնցից ամենահզորը Երվանդունիներն էին։ Անդրադառնալով Պարույրի թագադրությանը՝ պատմահայր Մովսես Խորենացին, որ հոգեկան հրճվանք էր զգում Հայոց պետության մեծագործությունների մասին գրելիս, նշում է․
{{քաղվածք|Ահա այժմ ես կուրախանամ՝ ոչ փոքր խնդություն զգալով, որ հասնում եմ այն տեղերը, ուր մեր բնիկ նախնիի սերունդները թագավորության աստիճանի են հասնում:|}}
Պատմահայր Մովսես Խորենացին իր երկը ստեղծում էր [[Մարզպանական Հայաստան|մարզպանության]] շրջանում։ Լինելով անկախ հայկական պետականության ջատագովը՝ նա գրում է.
{{քաղվածք|Ես շատ կփափագեի, որ այն ժամանակ... աշխարհ եկած լինեի, նրանց տերությամբ զվարճանայի և այժմյան վտանգներից խուսափած լինեի<ref>{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.findarmenia.com/arm/history/18/60/61
| archiveurl =
| archivedate =
| title =Պարույր թագավոր
| work =Baghdasaryan Brothers
| publisher =http://www.findarmenia.com/
| accessdate = 03 դեկտեմբեր 2014
}}</ref>:|}}
Պարույրին հաջորդում է իր որդին՝ [[Հրաչյա]]ն: Մովսես Խորենացին Հրաչյային համարում է Նոր Բաբելոնիայի թագավոր [[Նաբուգոդոնոսոր I]]-ի ժամանակակիցը (մ.թ.ա. 604-562 թթ.)՝ հավելելով<ref name="հժպ">{{Գիրք
|հեղինակ = Մովսես Խորենացի
|մաս =
|վերնագիր = Պատմութիին հայոց
|բնօրինակ =
|հղում = http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7028#.VE4OfnKSw88
|պատասխանատու խմբագիր = Մ. Աբեղյան, Ս. Հարությունյան, Ս. Մալխասյան,
|հրատարակություն =
|վայր = Երևան
|հրատարակչություն =Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն
|թվական = 1991
|հատոր =
|մեջբերվող էջեր =
|էջերի թիվ = 699
|սերիա =
|ISBN =
|տպաքանակ =
}}</ref>, որ [[Երուսաղեմ]]ի գրավման և հրեաների գերեվարման ժամանակ ([[մ.թ.ա. 597]] թ.) նա իր պետության տարածքում տեղ է հատկացրել հրեա որոշ գաղթականների, այդ թվում՝ [[Բագրատունիներ]]ի նախնի ''Շամբատի'' տոհմին<ref name="հժպ" />:

=== Երվանդական թագավորության հիմնումը ===

Պարույր նահապետի թագավորությունը երկար չտևեց։ Մեկ թագավորության ներքո ամբողջ երկիրը միավորելու գործն իրականացրեց նրա ազգականներից [[Երվանդ Ա Սակավակյաց]]ը<ref name="կիրիլ">[http://rbedrosian.com/Ref/Oront/oront.html Cyril Toumanoff, The Orontids of Armenia]</ref>: Վերջինիս իշխանության կենտրոնը սկզբում [[Այրարատ]]ն էր։
[[Պատկեր:Silver Rhyton.jpg|մինի|[[Արծաթ]]յա պտյակ [[Երզնկա]]յից, [[մ.թ.ա. 5-րդ դար]]]]
Պատմագիտության մեջ կա վարկած, որի համաձայն՝ [[Մովսես Խորենացի]]ն շփոթում է Վանի թագավոր Արամին ([[Արա Գեղեցիկ]]ի հայր) Երվանդական Արամանիի հետ, ում նա նույնպես Արամ է կոչում<ref>{{cite web
| last =
| first =
| date =2007
| url =http://hpj.asj-oa.am/2372/1/2007-1(226).pdf
| archiveurl =
| archivedate =
| title =Արամ անունը հայ ժողովրդի երկրորդ ցեղանուն
| work =Ալբերտ Մուշեղյան
| publisher =
| accessdate = 03 դեկտեմբներ 2014

</ref>: Վերջինս պայքար է սկսում օտար զավթիչների դեմ, ջախջախում նրանց առաջնորդ կութար Մադեսի զորքերը, իսկ Մադեսին հրամայում գամել [[Արմավիր]]ի պարսպի աշտարակին։ Արամանին, ով իր մայրաքաղաք դարձրեց Արմավիրը, հանդես բերեց մեծ քաղաքագետի և զինվորական գործչի հատկություններ։ Դաշնակցելով մարերի հետ՝ գրավեց Ասորեստանի դաշտի մեծ մասը։ Նա մեծ բանակով արշավանք է ձեռնարկում դեպի արևմուտք՝ գրավելով Մաժակ (հետագայում՝ [[Կեսարիա]]) քաղաքը և հայոց պետության սահմանները հասցնում մինչև [[Սև ծով]]ի ափերը։ Ռազմական և քաղաքական այս հաջողությունների շնորհիվ Երվանդականների թագավորությունը վերածվում է [[Առաջավոր Ասիա]]յի կարևոր պետության<ref>{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.findarmenia.com/arm/history/18/60/62
| archiveurl =
| archivedate =
| title =Հայաստանի Երվանդական թագավորությունը
| work =Բաղդասարյան եղբայրներ
| publisher =www.findarmenia.com
| accessdate = 03 դեկտեմբեր 2014

</ref>:

Համահայկական թագավորության ստեղծմանը նպաստում էր մի կարևոր դարակազմիկ իրադարձություն. [[Հայկական լեռնաշխարհ]]ի հայալեզու ցեղերն ու ցեղային միությունները սկսել էին միավորվել, ավարտին էր մոտենում հայ ժողովրդի կազմավորումը։ Այն ակտիվացել էր մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջերին, բուռն ընթացել [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] շրջանում, իսկ Երվանդականների թագավորության օրոք թևակոխեց իր ավարտական փուլը։ Արամանի թագավորի կողմից արևմուտքում գրավված երկրների բնակչությունը, որ հնդեվրոպական էր և շատ մոտ հայերին, աստիճանաբար ներառվեց հայ ժողովրդի կազմավորման գործընթացների մեջ<ref name="դասագրքեր">{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://library.anau.am/index.php?option=com_content&view=article&id=77&Itemid=48&lang=hy
| archiveurl =
| archivedate =
| title =Հայ ժողովրդի պատմության դասագրքեր
| work =
| publisher = ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
| accessdate =03 դեկտեմբեր 2014

</ref>:

Հայերը հարևանների կողմից դիտվում էին որպես Արամանի թագավորի ժողովուրդ, ուստի, հակառակ նրանց հայ ինքնանվանման, սկսեցին անվանել արամանի (որը ժամանակի ընթացքում վերածվեց ''արմեն''ի), իսկ երկիրը՝ ''Արմենիա:'' Այս գործընթացների հետևանքով հայ ժողովրդի կազմավորումը թևակոխեց ավարտական փուլ, և երկրի ամբողջ բնակչությունը դարձավ հայախոս<ref>{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.findarmenia.com/arm/history/18/60/63
| archiveurl =
| archivedate =
| title = Հայ ժողովրդի կազմավորման ավարտը
| work =Բաղդասարյան եղբայրներ
| publisher =www.findarmenia.com
| accessdate = 03 դեկտեմբեր 2014
}}</ref>: Հայերին արմեն անվանելու տեսակետներից է նաև լեռնաշխարհի հարավում Արմե և Ուրմե ցեղերի գոյությունը, որոնք ակտիվ դեր են խաղացել հայ ժողովրդի կազմավորման և նրա՝ այդ ժամանակվա հանրությանը հայտնի դարձնելու գործում<ref name="դասագրքեր" />:

[[Մ.թ.ա. 6-րդ դար]]ի 70-ական թվականներին Հայոց թագավորությունը, բախվելով [[Մերձավոր Արևելք|մերձավորարևելյան]] մարա-պարսկական տերությանը և հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը, այնուամենայնիվ պահպանել է իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում։
[[Պատկեր:Goldem Medalion, Armavir, 6-5 C, BC.jpg|մինի|ձախից|Ոսկե մեդալիոն, Արմավիր, մ.թ.ա. 6-5-րդ դարեր]]
[[Երվանդունիների հայկական պետության տարածք|Երվանդունյաց Հայաստանի պետական սահմանները]] համընկել են ճիշտ հայ ժողովրդի էթնիկական սահմաններին՝ ընդգրկելով ամբողջ [[Հայկական լեռնաշխարհ]]ը: Հույն պատմագիր [[Հերոդոտոս]]ը, վկայակոչելով [[Հեկատեոս Միլեթացի|Հեկատեոս Միլեթացու]] աշխարհացույցը, [[Մ.թ.ա. 6-րդ դար|մ.թ.ա. 6]]-[[Մ.թ.ա. 5-րդ դար|5-րդ դարերի]] Հայաստանը ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում տարածվել են մինչև [[Տիգրիս]]ի վտակ [[Փոքր Զավ]] գետի ակունքները և [[Մարաստան]], հարավում՝ մինչև [[Ադիաբենե]] (նախկին [[Ասորեստան]]ի կազմում), հյուսիս-արևմուտքում՝ մինչև [[Պոնտոս]], արևմուտքում՝ մինչև Մեծ կամ Բուն [[Կապադովկիա]], իսկ հարավ-արևմուտքում՝ մինչև [[Կիլիկիա]]<ref name="կիրիլ" />: Պատմագիրը [[Հայաստան]]ի անբաժան մասն է համարում [[Եփրատ]]ից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա (հին հայկական աղբյուրներում՝ Կապուտկե, Կապուտկող, ավելի ուշ՝ [[Փոքր Հայք]]) երկրամասին։ Այսպիսով, Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը<ref name="եպհ" />: Համահայկական նորաստեղծ պետությունը ընդգրկում էր [[Վասպուրական]]ը, [[Աղձնիք]]ը, [[Մոկք]]ը, [[Կորճայք]]ը, [[Տուրուբերան]]ը, [[Ծոփք]]ը, [[Բարձր Հայք]]ն ու [[Փոքր Հայք]]ը, իսկ ավելի ուշ՝ նաև [[Այրարատ]]ը, [[Ուտիք]]ը, [[Արցախ (նահանգ)|Արցախը]] և [[Սյունիք (նահանգ)|Սյունիքը]]:

Համաձայն [[Մար Աբաս Կատինա]]յին վերագրվող «Նախնական պատմության» (որի պատառիկները բանաքաղությամբ ավանդել է պատմահայր [[Մովսես Խորենացի]]ն)՝ [[Մ.թ.ա. 6-րդ դար|մ.թ.ա. 6]]-[[մ.թ.ա. 4-րդ դար|4-րդ դարերի]] Հայաստանում շարունակել են իշխել [[Արամ]]ի հիմնադրած [[Հայկազյան Երվանդունիներ|Հայկազյան]] արքայատան ներկայացուցիչները<ref name="հժպ" />: Պատմագիտության մեջ այդ արքայատունը հաճախ անվանում են Երվանդունի կամ Երվանդական՝ [[Երվանդ Ա Սակավակյաց]] Հայկազյանի ([[մ.թ.ա. 570]]-[[մ.թ.ա. 560|560]]) անունով<ref name="դասագրքեր" />:

Երվանդ Առաջինի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում [[Մովսես Խորենացի]]ն և Քսենոփոնը<ref name="հայկական" /><ref name="կյուր" />: Վերջինս նշում է, որ հայոց արքան ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3 000 արծաթ տաղանդ (75 տոննա արծաթ) հարստություն, 40 000 հետևակային և 8 000 հեծելակային զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»: Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա-Վանը։ [[Մ.թ.ա. 585]] թվականին Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել։
[[Պատկեր:UrartuTushpa07.jpg|մինի|Տուշպա. Վանի միջնաբերդ]]
Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է հայոց թագավորություն, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։ Երվանդի գահաժառանգ որդի [[Տիգրան Երվանդյան|Տիգրանի]] միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։ Ըստ ավանդական պատմության՝ Երվանդի որդիներն էին Տիգրանը և Շավարշը, իսկ դուստր Տիգրանուհուն կնության է տվել Աժդահակին։ Հետագայում հայկական ուժերը մեծապես օժանդակում են Կյուրոս Մեծին գրավել Մարաստանը։ «Կյուրոպեդիա» աշխատությունում<ref name="կյուր">{{cite web
| last =
| first =
| date =10.11.2011
| url =http://www.iranicaonline.org/articles/cyropaedia-gr
| archiveurl =
| archivedate =
| title = Cyropaedia, Iranica online
| work =Heleen Sancisi Weerdenburg
| publisher =iranicaonline.org
| accessdate =03 դեկտեմբեր 2014

{{ref-en}}</ref> նշված է, որ հայոց թագավորը մարերի դեմ կռվին տրամադրել է 20 000 հեծելազոր և 4 000 հետևակ։ Նույն աշխատություններից տեղեկություններ են պահպանվել նաև հայերի և նրանց հարևան խալդայների փոխհարաբերությունների մասին։ Խալդայները Փոքր Հայքի և Պոնտոսի միջև գտնվող [[Խաղտիք]] (Խալդիկա) կոչվող լեռնային երկրում բնակվող, մշակելի հողերից զուրկ, աղքատ, ծառերի ճյուղերից հյուսված կավեպատ վահաններով ու նիզակներով զինված, խաշնարած ցեղեր էին, ովքեր կողոպուտի նպատակով մշտապես հարձակվում էին հարթավայրերի երկրագործ հայերի վրա։ Խալդայների ու հայերի միջև մղվող մշտական կռիվների պատճառով Հայոց երկրի մի մասը մնացել էր անմշակ ու անմարդաբնակ։ Որոշ ժամանակ անց կնքվել է հաշտություն, որով, մի կողմից, խալդայները, հայոց թագավորին սահմանված հողային հարկը վճարելու պայմանով, իրավունք են ստանում տիրել ու մշակել հարթավայրի հողերը, իսկ մյուս կողմից՝ հայերը, խալդայներին որոշ տուրք վճարելու պայմանով, իրավունք են ստանում օգտվել արոտավայրերից։

Մարաստանի դեմ Երվանդի և նրա որդի Տիգրանի պայքարը արտացոլվել է հին հայկական բանահյուսության մեջ, որից պահպանվել են պատառիկներ։

=== Հայ-մարական հարաբերություններ: Տիգրան Երվանդյան ===

Դեռ [[մ.թ.ա. 612]] թվականին մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին [[Ասորեստան]]ի մայրաքաղաք [[Նինվե]]ն և [[Ասորեստանի կործանում|կործանեցին այն]]<ref name="դասագրքեր" />: Հայոց թագավորը փորձեց իր դաշնակիցներից՝ մարերից ու բաբելոնցիներից, աստիճանաբար հեռանալ և երկրի անվտանգությունն ապահովելու համար ամրացնել պետության բերդերն ու ամրոցները։ Մարական զորքերը [[մ.թ.ա. 585]] թվականի [[մայիսի 28]]-ին ճակատամարտ տվեցին [[Լիդիա|Լյուդիական թագավորության]] բանակներին Հալիս գետի մոտ։ Այն ավարտվեց արևի խավարման պատճառով, ինչը կողմերը համարեցին աստվածային նշան։ Պատերազմը դադարեց, երկու կողմերի միջև սահման ճանաչվեց Հալիս գետը, իսկ մինչև այն ընկած հողերը հանձնվեցին Երվանդականների թագավորությանը։
[[Պատկեր:Unknown painter. Tigranes Orontid.jpg|մինի|ձախից|[[Տիգրան Երվանդյան]],
19-րդ դարի նկարիչ]]
Երվանդ Սակավակյացից հետո գահ է բարձրանում իր որդիներից [[Տիգրան Երվանդյան|Տիգրանը]] ([[մ.թ.ա. 560]]-[[մ.թ.ա. 535|535]] թթ.)<ref name="եպհ" />: Հայոց թագավորության սահմանները հարավ-արևելքում հասնում էին մինչև [[Մարաստան]], իսկ հյուսիս-արևմուտքում՝ մինչև [[Սև ծով]]ի ափերը։ Այն իր մեջ ներառում էր ոչ միայն [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] ողջ տարածքը, այլև անդրեփրատյան մի շարք երկրամասեր։ Նշանակալից էին թագավորության ռազմական ուժերը։ Երվանդականների թագավորությունը հզոր դաշնակից է ձեռք բերում ի դեմս պարսից արքա Կյուրոս Մեծի, ով ապստամբեց մարական տիրապետության դեմ<ref>{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.findarmenia.com/arm/history/18/60/64
| archiveurl =
| archivedate =
| title =Հայ-մարական հարաբերությունները
| work =Բաղդասարյան եղբայրներ
| publisher =www.findarmenia.com
| accessdate =8 դեկտեմբերի 2014
}}</ref>:

[[Տիգրան Երվանդյան]]ը պարսից զորավար Կյուրոսի հետ [[մ.թ.ա. 550]] թվականին մասնակցել է [[Մարաստան]]ի, իսկ [[մ.թ.ա. 538]] կամ [[մ.թ.ա. 537|537]] թվականին [[Բաբելոն]]ի թագավորությունների կործանմանը։ Զորավարը հիմնադրում է նախադեպը չունեցող աշխարհակալ մի կայսրություն, որն իր սերունդների՝ [[Աքեմենյաններ]]ի անունով կոչվում է [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան Իրան]]՝ արիացիների պետություն։ Կյուրոս Մեծը՝ Երվանդ թագավորին ու իր ընտանիքին գերած մարական զորավար Կյուրոսի թոռը, Աքեմենյան պետության սահմաններն արևմուտքում հասցնում է մինչև [[Եգեյան ծով|Եգեյան]] և [[Միջերկրական ծով]]եր, արևմուտքում՝ [[Ինդոս]]ի հովիտ (արևմտյան Հնդկաստան)։ Եգիպտոսը նվաճվում է [[մ.թ.ա. 525]] թվականին։ Հյուսիսում բնական սահմանը [[Մեծ Կովկաս]] լեռնաշղթան էր։ Հայոց թագավորությունը, լինելով Կյուրոս Մեծի դաշնակիցը, իր արտոնյալ տեղն ուներ այդ տերության մեջ՝ շարունակելով մնալ գործնականում անկախ պետություն<ref>{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.findarmenia.com/arm/history/18/60/65
| archiveurl =
| archivedate =
| title =Հայ-պարսկական ռազմաքաղաքական դաշինքը
| work =Բաղդասարյան եղբայրներ
| publisher =www.findarmenia.com
| accessdate =8 դեկտեմբերի 2014
}}</ref>:

Տիգրանին հաջորդել է [[Վահագն Երվանդյան]]ը ([[մ.թ.ա. 535]]-[[մ.թ.ա. 515|515]] թթ.)<ref name="ֆր">{{Գիրք
|հեղինակ = Toumanoff, Cyrille
|մաս =
|վերնագիր = Dynasties from the Christian Caucasus of antiquity until the 19th century. Chronological and Genealogical Tables
|բնօրինակ = Les Dynasties de la Caucasie Chrétienne de l'Antiquité jusqu'au XIXe Siècle. Tables Généalogiques et Chronologiques
|հղում =
|պատասխանատու խմբագիր =
|հրատարակություն =
|վայր = Հռոմ
|հրատարակչություն = 1990
|թվական =
|հատոր =
|մեջբերվող էջեր =
|էջերի թիվ = 600
|սերիա =
|ISBN =
|տպաքանակ =
}}</ref>: Մովսես Խորենացին նմանեցրել է նրան հայոց աստվածներից [[Վահագն]]ի հետ<ref name="հժպ" />: Այս թագավորների օրոք Վանը շարունակում էր մնալ հայոց պետության մայրաքաղաք։ Երկրորդ կարևոր քաղաքն էր Անի-Կամախը (Բարձր Հայքում), որը հոգևոր ու մշակութային կենտրոն էր։ Իրանում գահ է բարձրանում Կյուրոսի որդի [[Կամբյուսես II]]-ը ([[մ.թ.ա. 529]]-[[մ.թ.ա. 522]])<ref name="դասական" /><ref name="պարս">{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.hekayt.blogfa.com/category/58
| archiveurl =
| archivedate =
| title =Հայոց պատմություն (պարսկերեն)
| work =
| publisher =Pichak.net
| accessdate =06 դեկտեմբեր 2014
}}</ref>: Աքեմենյան կայսրությունում քաղաքական վիճակն արմատապես փոխվեց, երբ իշխանության գլուխ եկավ [[Դարեհ Ա Վշտասպ]] թագավորը ([[մ.թ.ա. 522]]-[[մ.թ.ա. 486]])<ref name="դասագրքեր" />:

Հայկազյան Երվանդունիները Հայկական լեռնաշխարհում շարունակաբար գահակալել են մինչև [[մ.թ.ա. 3-րդ դար]]ի վերջը։

== Սատրապական Հայաստան ==
{{Հիմնական հոդված|Սատրապական Հայաստան}}
=== Հակապարսկական ապստամբություն ===
[[Մ.թ.ա. 522]] թվականին Իրանում գահ բարձրացավ Աքեմենյան արքա [[Դարեհ Ա Վշտասպ]]ը<ref name="եպհ" />: Պարսկահպատակ բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը, ապստամբեցին նրա դեմ։ Մեծ դժվարությամբ ճնշելով տերությանը համակած ապստամբությունները՝ Դարեհ Ա-ն, ի փառաբանություն իր՝ ապստամբների դեմ տարած հաղթանակների, փորագրել տվեց [[Բեհիսթունի արձանագրություն|Բեհիսթունյան ժայռի եռալեզու արձանագրությունը]]<ref name="կիրիլ" /><ref name="դասական">{{cite web
| last =
| first =
| date = 13 մայիս 2014
| url =http://www.utexas.edu/cola/centers/lrc/eieol/armol-2-R.html
| archiveurl =
| archivedate =
| title =The Yervanduni Dynasty
| work =Todd B. Krause, John A.C. Greppin, and Jonathan Slocum
| publisher =utexas.edu
| accessdate =06 դեկտեմբեր 2014
}}</ref>: Վերջինիս [[պարսկերեն]] և [[էլամերեն]] մասերում Հայաստանն անվանվում է ''Արմինա,'' իսկ հայերը՝ ''արմինացի:'' Աքքադա-բաբելոներեն մասում Հայաստանն ավանդույթի ուժով շարունակում է կոչվել ''Ուրաշտու<ref name="դասագրքեր" />:''
[[Պատկեր:Darius In Parse.JPG|մինի|[[Դարեհ I Մեծ]] ([[Բեհիսթունի արձանագրություն]])]]
[[Պատկեր:Armenia & Achaemenid Persia.tif|ձախից|մինի|Հայաստանն Աքեմենյան տերության շրջանում]]
Հայերը ցույց տվեցին համառ ու կատաղի դիմադրություն։ Հայերի ապստամբությունը հնարավոր եղավ ճնշել միայն հինգ արյունահեղ ճակատամարտերից հետո, որոնց վայրերը հայտնի չեն։ Բանակներից մեկը ղեկավարում էր պարսից արքունիքի կողմից բարձր պատիվների արժանացած հայազգի Դադարշիշը, իսկ մյուսը՝ պարսիկ Վահումիսան։ Դադարշիշը Հայաստանում երեք ճակատամարտ է տալիս ապստամբների դեմ։ Յուրաքանչյուր ճակատամարտից հետո Դարեհն իր արձանագրության մեջ միաձև կերպով ավելացնում է.
{{քաղվածք|[[Արամազդ]]ն ինձ օգնեց: Շնորհիվ Արամազդի իմ բանակը շատ մարդ կոտորեց ապստամբների բանակից:|}}
Սակայն հակառակ դրան՝ Բեհիսթունյան արձանագրությունից պարզվում է, որ և ոչ մի երկիր այնպիսի համառ դիմադրություն ցույց չի տվել պարսկական զավթիչներին, ինչպես Հայաստանը։ Հայերը ոչ միայն հաղթել են թշնամուն ճակատամարտում, այլև թշնամուն հետապնդել են մինչև երկրի սահմանները՝ Ասորեստանի հյուսիս։ Վահումիսա զորավարը երկու ճակատամարտ է գլխավորում, որոնցից առաջինը նույնպես ավարտվում է պարտությամբ։ Այսպիսով, պարսիկները պարտություն են կրել չորս ճակատամարտերում, և միայն հինգերորդ ճակատամարտից հետո երկիրը ճանաչել է Աքեմենյան Պարսկաստանի իշխանությունը։ Դատելով ամեն ինչից՝ ապստամբության պատճառներից մեկն այն էր, որ պարսից արքունիքը վերացրել էր Հայոց թագավորությունը։ Սակայն ապստամբությունը ճնշելուց հետո նոր հուզումների տեղիք չտալու համար, պարսից թագավորը վերականգնում է Երվանդականների հպատակ թագավորությունը, որի թագավորները միաժամանակ վերածվում են պարսկական սատրապների<ref>{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.findarmenia.com/arm/history/18/60/66
| archiveurl =
| archivedate =
| title =Հայերի Ք.ա. 522-521 թթ. հակապարսկական ապստամբությունը
| work =Բաղդասարյան եղբայրներ
| publisher =findarmenia.com
| accessdate =06 դեկտեմբեր 2014
}}</ref>:

Ապստամբությունը ճնշելուց հետո Աքեմենյանների իշխանությունը ամրապնդելու նպատակով Դարեհն իր տերությունը բաժանում է քսան մարզերի կամ սատրապությունների։ Նրանց գլուխ կանգնած էին բարձրաստիճան կառավարիչներ, ովքեր կոչվում էին «սատրապ»: Վերջինս իր տարածքում ուներ դատական, վարչական ու ռազմական անսահմանափակ իշխանություն։ Սատրապների պարտականությունների մեջ էր մտնում հարկերի հավաքումը, պարհակների կազմակերպումը, ճանապարհների անվտանգությունը և այլն։
[[Պատկեր:Hay pers.jpg|մինի|ձախից|[[Հայ]]ը Երվանդյան Հայաստանից բերում է ընծա Աքեմենյան արքային
([[Բեհիսթունի արձանագրություն]])]]
Հայկական թագավորությունը վերածելով սատրապության-նահանգի՝ Աքեմենյան արքա Դարեհը նրա ղեկավար է նշանակում [[Վահագն Երվանդյան]]ի որդի [[Հիդարնես Ա]]-ին<ref name="ֆր" />: Ավելի ուշ երկրի տարածքում ստեղծվում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանը ընդգրկում էր 13-րդ սատրապությունը։ Նրա կենտրոնն էր [[Տուշպա]]ն ([[Վան]])։ Ամեն տարի պարսկական գանձարանին էր վճարում 400 արծաթե տաղանդ (10 տոննա արծաթ) և պարսկական բանակին տրամադրում 20 000 նժույգ։ Արևելյան Հայաստանը ընդգրկում էր 18-րդ սատրապության տարածքը և ամեն տարի պարսկական գանձարանին վճարում էր 200 արծաթե տաղանդ։ Նրա կենտրոնն էր [[Էրեբունի]]ն ([[Երևան]])։ Նույն ժամանակ [[Հին Արևելք]]ի զարգացած ու հարուստ երկրներից [[Եգիպտոս]]ը վճարում էր 700, Բաբելոնիան՝ 1000, իսկ Փոքր Ասիա թերակղզու երեք սատրապությունները՝ միասին 1760 տաղանդ արծաթ։

Հայաստանի այս երկու սատրապությունները միմյանցից անկախ ինքնուրույն միավորներ չէին, այլ փոխկապակցված երկու ստորաբաժանումներ։ Դրանք առաջացել էին հայ ժողովրդի կազմավորման մեջ ներգրավված բազմաթիվ, այդ թվում՝ հիմնականում հայկական ցեղերի ու նրանց զբաղեցրած տարածքների հետևանքով։ Այսպիսով, հայ ժողովրդի բնակության ու հայապատկան հողերի տարածքը զգալիորեն ընդարձակվել էր<ref name="ՀԺՊ" />

Դարեհ Առաջինը կառուցում է նաև «Արքայական» կոչվող մեծ ճանապարհը։ Այն, դուրս գալով Պարսկաստանի մայրաքաղաք Շոշից կամ Սուզայից, հասնում էր մինչև [[Փոքր Ասիա]]յի արևմտյան ծովափին գտնվող [[Լիդիա]]յի նախկին մայրաքաղաք [[Սարդես]]: Մոտ 2 400 կիլոմետր տարածություն ունեցող այս ճանապարհն իր ապահովության և բարեկարգության պատճառով դառնում է միջազգային քարավանային առևտրի հիմնական մայրուղին։ Ապրանքափոխանակությանը և առևտրի զարգացմանը զգալի չափով նպաստում են նաև Դարեհի կողմից
ոսկե, արծաթե և պղնձե դրամները գործածության մեջ մտցնելը և միասնական չափ ու կշռի սահմանումը։ [[Արքայական ճանապարհ]]ի մի որոշ հատվածը, որն ուներ մոտ 330 կիլոմետր երկարություն և 15 կայարան, անցնում էր սատրապական Հայաստանի հարավային նահանգների՝ [[Աղձնիք]]ի և [[Ծոփք]]ի վրայով։

=== Քսենոփոնը Սատրապական Հայաստանի մասին ===

Պարսից արքա Արտաքսերքսեսի ([[մ.թ.ա. 404]]-[[մ.թ.ա. 358|358]] թթ.) եղբայր [[Կյուրոս Կրտսեր]]ը [[մ.թ.ա. 401]] թվականին ապստամբում է նրա դեմ։ Հույները հաղթանակի դեպքում նոր թագավորից զիջումներ ստանալու հույսով ընդառաջում են Կյուրոսի խնդրանքին և նրան օգնելու համար ուղարկում են վարձկաններից կազմված տասը հազարանոց մի զորաբանակ։ Սակայն Կյուրոս Կրտսերն իր եղբոր դեմ մղած կռիվներում պարտվում և սպանվում է։ Հույն վարձկանների 10 000-անոց (բյուր) զորաբանակը ստիպված է լինում [[Բաբելոն]]ի մոտից [[Միջագետք]]ի, [[Կորդվաց աշխարհ]]ի և սատրապական Հայաստանի վրայով վերադառնալ [[Հունաստան]]<ref name="դասագրքեր" />:
[[Պատկեր:Map of the Achaemenid Empire.jpg|մինի|430px|մինի|[[Աքեմենյան պետություն]]]]
Հույներին Իրան կանչելը կապված էր հույն-պարսկական պատերազմներում աթենացիների ու սպարտացիների հաղթանակների հետ։ Նրանք հմուտ զինվորների համբավ էին ձեռք բերել [[Մերձավոր Արևելք]]ում: Այդ զորաբանակի հրամանատարներից էր հույն գրող և զորավար [[Քսենոփոն]]ը, ում «[[Անաբասիս]]» աշխատության մեջ բավականին հանգամանորեն պահպանվել է հայկական սատրապության նկարագրությունը<ref name="դասական" />: [[Երվանդունիների հայկական թագավորություն (Մեծ Հայք)|Հայոց թագավորությունը]], որ շարունակում էր մնալ պարսկական սատրապություն։

Հայաստանի սատրապ [[Երվանդ Բ|Երվանդը]] ([[մ.թ.ա. 404]] – [[մ.թ.ա. 360]])<ref name="կիրիլ" />, ով ամուսնացած էր Աքեմենյան արքա Արտաքսերսքես Բ-ի դստեր՝ Հռոդուգունեի հետ<ref name="հայկական" />, շարունակում էր միաժամանակ ներկայացնել հայոց թագավորական իշխանությունը<ref name="ֆր" />: Նրա տեղապահներն էին սատրապության երկու վարչական շրջանների հյուպարքոսները, որոնցից մեկը ազգությամբ պարսիկ էր։ Նահանջող հույները, Կորդուխների երկրի ([[Կորդուք]]) վրայով անցնելուց հետո հասնում են Կենտրիտես գետին (Բոհտանսու կամ [[Արևելյան Տիգրիս]])։ Այստեղ նրանք գետի հակադիր ափին տեսնում են զինված ձիավորներ և նրանցից վերև՝ բլուրների վրա, շարքերով կանգնած հետևակ զորքեր, որոնք նպատակ ունեին թույլ չտալ հույներին անցնելու գետը և մտնելու Հայկական լեռնաշխարհ։ Մեծ վահաններով ու երկար նիզակներով զինված այս զորքերը Օրոնտաս-Երվանդի զորքերն էին, որոնք կազմված էին հայերից և խալդայներից։ Սակայն հույները կարողանում են անցնել գետը և մտնել Հայաստան, իսկ Օրոնտաս-Երվանդի զորքերը, հաշվի առնելով իրենց ուժերի փոքրաթիվ լինելը, խուսափում են ընդհարվել նրանց հետ։ Շարժվելով դեպի հյուսիս՝ հույներն անցնում են [[Հայկական Տավրոս]]ը և իջնում [[Մուշի դաշտ]]ը, որտեղ կային բազմաթիվ գյուղեր։ Այստեղից սկսած՝ երկիրը կոչվում էր ''Արևմտյան Հայաստան'', որի հյուպատոսը, այսինքն՝ փոխկառավարիչն էր պարսից թագավորի բարեկամ Տիրիբազը։ Նա բանակցություններ է վարում և պայման կապում, որ հույները չպետք է այրեն հայկական գյուղերը, իսկ կենսամթերքներ կարող են վերցնել այնքան, որքան անհրաժեշտ է իրենց։
[[Պատկեր:IranPersepolisÜbersicht.jpg|մինի|ձախից|Մայրաքաղաք [[Պերսեպոլիս]]ի ավերակներ]]
Լինելով թվով սահմանափակ և գիտակցելով հայրենիք վերադառնալու ողջ դժվարությունները՝ հույները Հայոց երկրով անցնելիս շրջանցում էին ամրացված քաղաքները, բերդերն ու տաճարները, որոնց հետ բախումը կարող էր նրանց համար ճակատագրական լինել։ Այդ պատճառով նրանք խուսափում էին անհարկի հնարավոր ընդհարումներից, գերադասում բանակել առատ մթերապաշար ունեցող և անպաշտպան գյուղերում։

Հունական զորքի առաջապահ զորամասերն անցնում են Արևելյան Եփրատ ([[Արածանի]]) գետը։ Գերիների ու գրաստների մի մասին ցրտի պատճառով կորցնելուց հետո նրանք հասնում են այլ գյուղերի։ Քսենոփոնն իր զորամասով գնում է շրջակա գյուղերից մեկը և իջևանում գյուղապետի տանը։ Նա տեղեկացնում է, որ այնտեղ գյուղական տները գետնափոր էին՝ մարդկանց և անասունների համար առանձին հարկաբաժիններով ու մուտքերով, ․ վերջիններս՝ ջրհորի բերանի նման, որից մարդիկ ցած էին իջնում սանդուղքներով։ Տներում մարդկանց հետ ապրում էին նաև ընտանի կենդանիներ, որոնց համար ներքևից հատուկ մուտք էր շինված։ Յուրաքանչյուր գյուղ ուներ իր գեղջավագը։ Հույները Հայաստանում արձանագրում են գարեջրի գոյությունը<ref name="դասագրքեր" />:{{քաղվածք|...Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր: Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր:|Քսենոփոն, «Անաբասիս»<ref>{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.findarmenia.com/arm/history/18/67/69
| archiveurl =
| archivedate =
| title =Հայաստանն ըստ Քսենոփոնի նկարագրության
| work =Բաղդասարյան եղբայրներ
| publisher =
| accessdate =06 դեկտեմբեր 2014
}}</ref>}}
Հույները հայկական այս գյուղերում յոթ օր հանգստանալուց և պարենավորվելուց հետո շարժվում են Ֆասիս ([[Փոթի]]), հասնում [[Տրապիզոն]], իսկ այնտեղից էլ հայրենիք։

== Հայոց պետության անկախության վերականգնումը ==
=== Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և Հայաստանը ===
[[Պատկեր:Yervanduni Armenia, IV-II BC.gif|330px|մինի|աջից|Երվանդյան Հայաստանը [[մ.թ.ա. 4-րդ դար]]ից-[[մ.թ.ա. 2-րդ դար]]ը]]
[[Պատկեր:Armenia and Alexander the Great.tif|ձախից|մինի|Հայաստանն Ալեքսանդր Մակեդոնացու օրոք]]
Աքեմենյան տերության ներսում գնալով ուժեղանում էին կենտրոնախույս ձգտումները։ Գործնականում հանդես են գալիս անկախ ցեղեր ու ցեղախմբեր, որոնցից էին Հայկական լեռնաշխարհում գտնվող կարդուխները, խալդայները կամ սկյութները։ Միաժամանակ Բալկանյան թերակղզում գնալով ուժեղանում ու առնականանում էր [[Մակեդոնիա]]յի ոչ մեծ թագավորությունը։ Ռազմական վերափոխությունների շնորհիվ, որոնց մեջ կարևոր դեր ուներ փաղանգի (ֆալանգ) ստեղծումը, մակեդոնական բանակը դարձավ իր ժամանակի ամենամարտունակ բանակը։ Իրեն բավարար չափով ուժեղ զգալով՝ Մակեդոնիայի թագավոր [[Ալեքսանդր Մակեդոնացի]]ն [[մ.թ.ա. 334]] թվականին իր բանակով անցավ [[Բոսֆոր]]ի ու [[Դարդանելի նեղուց]]ները և մեկ տարվա համառ կռիվներից հետո գրավեց Աքեմենյան տերության արևմտյան սատրապությունները։ Աքեմենյան բանակներն առաջին լուրջ պարտությունը կրեցին [[մ.թ.ա. 333]] թվականին՝ [[Իսոսի ճակատամարտ]]ում: Դրանով Ալեքսանդրի առաջ բացվեց [[Սիրիա]] և [[Եգիպտոս]] տանող ճանապարհը։ [[Մ.թ.ա. 331]] թվականին նախկին Ասորեստանի տարածքում տեղի ունեցած [[Գավգամելայի ճակատամարտ]]ում Աքեմենյան վերջին արքա [[Դարեհ III Կոդոման]]ի զորքերը պարտություն կրեցին<ref name="պարս"/>: Ճակատամարտի ժամանակ Դարեհ Գ-ն փախուստի դիմեց՝ հուսալքության մատնելով իր զորքերին և շատ չանցած սպանվեց իր իսկ մերձավորների ձեռքով<ref name="դասագրքեր" />:

Գավգամելայի ճակատամարտին մասնակցել են [[Մեծ Հայք]]ի և [[Փոքր Հայք]]ի զորաբանակները։ Մեծ Հայքի զորքերը գլխավորում էր Երվանդ սատրապը։ Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը Հայոց երկիր չմտան և շարունակեցին իրենց ռազմերթը դեպի [[Միջին Ասիա]] և այնուհետև՝ [[Հնդկաստան]], որոնց նվաճումը մեծ դժվարություններ ստեղծեց հունա-մակեդոնական զորքերի համար։ Հատկապես մեծ փորձություն էր նրանց համար մարտական փղերի դեմ պայքարելը։ Արշավանքն ստիպված եղան դադարեցնել։ Սակայն դրա արդյունքում նվաճվեց Աքեմենյան տերությունը, և ստեղծվեց մի նոր ու տարածքով նրան չզիջող պետություն, որն ընդունված է կոչել Ալեքսանդր Մակեդոնացու տերություն<ref name="կիրիլ" />: Վերջինս իր պետության մայրաքաղաք դարձրեց վաճառաշահ [[Բաբելոն]] քաղաքը։ [[Մերձավոր Արևելք]]ում սկսվեց [[Հելլենիզմի դարաշրջան|հելլենիզմի կամ հունականության դարաշրջանը]], որը տևեց 6-7 դար<ref name="հին">{{cite web
| last =
| first =
| date =28 ապրիլ 2011
| url =http://www.ancient.eu/Hellenistic_Period/
| archiveurl =
| archivedate =
| title =Hellenistic Period
| work =Antoine Simonin
| publisher =ancient.eu
| accessdate =06 դեկտեմբեր 2014
| language= {{ref-en}}
}}</ref><ref name="բրիտ">{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://global.britannica.com/EBchecked/topic/260307/Hellenistic-Age
| archiveurl =
| archivedate =
| title =Hellenistic Age
| work =Բրիտաննիկա հանրագիտարան
| publisher =Encyclopædia Britannica, Inc.
| accessdate =06 դեկտեմբեր 2014
| language= {{ref-en}}
}}</ref>: Արևելքի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, լայնորեն տարածվեց [[հունարեն]]ը, որը դարձավ իշխող խավերի խոսակցական լեզուն։
[[Պատկեր:Napoli BW 2013-05-16 16-24-01.jpg|մինի|ձախից|Ալեքսանդր Մակեդոնացի]]
Գավգամելայի ճակատամարտից հետո Ալեքսանդր Մակեդոնացին Հայաստանի սատրապ է նշանակում ազգությամբ պարսիկ Միհրանին։ Վերջինս, սակայն, էական ազդեցություն չի ունենում։ Մեծ Հայքում իրեն թագավոր է հռչակում ճակատամարտի մասնակից Երվանդը<ref name="ֆր" />, որով դարեր առաջ հիմնադրված [[Երվանդական արքայատոհմ]]ը վերականգնում է իր լիակատար իշխանությունը<ref name="եպհ" />: Փոքր Հայքում թագավորական իշխանությունն անցնում է Երվանդական արքայատոհմի ներկայացուցիչ [[Միթրաուստես]]ին (Միհրվայիշտ)<ref>{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.findarmenia.com/arm/history/18/70/71
| archiveurl =
| archivedate =
| title =Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, Աքեմենյան Պարսկաստանի անկումը, Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունների ձևավորումը
| work =Բաղդասարյան եղբայրներ
| publisher =findarmenia.com
| accessdate =06 դեկտեմբեր 2014
}}</ref>:

Կա տարբերակ, որի համաձայն Մակեդոնացու զորքերը մտել են հայոց երկիր<ref>{{cite web
| last =
| first =
| date =
| url =https://www.youtube.com/watch?v=k05GG7jJfko
| archiveurl =
| archivedate =
| title =Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը
| work =«Մեր պատմության դասերը» հաղորդաշար
| publisher =ԵՊՀ հայագիտության կենտրոն
| accessdate =06 դեկտեմբեր 2014
}}</ref>: Երվանդ Գ արքան, հակահարված հասցնելով նրա զորավարներ Մեմնոնի և [[Սելևկոս Նիկատոր]]ի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանել է Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանել են նաև Փոքր Հայքի, [[Պոնտոս]]ի և [[Կապադովկիա]]յի թագավորությունները<ref name="կիրիլ" />:

Կայսեր մահից ([[մ.թ.ա. 323]]) հետո իշխանության համար պայքար սկսվեց նրա զորավարների միջև։ Նախկին տերության տարածքում ստեղծվեցին մի քանի պետություններ, որոնց մեջ ամենախոշորը և, թերևս, ամենաուժեղը [[Սելևկյան տերություն]]ն էր՝ [[Անտիոք]] մայրաքաղաքով<ref name="դասական" />: Այս պետությունը հիմնել է Ալեքսանդրի զորավարներից [[Սելևկոս Նիկատոր]]ը [[մ.թ.ա. 305]] թվականին։ [[Ասորիք]]ից բացի, տերությունը ներառում էր [[Միջագետք]]ը, [[Իրան]]ը, [[Միջին Ասիա]]ն՝ ընդհուպ մինչև [[Հնդկաստան]]<ref>[http://lib.armedu.am/ Հայկական կրթական միջավայր ուսումնական կայք]</ref>:

=== Հայաստանը և Սելևկյան թագավորությունը ===

Ծնունդ առնելով հայկական նորանկախ թագավորության հարևանությամբ՝ Սելևկյան պետությունը մեծ վտանգ էր ներկայացնում հայկական թագավորությունների համար՝ անընդհատ փորձելով տիրանալ Հայկական լեռնաշխարհին<ref name="դասագրքեր" />:
[[Պատկեր:ArgishtihiniliPlan.jpg|330px|աջից|մինի|[[Արգիշտիխինիլի]] քաղաքի հատակագիծ]]
Մեծ Հայքի [[Երվանդականներ]]ը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրենց պետության կենտրոնը դարձրին [[Այրարատյան դաշտ]]ը: Նրանք իրենց աթոռանիստը հաստատեցին [[Արմավիր (պատմական քաղաք)|Արմավիր]] քաղաքում, որը [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] շրջանում ստացել էր [[Արգիշտիխինիլի]] անունը։ Մեծ զարգացում է ապրում քաղաքաշինությունը։ [[Մ.թ.ա. 3-րդ դար]]ի վերջին քսանամյակին Մեծ Հայքում գահակալել է [[Երվանդ Դ Վերջին]]ը ([[մ.թ.ա. 220]]-[[մ.թ.ա. 201|201]])<ref name="եպհ" />:

[[Մովսես Խորենացի]]ն հաղորդում է, որ Երվանդ Դ-ն [[Արաքս]] և [[Ախուրյան]] գետերի խառնարանի մոտ իր անունով կառուցում է մի նոր քաղաք՝ [[Երվանդաշատ]]ը, և [[Արմավիր (պատմական քաղաք)|Արմավիրից]] այնտեղ է տեղափոխում արքունիքը։ Նոր մայրաքաղաքի կառուցման պատճառը [[Երասխ գետ|Երասխի]] հունի փոխվելն էր, որի պատճառով Արմավիրը զրկվել էր բավարար ջրից<ref>{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.findarmenia.com/arm/history/18/70/72
| archiveurl =
| archivedate =
| title =Հայկական թագավորությունները և Սելևկյան տերությունը
| work =Բաղդասարյան եղբայրներ
| publisher =findarmenia.com
| accessdate =06 դեկտեմբեր 2014
}}</ref>: Երվանդաշատի միջնաբերդն ամրացնում է բարձր պարիսպներով, պարիսպների մեջ դնում պղնձե դռներ և ներքևից մինչև վեր բարձրացող երկաթե սանդուղքներ։ Բացի այդ, հայոց թագավորը Ախուրյան գետի ձախ ափին կառուցում է Երվանդակերտ դաստակերտն ու Բագարան փոքր քաղաքը։ Արմավիրից նա Բագարան է փոխադրում հեթանոս աստվածների արձանները և իր եղբորը՝ Երվազին, նշանակում քրմապետ<ref name="մխ">{{Գիրք
|հեղինակ =
|մաս =
|վերնագիր = Мовсес Хоренаци, История Армении
|բնօրինակ =
|հղում = http://www.vehi.net/istoriya/armenia/khorenaci/index.html
|պատասխանատու խմբագիր = Гагик Саркисян
|հրատարակություն = «Հայաստան»
|վայր = Երևան
|հրատարակչություն = vehi.net
|թվական = 1990
|հատոր =
|մեջբերվող էջեր =
|էջերի թիվ = 291
|սերիա =
|ISBN =
|տպաքանակ =
}}</ref>: [[Մ.թ.ա. 3-րդ դար]]ում են առաջանում նաև Երվանդավան, [[Նախճավան]], [[Վարդգեսավան]] (հետագայում Վաղարշապատ), [[Երազգավորս]] և այլ քաղաքատիպ բնակավայրեր։
[[Պատկեր:Akhurian River Gorge.jpg|մինի|ձախից|[[Ախուրյան (գետ)|Ախուրյան]]]]
Զգալի թվով քաղաքների ու քաղաքատիպ ավանների առաջացումն ու զարգացումը Մեծ Հայքում առաջին հերթին պայմանավորված էին աշխատանքի հասարակական բաժանման հետագա խորացման, ուրարտական ժամանակաշրջանի հետ համեմատած՝ գյուղատնտեսության ու արհեստագործության ավելի բարձր զարգացման և դրանց հիման վրա, առևտրի ու դրամական շրջանառության ծավալման հետ։

Առևտրի և քաղաքների զարգացմանը որոշ չափով նպաստում է նաև միջազգային տարանցիկ առևտրի ճանապարհներից մեկը, որը Սելևկյանների նախկին մայրաքաղաք Սելևկիայից [[Միջագետք]]ի, [[Մարաստան]]ի ու [[Արարատյան դաշտ]]ի վրայով գնում էր [[Կոլխիդա]] և [[Սև ծով]]ի նավահանգիստները, իսկ այնտեղից էլ՝ Բոսպոր ([[Ղրիմ]]ի թերակղզի) և մերձազովյան երկրները։ Այս ճանապարհի շնորհիվ [[Մեծ Հայք]]ը ևս ներգրավվում է միջազգային առևտրի մեջ։ Երվանդունիների մայրաքաղաք Արմավիրում գտնվել են մ.թ.ա. 3-րդ դարի վերջին պատկանող հունարեն արձանագրություններ, որոնցից մեկի մեջ Մեծ Հայքի թագավորությունը անվանված է ''«գեղեցիկ երկիր Արմենիա»:''

=== Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե ===
{{Հիմնական հոդված|Փոքր Հայք|Ծոփքի թագավորություն|Կոմմագենե}}
[[Մ.թ.ա. 330]] թվականին Միթրաուստեսի կողմից հիմնադրված Փոքր Հայքի թագավորությունն իր սահմանների մեջ ընդգրկում էր [[Եփրատ]] և [[Գայլ գետ]]երի վերին հոսանքների միջև ընկած տարածքը։ [[Մ.թ.ա. 2-րդ դար]]ի սկզբում Փոքր Հայքն իրեն է հպատակեցնում նաև խալդայներին ու տիբարեններին և հյուսիսից տարածվում է մինչև [[Սև ծով]]ի ափերը։

[[Մ.թ.ա. 322]] թվականին [[Կապադովկիա]]յի, [[Պաֆլադոնիա]]յի և Սև ծովի մոտակա շրջանները նվաճելու ժամանակ հունամակեդոնական զորքերը գրավում են նաև Փոքր Հայքը և այն միացնում Ալեքսանդր Մակեդոնացու քարտուղար Եվմենեսին հանձնված սատրապությանը։ Այստեղ կառավարիչ է նշանակվում Նեոպտղոմեոսը, ում վարած դաժան քաղաքականության պատճառով Փոքր Հայքի հայերը ապստամբություն են բարձրացնում զավթիչների դեմ։ Միայն Եվմենեսի միջամտության շնորհիվ, ով վարում էր համեմատաբար մեղմ քաղաքականություն, հնարավոր է լինում առժամանակ հանգստացնել ու հնազանդեցնել ապստամբ հայերին։ Սակայն Իսոսի ճակատամարտից հետո՝ մ.թ.ա. 301-300 թվականներին, Փոքր Հայքը կրկին ապստամբություն է բարձրացնում և վերականգնում իր անկախությունը։

Սկզբնաղբյուրների հաղորդած կցկտուր և պատահական տեղեկություններից երևում է, որ մ.թ.ա. 4-3-րդ դարերում Փոքր Հայքում ևս զգալի չափով զարգանում են [[երկրագործություն]]ը, [[այգեգործությու­ն]]ը, [[անասնապահություն]]ը, [[մետաղամշակություն]]ը և արհեստագործության մյուս ճյուղերը։ Մեծ զարկ են ստանում նաև առևտուրն ու դրամական շրջանառությունը։ Սրանց զարգացման մեջ զգալի դեր են կատարում [[Միջագետք]]ից ու [[Ասորիք]]ից, [[Մեծ Հայք]]ի ու [[Ծոփք]]ի վրայով եկող և Փոքր Հայքում խաչվող առևտրական ճանապարհները, որոնք գնում էին դեպի [[Պոնտոս]] և Սև ծովի հարավային նավահանգիստները։ Փոքր Հայքն իր անկախությունն ու ինքնուրույնությունը պահպանում է համարյա երկու հարյուր տարի։

Մեծ Հայքի Երվանդականներն իշխում էին մի ընդարձակ երկրի, որը տարածվում էր [[Կուր]] և [[Երասխ գետ|Երասխ]] գետերի միջագետքից մինչև Եփրատ՝ ներառելով [[Կոմմագենե]] երկիրը։ Ծոփքը կամ Ծոփաց աշխարհը գտնվում է Մեծ Հայքի հարավարևմտյան մասում։ Նրա թագավորության տարածքը տարածվում է Արածանի գետի ստորին հոսանքի շատ բարեբեր հովտում, որին Պոլիբիոսն անվանում է «գեղեցիկ դաշտ»: Կոմմագենեն և Ծոփքն իրենց աշխարհագրական դիրքի պատճառով դեռևս աքեմենյան դարաշրջանից սկսած՝ տնտեսական, մասամբ նաև մշակութային ավելի սերտ կապերի մեջ էին գտնվում Ասորիքի, Միջագետքի ու Կապադովկիայի, քան Մեծ Հայքի հետ։

Սելևկյան տերության թագավորների քաղաքականության հետևանքով թագավորության առավել զարգացած երկրամասերից [[Ծոփքի թագավորություն|Ծոփքը]] և [[Կոմմագենե]]ն անջատվում են Մեծ Հայքից և վերածվում առանձին թագավորության<ref name="մավորս" /><ref name="Арм" />: Այստեղ իշխանության գլուխ է անցնում Երվանդական արքայատոհմի կրտսեր ճյուղի ներկայացուցիչ, [[Երվանդ Գ]]-ի որդի կուսակալ [[Սամոս]]ը ([[մ.թ.ա. 260]]-[[մ.թ.ա. 240|240]] թթ.)<ref name="ֆր" />:

Սամոս-Շամին հաջորդում է նրա որդի [[Արշամ]]ը ([[մ.թ.ա. 240]]-[[մ.թ.ա. 220|220]] թթ.)<ref name="ֆր" />: Շամի և նրա հաջորդների օրոք թագավորությունում բուռն զարգացում են ապրում քաղաքները։ Շամը Կոմմագենեում կառուցում է [[Սամոսատ]] քաղաքը, իսկ Արշամը՝ Ծոփքում [[Արշամաշատ]]ը, որը դառնում է պետության [[մայրաքաղաք]]ը: Արշամ Երվանդունու մահից հետո թագավորությունը բաժանվում է երկու մասի։ [[Մ.թ.ա. 200]] թվականին Ծոփք-Կոմմագենեի թագավորությունը տրոհվում է՝ ծնունդ տալով առանձին Ծոփքի և Կոմմագենեի թագավորություններին<ref name="հայկական" />:
[[Պատկեր:Armenian kingdom of Sophene-Commagene.png|330px|մինի|ձախից]]
Տրոհված և թուլացած Հայաստանն այլևս ի վիճակի չէր դիմադրելու Սելևկյանների նվաճողական քաղաքականությանը։ Սելևկյանները որոշակի քայլեր են ձեռնարկում այն գրավելու ուղղությամբ։ Ծոփքի Աբդիսարես թագավորը, օգտվելով Սելևկյանների՝ 217 թվականի Եգիպտոսի պտղոմեականներից կրած ծանր պարտությունից, հրաժարվում է ճանաչել [[Անտիոքոս Գ Մեծ]]ի ([[մ.թ.ա. 223]]-[[Մ.թ.ա. 187|187]] թթ.) գերիշխանությունը և նրան հարկ վճարել։ Անտիոքոս III-ը իր ուժերը վերականգնելուց հետո որոշում է կրկին Ծոփքը ենթարկել իրեն։ Այդ նպատակով նա 212 թվականին զգալի ուժերով ներխուժում է Ծոփք և բանակ է դնում Արշամաշատ մայրաքաղաքի մոտ։ Ծոփքի Քսերքսես թագավորը, նկատի ունենալով թշնամու ուժերի գերազանցությունը, դեսպաններ է ուղարկում Անտիոքոսի մոտ և հայտնում, որ ցանկանում է բանակցության մեջ մտնել նրա հետ։ Անտիոքոսը իր մոտ է կանչում Քսերքսեսին, հաշտվում նրա հետ և նույնիսկ նրան է զիջում հարկի մեծագույն մասը, որ մերժել էր իրեն վճարել Քսերքսեսի հայրը։ Այնուհետև Անտիոքոսը վերցնում է Քսերքսեսից 300 տաղանդ, 100 ձի և նույնքան ջորի, իրենց լծասարքերով, վերադարձնում է նրան ամբողջ իշխանությունը և ամուսնացնում նրան իր քրոջ հետ։ Նրանց հաջողվեց իրենց տիրապետությունը հաստատել հայկական բոլոր թագավորություններում՝ Մեծ Հայքում կառավարիչ նշանակելով Արտաշեսին, իսկ Ծոփքում՝ Զարեհին<ref>{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.findarmenia.com/arm/history/18/70/73
| archiveurl =
| archivedate =
| title =Ծոփք-Կոմմագենեի թագավորության առաջացումը
| work =Բաղդասարյան եղբայրներ
| publisher =findarmenia.com
| accessdate =06 դեկտեմբեր 2014
}}</ref>:

[[Մ.թ.ա. 200]] թվականին սելևկյան զորքերի աջակցությամբ հայ զորավար Արտաշեսը գահընկեց է արել [[Երվանդ Դ Վերջին]]ին և կարգվել [[Մեծ Հայք]]ի կուսակալ<ref name="հայկական" /><ref name="եպհ" />: Ճակատամարտում հայոց թագավորը սպանվել է։ Արտաշեսը հրամայել է սպանել տալ նաև նրա եղբորը՝ քրմապետ Երվազին։ Սելևկյան արքա Անտիոքոս Գ-ն Կոմմագենեում կուսակալ է կարգել հույն զորավար Պտղոմեոսին, իսկ Ծոփքում՝ հայազգի Զարիադրեսին ([[Զարեհ]])<ref name="Арм">{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://interpretive.ru/dictionary/447/word/armenija-v-iii-i-v-do-n-ye
| archiveurl =
| archivedate =
| title =Армения в III - I вв. до н. э.
| work =Национальная ЭНЦИКЛОПЕДИЧЕСКАЯ служба
| publisher =interpretive.ru
| accessdate =06 դեկտեմբեր 2014
}}</ref>:

Ծոփքը ինչպես հնում, նույնպես և այս դարաշրջանում միջազգային տարանցիկ առևտրի կարևոր հանգույցներից էր։ Ծոփքի վրայով էր անցնում ոչ միայն հին աշխարհի տարանցիկ առևտրի գլխավոր մայրուղին, նրա զարկերակը հանդիսացող «[[Արքայական ճանապարհ]]ը», այլև հարավից դեպի Սև ծովի ափերը տանող բանուկ ու կարճ ճանապարհը։ Այստեղ էր գտնվում նաև Եփրատի կարևոր գետանցներից մեկը և նրա մոտ կառուցված Տոմիսա ամրոցը, որը կայան էր Փոքր Ասիայից, Սև ծովի ափերից, Միջագետքից և Ասորիքից եկած քարավանների համար։ Ծոփքի նշանավոր քաղաքներն էին Արշամաշատը և [[Արկաթիակերտ]]ը, որոնցից առաջինը գտնվում էր [[Արածանի]] գետի մոտ, իսկ երկրորդը՝ Տիգրիսի աղբյուրագետակ Արղանայի վրա։ Արշամաշատը Ծոփքի մայրաքաղաքն էր։ Այս երկու քաղաքներն էլ ոչ միայն վարչական, այլև արհեստագործության ու առևտրի կարևոր կենտրոններ էին։ Հայ թագավորներից Ծոփքի թագավորներն առաջինն են իրենց անունով սեփական դրամներ հատել։ Մինչև այժմ հայտնաբերվել են Արշամ, Աբդիսարես, Քսերքսես և Զարեհ թագավորների հատած արծաթե և պղնձե դրամները, որոնք պահվում են եվրոպական տարբեր թանգարաններում։

Զարեհի սերունդներն իշխեցին մեկ դար՝ մինչև [[մ.թ.ա. 94]] թվականը, երբ [[Տիգրան Մեծ]]ը Ծոփքը միացրեց [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորությանը]]<ref name="Арм" />: Կոմմագենեում հայկական արքայատոհմը շարունակեց իր թագավորությունը մինչև մ.թ. 72 թվականը՝ իշխելով մոտ 3 դար<ref name="մավորս" />:

Հայ թագավորներից ամենանշանավորն էր [[Անտիոքոս Ա Կոմմագենացի]]ն ([[մ.թ.ա. 70]]-[[Մ.թ.ա. 34|34]] թթ.)<ref name="ֆր" />: Նրա նախնիներին նվիրված արձանագրության մեջ [[Երվանդունիներ]]ը դասվել են [[Դարեհ I Վշնասպ]] Աքեմենյանի հաջորդների ցանկում<ref name="հայկական" />:

== Երվանդունիների թագավորության ներքին կյանքը ==
=== Տնտեսություն ===

Հնագույն հայկական պետությունն իր բնույթով արևելյան տիպի միապետություն էր, որի գլուխ կանգնած էր թագավորը կամ թագավոր-սատրապը, (թագավորական իշխանությունը ժառանգական էր, որը հորից անցնում էր անդրանիկ որդուն)։ Ինչպես [[Աքեմենյան Պարսկաստան]]ում և [[Առաջավոր Ասիա]]յի շատ երկրներում, նույնպես և հայոց պետությունում հողը պետության սեփականությունն էր։ Իսկ հողային ռենտան և պետական հարկը հանդես են եկել միաձուլված տեսքով։ Բացի հողից, պետությանը կամ թագավորին են պատկանել նաև քաղաքները, բերդերը, հանքերը, ջրանցքները, ճանապարհները։ Օգտագործման իրավունքով, գուցե և գանձվող պետական հարկի մի մասը յուրացնելու պայմանով ընդարձակ հողային տիրույթներ են ունեցել թագավորական և ռազմաստրկատիրական ավագանու ազգատոհմերը։

[[Հայկական լեռնաշխարհ]]ը [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] և արհեստագործության զարգացման համար ուներ բարենպաստ պայմաններ։ Երկրագործության համար լայն հնարավորություններ ունեին [[Այրարատյան դաշտ|Այրարատյան]], [[Շիրակի դաշտ|Շիրակի]], [[Մշո դաշտ|Տարոնի (Մշո)]], [[Ալաշկերտի դաշտ|Բագրևանդի (Ալաշկերտ)]], [[Բասենի դաշտ]]երը, [[Վանա լիճ|Վանի]] շրջակայքը և բազմաթիվ գետահովիտներ։ Զարգանում էին [[հացահատիկ]]ների մշակությունը, [[այգեգործություն]]ն ու [[խաղողագործություն]]ը: Երկրի ընդարձակ ալպյան մարգագետիններն ու արոտավայրերը նպաստում էին անասնապահության զարգացմանը։ Հայկական լեռնաշխարհն աչքի էր ընկնում գյուղատնտեսական մթերքների արտադրության առատությամբ<ref name="դասագրքեր" />:
[[Պատկեր:Orontes II.jpg|մինի|[[Երվանդ Բ]]]]
{{քաղվածք|Չկար մի տուն, որտեղ սեղանին չդնեին ուլի, խոզի, հորթի և հավի միս՝ ցորենի և գարու հացի հետ...
Այստեղ նրանք արդեն ունեին անհրաժեշտ բոլոր տեսակի պարենի և բարիքների առատություն, մորթելու անասուններ, հաց, անուշահոտ հին գինիներ, չամիչ, ամեն տեսակի ընդեղեն:|Քսենոփոն, մ.թ.ա. 4-րդ դար}}
Պատմիչը հիշատակում է գինիների ու գարեջրի մասին, որոնք խմում էին գետնի մեջ թաղված կարասներից՝ եղեգնի փողի օգնությամբ։

Տող 503 ⟶ 13՝

Երվանդունիների թագավորությունում զարգացած էր այգեգործություն ու պտղաբուծություն։ Դրա լավագույն ապացույցն այն է, որ նահանջող հույները հայկական գյուղերի մեծ մասում գտել էին կարասների մեջ պահվող մեծ քանակությամբ սովորական, հին ու անուշահոտ գինիներ, չամիչ և այլ չոր մրգեր։ Բացի գինիներից, հայերը գիտեին պատրաստել նաև [[գարեջուր]], քնջութի և կտավատի ձեթ, դառը նշի և բևեկնի յուղի օծանելիք, անուշահոտ յուղեր։

[[Պատկեր:Xerxes of Armenia.jpg|մինի|ձախից|Ծոփքի Քսերքսես-Շավարշ թագավորի դրամը]]
Լեռնային և նախալեռնային շրջաններում զարգացած էր նաև անասնապահությունը։ Հայերը պահում էին խոշոր եղջերավոր անասուններ, ոչխար, այծ, խոզ, ձի, ջորի, էշ, ուղտ և տնային թռչուններ։ Երկիրը հատկապես հարուստ և հռչակված էր ազնվացեղ ձիերով։

Տող 512 ⟶ 22՝

Բացի գրավոր այս տեղեկություններից, [[Էրեբունի]] ամրոցի շրջակայքում, [[Երզնկա]]յում և այլ վայրերում հայտնաբերվել են արծաթից ու բրոնզից շինված, նախշերով, տարբեր կենդանիների՝ ձիու և հեծյալի, ցլի գլխի, թևավոր առյուծի, արծվի, քարայծի բարձրաքանդակներով գեղազարդված եղջերաբաժակներ, թասեր, գավաթներ, ամանների բռնակներ և այլն։ Ոսկուց շինված զարդերից գտնվել է ծայրերը առյուծակերպ մի մանյակ, իսկ Արմավիրում՝ մահիկաձև, գեղազարդված և շատ նուրբ կրծքազարդ։ Նշված փաստերը ապացուցում են, որ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Հայաստանում զգալի չափով զարգացած էին մետաղամշակությունը և նրա հետ կապված արհեստները, և որ հայերը ժառանգել և հիմնականում պահպանել էին մետաղամշակության այն խոշոր նվաճումները, որ ձեռք էին բերել ուրարտացիները։

[[Պատկեր:Hanging Gardens of Babylon.jpg|220px|աջից|մինի|[[Բաբելոն]]ի «կախովի այգիներ»]]
Պեղումների շնորհիվ հայտնաբերվել են կավե ամաններ, կարասներ ու կճուճներ, ուլունքներ, կենցաղային իրեր և այլն։ Այս և այլ իրերը վկայում են զարգացած մանածագործության ու կավագործության մասին։ Բացի այդ, պատմիչները վկայություն են տալիս հագուստի մասին։ Հայկական ավագանին և զինվորները հագնում էին կարճ վերնազգեստներ, ճտքավոր կոշիկներ, իսկ գյուղացիները՝ տարբեր գույնի երկար զգեստներ և տրեխներ։ Հին հայերը կրում էին նաև սրածայր, սաղավարտանման և այլ ձևի գլխարկներ։

Հին Հայաստանի տնտեսության մեջ մեծ դեր էր խաղում ներքին և արտաքին [[առևտուր]]ը: Նրա տարածքով էին անցնում [[Առաջավոր Ասիա]]յի մի շարք առևտրական ճանապարհներ, որոնք հնարավորություն էին տալիս երկրին ակտիվ մասնակցություն ունենալ միջազգային տարանցիկ առևտրին։ Առևտրական ճանապարհների հիմնական խաչմերուկը [[Արմավիր]] մայրաքաղաքն էր, ապա՝ նորակառույց [[Երվանդաշատ]]ը<ref>{{cite: webԱռևտրական ճանապարհն անցնում էր նաև երկրի հարավային նահանգներով։ Դրա մասին են վկայում [[Ծոփքի թագավորություն|Ծոփքի]] ու [[Կոմմագենե]]ի արքաների հատած արծաթե ու պղնձե դրամները:
| last =
| first =
| date =
| url =http://www.findarmenia.com/arm/history/18/114/115
| archiveurl =
| archivedate =
| title =Գյուղատնտեսություն, արհեստագործություն, առևտուր
| work =Բաղդասարյան եղբայրներ
| publisher =findarmenia.com
| accessdate =06 դեկտեմբեր 2014
}}</ref>: Առևտրական ճանապարհն անցնում էր նաև երկրի հարավային նահանգներով։ Դրա մասին են վկայում [[Ծոփքի թագավորություն|Ծոփքի]] ու [[Կոմմագենե]]ի արքաների հատած արծաթե ու պղնձե դրամները<ref name="մավորս">{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.mavors.org/PDFs/Commagene.pdf
| archiveurl =
| archivedate =
| title =Early Roman Rule in Commagene
| work =Michael Alexander Speidel
| publisher =mavors.org
| accessdate =08 դեկտեմբեր 2014
| language = {{ref-en}}
}}</ref>:

Հայոց երկրի և Բաբելոնի միջև [[Եփրատ]] գետի վրայով տեղի ունեցող առևտրի մասին մի հետաքրքիր տեղեկություն է պահպանվել Հերոդոտոսի մոտ։ Նա հայտնում է, որ Բաբելոնից առևտրականները գալիս էին հայերի երկիրը և այնտեղ գնում էին մեծ քանակությամբ գինի։ Այնուհետև նրանք տիկերով շրջապատված լաստանավեր էին պատրաստում, կարմիր կարասներով լցված գինին բեռնում էին նրանց վրա և Եփրատ գետի հոսանքով գալիս էին Բաբելոն։ Այստեղ գինին և լաստանավերի կմախքը վաճառելուց հետո տիկերը բեռնում էին գրաստներին և ցամաքային ճանապարհով, Եփրատ գետի ափով կրկին գալիս էին հայերի երկիրը։ [[Հակոբ Մանանդյան]]ը ցույց է տվել, որ այդ միջնորդ առևտրականները ոչ թե եղել են հայերը, այլ ասորեստանցիները։ Այստեղից հետևում է, որ առևտրականները հայոց երկրում իրենց գնումները կատարել են ոսկու ու արծաթի կշռով կամ դրամահատված փողի միջոցով։ Առևտրի և արհեստադործության առաջին կենտրոնները քաղաքներն ու քաղաք-ամրոցներն էին, թեև ինչպես Արևելքի շատ երկրներում, այնպես էլ այդ ժամանակվա Հայաստանում քաղաքները դեռևս մեծ մասամբ ռազմավարչական կենտրոններ էին։

[[Պատկեր:Abdissares.jpg|մինի|ձախից|Ծոփքի Աբդիսար թագավորի դրամը]]
Սատրապական Հայաստանում գոյություն ունեցող առևտրի, առուծախի մասին կողմնակի վկայություններ կան նաև Քսենոփոնի «Կյուրոպեդիա» աշխատության մեջ։

{{քաղվածք|Իր զինվորներին նա (Կյուրոսը) հրամայեց, որ ոչ ոքի հետ անարդար չվարվեն, և եթե հայերից որևէ մեկը հանդիպի՝ հայտնեն, որ անհանգիստ չլինեն և ասեն, որ ցանկացողները ծախու ապրանքներ բերեն ուր որ իրենք են գտնվելու, եթե նրանք կամենում են ծախել ուտելիք և կամ խմիչք:|Քսենոփոն, մ.թ.ա. 4-րդ դար}}
Մեջբերված այս վկայությունը ցույց է տալիս, որ Քսենոփոնը ևս ականատես կամ տեղյակ է եղել, որ Հայկական լեռնաշխարհի առանձին մասերում առևտուրը կատարվել է ոսկու ու արծաթի կշռով կամ դրամահատված փողի միջոցով, իսկ բնակիչները մթերքներ ու խմիչքներ են վաճառել զինվորներին։ Հայոց թագավորի ունեցած 3000 արծաթ տաղանդի կարողությունը և Հայաստանի երկու սատրապությունների տարեկան վճարած 600 տաղանդի հարկագումարը նույնպես կողմնակի կերպով ապացուցում են, որ հայոց պետությունը անծանոթ չի եղել այս դարաշրջանում դրամական տնտեսությանը։

Պեղումների շնորհիվ պահպանվել են մ.թ.ա. 6-4-րդ դարերին վերագրվող դամբարանային կառույցներ։ Վաղ հայկական ժամանակաշրջանի համար հատուկ են ինչպես առանձին, այնպես և խմբակային թաղումները։ Առաջինները, ինչպես վկայում են Թեյշեբաինի քաղաքի պեղումները, ձվածիր հատակագծով, քարից սարքված գերեզմաններ էին՝ ծածկված կեղծ թաղով։ Խմբակային թաղումների համար բնորոշ է մեծ չափերի սալերից կառուցված սալարկղը։ Հուշարձանների և առարկաների երկրորդ խումբն առնչվում է հասարակության վերնախավի հետ։ Նրա մեջ մտնում են մի շարք շենքերի մնացորդներ, գեղարվեստական մետաղագործության բազմաթիվ իրեր և այլ նյութեր><ref name="ՀՊ բուհ">{{Գիրք:
|հեղինակ =
|մաս =
|վերնագիր = Հայոց պատմություն, դասագիրք բուհերի համար
|բնօրինակ =
|հղում = http://serials.flib.sci.am/openreader/Hay%20joxovrdi%20patmutyun_%20h.1/book/index.html#page/481/mode/1up
|պատասխանատու խմբագիր = Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն. և ուրիշներ
|հրատարակություն =
|վայր = Երևան, Բարեկամության 24
|հրատարակչություն = ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն
|թվական = 1971
|հատոր = 1
|մեջբերվող էջեր = 481
|էջերի թիվ = 1009
|սերիա =
|ISBN =
|տպաքանակ = 12 000
}}</ref>:

=== Մշակույթ ===
{{Հիմնական հոդված|Հայկական մշակույթը հին շրջանում}}
Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս տոհմացեղային շրջանից և հայկական [[Հայկական լեռնաշխարհի ցեղային միություններ ու պետական կազմավորումներ|ցեղային միությունների ու պետական կազմավորումների]] ժամանակներից։ Դրանք մեզ ծանոթ են պահպանված առասպելներից, կրոնական հավատալիքներից, պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերից<ref name="դասագրքեր" />:
[[Պատկեր:Erebuni pattern.jpg|մինի|[[Էրեբունի]]. Արևելյան Հայաստանի ռազմաքաղաքական կենտրոնը]]
Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (օրինակ՝ [[Լճաշեն]]ում, [[Վանաձոր]]ում և այլուր)։ Դրանցում գտնված բարձր ճաշակով ու արվեստով պատրաստված զենքերը, գործիքները, կենցաղային առարկաները, արձանիկները, զարդերը և այլն վկայում են հին հայկական մշակույթի բարձր զարգացման մասին։ [[Գեղամա լեռնաշղթա|Գեղամա]], [[Սյունյաց լեռներ]]ում և այլ վայրերում հայտնաբերված ժայռապատկերները պատկերում են անասնապահական, որսորդական կյանքը, ռազմի տեսարաններ։ Հայկական մշակույթը մեծ վերելք ապրեց հնագույն ժամանակներում։ Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ որոշակի դեր ունեցավ Վանի թագավորությունը։ Վերջինիս վերացումից հետո ուրարտական սեպագիրը մոռացվեց։ Սակայն պահպանվել են ոչ միայն շինարարական արվեստի, այլև կավե և մետաղյա իրերի, զենք ու զրահի և զարդերի շատ նմուշներ<ref name="դասագրքեր" />:

[[Մ.թ.ա. 6-րդ դար|Մ.թ.ա. 6]]-[[մ.թ.ա. 4-րդ դար|4-րդ դարերում]] շինությունները, ինչպես նաև կավե, քարե և մետաղյա իրերն ու զարդերը նույնպես բաժանվում էին երկու խմբի։ Դրանցից առաջինին վերաբերողները, որ պատկանում էին հասարակ ժողովրդին, պարզ էին ու հասարակ՝ հակառակ երկրորդ խմբի իրերի, որոնք շքեղ էին և մասամբ բերված էին այլ երկրներից։ Արինբերդում ([[Թեյշեբաինի]]) պեղվել են հեծյալների քանդակներով արծաթե ըմպանակներ ([[մ.թ.ա. 5-րդ դար]])<ref>{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.findarmenia.com/arm/history/18/121/122
| archiveurl =
| archivedate =
| title =Հայկական մշակույթի ակունքները
| work =Բաղդասարյան եղբայրներ
| publisher =findarmenia.com
| accessdate = 08 դեկտեմբեր 2014
}}</ref>:
[[Պատկեր:Mount Nemrut (3).JPG|մինի|ձախից|[[Նեմրութի դիցապաշտարան]]]]
Աքեմենյանների օրոք զարգացում է ապրում [[Պալատական ճարտարապետությունը Հայաստանում (մ. թ. ա. 6-4 դարեր)|պալատական ճարտարապետությունը]]: Ուրարտական [[Էրեբունի]] քաղաքի միջնաբերդում հիմնական վերակառուցումները զգալի չափով փոխում են միջնաբերդի շենքերի ճարտարապետական կերպարը։ [[Մ.թ.ա. 8-րդ դար]]ում կառուցված ուրարտական տաճարի նախամուտքի սյունաշարի ընդյանումով (հավանաբար [[մ.թ.ա. 5-րդ դար]]ի աոաջին կեսերին) կազմավորվեց սյունազարդ դահլիճը։ Ի տարբերություն ուրարտական շենքի պատերի, որոնց ներքևի քարե մասի բարձրությունը 1,5-2 մ պակաս չէ, և որոնք օժտված են արտաքին խոշոր ելուստ-որմահեցերով, դահլիճի հավելված հատվածների պատերի քարե մասը ցածր է (0.54 մ), շարված է մաքուր տաշված վեմերից, իսկ որմահեցերը ավելի փոքր չափերի են։ Դահլիճի մեջ պահպանված սյան հիմքերից երևում է, որ այն ունեցել է սյուների 5 շարք, ամեն մի շարքում 6-ական սյուն, որոնք կրել են դահլիճի հարթ ծածկը, ներսից, պատերի երկայնքով, ցածր նստարան էր ձգվում, որի հարավային մասում տեղադրված էր զոհասեղանը<ref name="ՀՊ բուհ" />:

Ալեքսանդր Մակեդոնացու բանակների կողմից Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո [[Առաջավոր Ասիա]]յի երկրների կյանքում սկսվեց [[Հելլենիզմի դարաշրջան|հելլենիզմի ժամանակաշրջանը]]՝ տեղական և հունական մշակույթի սերտաճմամբ<ref name="հին" />: Երվանդունիների թագավորությունում հունարենը և հունական մշակույթը տարածում գտան գերազանցապես արքունիքում և ավագանու շրջանում, ինչպես նաև քաղաքային բնակչության մեջ, որտեղ մեծ թիվ էին կազմում բռնագաղթեցված հույները կամ հունախոս այլազգիները։ Հասարակ ժողովուրդը, ընդհակառակը, շարունակում էր պահպանել ազգային մշակույթն ու ավանդույթները՝ ազգային խառնվածքն ու դիմագիծը։ Հելլենիզմի դարաշրջանը Մեծ Հայքում տևեց 6 դար և հարստացրեց ազգային մշակույթը<ref>{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.findarmenia.com/arm/history/18/121/123
| archiveurl =
| archivedate =
| title =Հելլենիզմ հասկացությունը և հելլենիստական Հայաստանի մշակույթը
| work =Բաղդասարյան եղբայրներ
| publisher =findarmenia.com
| accessdate = 08 դեկտեմբեր 2014
}}</ref>:

=== Կրոն ===

Հին հայերը պաշտել են բնության երևույթները, կենդանական ու բուսական աշխարհի տարբեր ներկայացուցիչների։ Դիցարանը ձևավորվել է դարերի ընթացքում։ Գլխավոր աստվածը եղել է Հայկը<ref name="մխ" /><ref name="երևան">{{Գիրք
|հեղինակ =
|մաս =
|վերնագիր = Հայ հին վիպաշխարհը
|բնօրինակ =
|հղում = http://armenianhouse.org/harutyunyan/04-gods.html
|պատասխանատու խմբագիր = Սարգիս Հարությունյան
|հրատարակություն = armenianhouse.org
|վայր = Երևան
|հրատարակչություն = «Արևիկ»
|թվական = 1987
|հատոր =
|մեջբերվող էջեր = 36
|էջերի թիվ = 180
|սերիա =
|ISBN =
|տպաքանակ =
}}</ref>, ով հանդես է գալիս որպես հսկա որսորդ։ Հայկն աստվածացված [[Հայկ Նահապետ]]ն է, ով ժողովրդի երգերում դարձել է լուսավոր ու գեղեցիկ մի համաստեղություն, որ հայերն անվանել են Հայկի անունով ([[Օրիոնի համաստեղություն]])<ref name="դասագրքեր" />:
[[Պատկեր:Shamiram ara.jpeg|մինի|[[Արա Գեղեցիկ]] և [[Շամիրամ]]
(նկարիչ՝ [[Վարդգես Սուրենյանց]])]]
Լայն տարածում է ունեցել [[Արա Գեղեցիկ|Արայի]] պաշտամունքը<ref name="երևան" />: Արան բնության, բուսականության, երկրագործության աստվածն է եղել։ Նա մեռնող և հարություն առնող աստված է, ով ամեն տարի ուշ աշնանը մեռնում է, իսկ վաղ գարնանը՝ հարություն առնում։ Նրանով է կենդանանում ողջ բնությունը, նա կյանքի խորհրդանիշն է։

Հին Հայաստանում ամենասիրված աստվածներից է եղել [[Վահագն]]ը<ref name="երևան" />: Նա քաջության, որոտի, կայծակի և պատերազմի աստվածն էր, ով բազմիցս փրկել էր Հայոց աշխարհն արհավիրքներից։ Մովսես Խորենացին գրի է առել Վահագնի ծննդյան երգը<ref name="հժպ" /><ref name="մխ" />, որ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային պոեզիայի սքանչելի գոհարներից է։ Վահագնը գեղեցիկ և քաջ երիտասարդ է, ով ծնվում է բնության չորս տարրերի՝ օդի, հողի, ջրի, կրակի, և բուսական աշխարհի միասնությունից<ref>{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.findarmenia.com/arm/history/18/126/129
| archiveurl =
| archivedate =
| title =Հայերի հին կրոնը
| work =Բաղդասարյան եղբայրներ
| publisher =findarmenia.com
| accessdate = 08 դեկտեմբեր 2014
}}</ref>:
Հին դիցարանից նորին անցումը տեղի է ունեցել [[Մ.թ.ա. 5-րդ դար|մ.թ.ա. 5]]-[[Մ.թ.ա. 4-րդ դար|4-րդ դարերի]] սահմանագծում։ Դա կապված էր [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան պետության]] հետ, երբ [[Զրադաշտականությունը Հայաստանում|ընդունվում է զրադաշտականությունը]]: Նոր աստվածները, որ հին դիցարանում մինչ այդ զբաղեցնում էին երկրորդական տեղ, այժմ սկսում են զբաղեցնել գլխավոր տեղերը։

Որպես գերագույն աստված՝ Հայկին փոխարինում է [[Արամազդ]]ը<ref name="երևան" />: Նա համարվում էր բոլոր աստվածների հայրը, երկրի և երկնքի արարիչը, ով բերք ու բարիք էր պարգևում աշխարհին և արիություն՝ մարդկանց։ Հայոց աշխարհում կառուցվել են Արամազդին նվիրված բազմաթիվ տաճարներ, որոնցից գլխավորը [[Արևմտյան Եփրատ]]ի ափին գտնվող Անի ամրոցի տաճարն էր։ Ի դեպ, այստեղ էր գտնվում հայոց թագավորների դամբարանը։
Հին հայերի ամենասիրելի աստվածուհին [[Անահիտ]]ն էր<ref name="երևան" /><ref name="պաշտ">{{cite web
| last =ԽԱՉԱՏՐՅԱՆ
| first =Ժ. Դ.
| date =
| url =http://hpj.asj-oa.am/4209/1/1985-1(123).pdf
| archiveurl =
| archivedate =
| title =ԱՆԱՀԻՏ ԴԻՑՈԻՀՈՒ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՆ ՈԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ԱՂԵՐՍՆԵՐԸ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ
| work =Պատմա-բանասիրական հանդես
| publisher =http://hpj.asj-oa.am/
| accessdate =08 դեկտեմբեր 2014
}}</ref>: Նա մայրության, պտղաբերության ու արգասավորության դիցուհին էր, Հայոց աշխարհի ու մասնավորապես Արտաշատ մայրաքաղաքի հովանավոր աստվածուհին<ref name="մխ" />: Անահիտն անվանվել է նաև ''Ոսկեհատ'', ''Ոսկեմայր'', քանզի միակն էր, ում նվիրված արձանը ոսկեձույլ էր։ Այն դրված էր Եփրատի ափին գտնվող Երիզա ավանում։ Անահիտի քույր [[Աստղիկ]]ը համարվում էր սիրո և գեղեցկության, ինչպես նաև լույսի աստվածուհի։ Նրանց կրտսեր քույրն էր Նանեն՝ իմաստության և ողջախոհության դիցուհին։ Աստվածների աստղաբույլում իր կարևոր տեղն ուներ Միհր աստվածը, ով Արեգակի և կրակի խորհրդանիշն էր, ջերմություն և կյանք պարգևողը։ [[Տիր]] աստվածը հովանավորում էր գիրն ու գրականությունը, ուսումն ու ճարտարապետությունը։ [[Վանատուր]]ը հյուրընկալության աստվածն էր<ref name="երևան" />:

Հելլենիզմի դարաշրջանում տեղի է ունենում հայկական հեթանոսական դիցարանի հելլենականացումը<ref name="բրիտ" />: Դա տուրք էր երկրում հաստատված նոր՝ հելլենիստական հարաբերություններին և տարածվող մշակույթին։ Հայկական աստվածները համադրվում են համապատասխան հունական աստվածների հետ։ Այսպես՝ Արամազդը նույնացվեց [[Զևս]]ի, Անահիտը՝ [[Արտեմիս]]ի, Վահագնը՝ [[Հերակլես]]ի, Աստղիկը՝ [[Ափրոդիտե]]ի, Նանեն՝ [[Աթենաս]]ի, Տիրը՝ [[Ապոլլոն]]ի հետ և այլն<ref name="կիրիլ" /><ref name="պաշտ" />: Հայկական մեհյաններում դրվեցին հունական աստվածների արձանները։ Ազգային աստվածությունների պաշտամունքը շարունակվում էր, մինչդեռ հունական աստվածները շուտով մոռացվեցին<ref>{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.findarmenia.com/arm/history/18/126/130
| archiveurl =
| archivedate =
| title =Հայերի հեթանոսական նոր դիցարանը
| work =Բաղդասարյան եղբայրներ
| publisher =findarmenia.com
| accessdate = 08 դեկտեմբեր 2014
}}</ref>:

== Երվանդունիների արքայացանկ ==
{{Հիմնական հոդված|Երվանդունիներ}}
Երվանդունիները հայկական թագավորական և սատրապական տոհմ էին մ.թ.ա. VI-II դարերում։ Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ Ք.ա. 7-րդ դարի առաջին կեսին լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ<ref name="ՀՍՀ">{{Գիրք
|հեղինակ = Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն
|մաս =
|վերնագիր = Հայկական սովետական հանրագիտարան
|բնօրինակ =
|հղում =
|պատասխանատու խմբագիր =
|հրատարակություն = Հ․ Մեղապարտի անվան պոլիգրաֆ կոմբինատ
|վայր = Երևան 9, Տերյան 91
|հրատարակչություն = Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն
|թվական = 1976
|հատոր = 3
|մեջբերվող էջեր = 640
|էջերի թիվ = 720
|սերիա =
|ISBN =
|տպաքանակ =
}}</ref>:
{{Հայոց պատմություն}}
=== Երվանդ Ա Սակավակյաց ===
{{Հիմնական|Երվանդ Ա Սակավակյաց}}
Երվանդ Ա Սակավակյաց (ծն. և մահվան թթ. անհայտ), թագավորել է մ.թ.ա. 570-560–ական թվականներին։ Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում [[Մովսես Խորենացի]]ն և [[Քսենոփոն]]ը:

Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Ինչպես նշում է Քսենոֆոնը Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։
=== Տիգրան Երվանդյան ===
{{Հիմնական|Տիգրան Երվանդյան}}
Տիգրան Երվանդյան (ծն. և մահվան թթ. անհայտ), թագավորել է մ.թ.ա. մոտ 560-535–ին։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։

Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։
=== Վահագն Երվանդյան ===
{{Հիմնական|Վահագն Երվանդյան}}
Վահագն Երվանդյան, կառավարել է մ.թ.ա. 530 - մ.թ.ա. 515 թթ.: Նա նախորդել է Տիգրան Երվանդյանին, իսկ նրան հաջորդել է որդին՝ Հիդարնես Ա-ն։ Մովսես Խորենացին նրան նույնացրել է Վահագն աստծու հետ։
=== Հիդարնես Ա ===
{{Հիմնական|Հիդարնես Ա}}
Հիդարնես Ա Երվանդունին կառավարել է մ.թ.ա. 6-րդ դարի վերջում։ Նա հիմք դրեց Երվանդունիների արքայատոհմին նվիրված տոնակատարությունների, որոնք անց էին կացվում ողջ երկրով մեկ մ.թ.ա. VI դ.:
=== Հիդարնես Բ ===
{{Հիմնական|Հիդարնես Բ}}
Հիդարնես Բ Երվանդունին կառավարել է մ.թ.ա. 5-րդ դարի սկզբում։ Նա Հիդարնես Ա-ի որդին էր և հաջորդողը։ Հիդարնես Բ-ի անվան հետ կապվող արձանագրություն է գտնվել Արմավիրում, որտեղ նկարագրված են նրա կին դառնալու համար անհրաժեշտ արտաքին հատկանիշները. դրանք էին՝ սպիտակ մաշկ, գեղեցիկ պարանոց, նուրբ քիթ, ուղիղ ատամներ։ Ըստ արձանագրության Հիդարնեսն ուներ այդ հատկանիշներն ու փորձում էր պահպանել իր տոհմի ազնվականությունը։
=== Հիդարնես Գ ===
{{Հիմնական|Հիդարնես Գ}}
Հիդարնես Գ Երվանդունին կառավարել է մ.թ.ա. 5-րդ դարի կեսերին։ Հիդարնեսը հատկապես հպարտ էր իր շագանակագույն ձիերով։ Նա կազմակերպել էր 1.000 շագանակագույն ձիերից բաղկացած հեծելազոր, որն ահ ու սարսափ էր ներշնչում թշնամիների մեջ։
=== Արտաշիր Երվանդունի ===
{{Հիմնական|Արտաշիր Երվանդունի}}
Արտաշիր Երվանդունին կառավարել է մ.թ.ա. V դարի երկրորդ կեսերին։ Ըստ ավանդության մահից առաջ նա իր մոտ է կանչում իր որդիներին և հայտնում, որ յուրաքանչյուր Երվանդունու պարտքն է երկրում գոնե մեկ ջրանցք կառուցելն է, որը սակայն նա չհասցրեց կառուցել։ Այդ պատճառով նա թողնում է ամբողջ հարստությունը նրանց, որպեսզի նրանք իր փոխարեն կառուցեն։
=== Երվանդ Բ ===
{{Հիմնական|Երվանդ Բ}}
Երվանդ Բ (ծն.թ. անհայտ– մ.թ.ա. մոտ 344), Հայաստանի սատրապ։ Սերել է Դարեհ I Մեծ Աքեմենյանների զինակից Հիդարնեսից, որը մ.թ.ա. VI դարում խնամիացել էր Երվանդունի արքայատան հետ, կառավարել է մ.թ.ա. 404-360 թթ.: Աթենքում գտնված արձանագրությունները վկայում են, որ Երվանդը ի վերջո, հանգրվանել է Հունաստանում և, հավանորեն, մահացել այնտեղ։
=== Երվանդ Գ ===
{{Հիմնական|Երվանդ Գ}}
Երվանդ Գ (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայաստանի սատրապ մ.թ.ա. 336-331–ին, այնուհետև թագավոր մինչև մ.թ.ա. IV դ. վերջը։ Երվանդ Բ–ի որդին կամ թոռը։ Սատրապի պաշտոնում հաջորդել է Դարեհին։ Մ.թ.ա. 331–ին հայկական զորքով Աքեմենյան բանակում մասնակցել է [[Գավգամելայի ճակատամարտ]]ին:

=== Երվանդ Դ Վերջին ===
{{Հիմնական|Երվանդ Դ Վերջին}}
Երվանդ Դ Վերջին (ծն.թ. անհայտ–մ.թ.ա. մոտ 200), Երվանդունիների արքայատան վերջին թագավորը Մեծ Հայքում մ.թ.ա. III դ. վերջին։ Նրա գահակալման տարիները նշանավորվել են շինարարական աշխատանքներով, որոնք ծավալվել են գլխավորապես [[Այրարատ]] նահանգում։
Երվանդը սպանվել է Երվանդաշատում, իր հայ զորավար Արտաշեսի զինվորներից մեկի ձեռքով։

== Նշումներ ==
{{Ծանցանկ|group=Ն}}

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|2}}

== Աղբյուրներ ==
* [http://www.historyofarmenia.am/images/menus/904/Jamkochyan.pdf Ժամկոչյան Հ.Գ., Հայոց պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջը]
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1155 Երվանդունիներ, հայկական հանրագիտարան]
* [http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Yervandunineri_Haykazyan_tagavorutyuny Երվանդունիների (Հայկազյան) թագավորությունը]

== Տես նաև ==
* [[Վանի թագավորություն]]
* [[Արտաշեսյանների թագավորություն]]
* [[Արշակունիների թագավորություն]]
{{ՀՍՀ|հոդված=Երվանդունիներ|հատոր=3|էջ=640|url=https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/640|ստուգված=1}}
{{ՀՀՀ}}
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}

[[Կատեգորիա:Երվանդունիների թագավորություն]]