«Իսպանական ժառանգության համար պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/)
Տող 518.
== 1708 թվականի արշավանք ==
[[Պատկեր:The Duke of Marlborough at the Battle of Oudenaarde (1708) by John Wootton.jpg|280px|մինի|աջից|Դուքս Մալբորոն [[Աուդենարդեի ճակատամարտ|Աուդենարդեի ճակատամարտում]]]]
1708 թվականին Մալբորոյի բանակը բախվեց ֆրանսիացիներին, որոնք ունեին հրամանատարական հարցերով լուրջ խնդիրներ. Լյուդովիկ XIV-ի թոռ [[Լյուդովիկ (Բուրունդիի դուքս)|Բուրունդիի դուքսը]] և դուքս Վանդոմը հաճախ ընդհանուր հայտարարի չէին կարողանում գալ և ընդունում էին անհեռատես որոշումներ: Բուրունդիի դքսի անվճռականությունը հանգեցրեց այն բանին, որ Մալբորոյի ու արքայազն Եվգենիի զորքերը կրկին միավորվեցին, ինչն էլ դաշնակիցներին հնարավորություն տվեց 1708 թվականի մայիսի 11-ին տեղի ունեցած [[Աուդենարդեի ճակատամարտ|Աուդենարդեի ճակատամարտում]] ջախջախել ֆրանսիացիներին, իսկ այնուհետև գրավել [[Բրյուգգե]]ն, [[Գենտ]]ը, [[Լիլ]]ը<ref>Lynn, John A., ''The Wars of Louis XIV: 1667–1714'' (Longman Publishers: Harlow, England, 1999).</ref><ref name="Simms2008">{{cite book|title=Three Victories and a Defeat: The Rise and Fall of the First British Empire, 1714-1783|url=https://books.google.comam/books?id=izhwqC3W23UC&pg=PA56|accessdate=6 February 2013|date=9 December 2008|publisher=Basic Books|isbn=978-0-7867-2722-3|page=56}}</ref><ref>{{cite book | last=Scott | first=Christopher | title=The Battle of Oudenarde | publisher=Partizan Press | location=Leigh-on-Sea, Essex | year=2008 | isbn=978-1-85818-570-5}}</ref>:
 
Այդ ընթացքում անգլիական նավատորմը Սիցիլիային ու Սարդինիային ստիպեց ճանաչել Հաբսբուրգների իշխանությունը: 1708 թվականի սեպտեմբերի 5-ին անգլիացիները գրավեցին [[Մենորկա]] կղզում գտնվող Պորտ Մագոն ամրոցը, որտեղ այս ամբողջ ընթացքում գտնվում էր ֆրանսիական կայազոր: Այդ պահից սկսած Անգլիան դարձավ Միջերկրական ծովի ուժեղագույն տերությունը:
Տող 575.
 
=== Գործողությունները ծովում ===
1709-1712 թվականներին դաշնակիցների նավատորմը ստիպված չի եղել մասնակցել որևէ նշանակալի գործողությունների, քանի որ ծովում բացակայում էէր հակառակորդի ուժերը, ինչպես նաև այն պատճառով, որ բոլոր կարևոր թիրախները նվաճվծ էին (Ջիբրալթար, Մինյորկա, Սարդինյա) և նրանց մնում էր միայն պահպանել իրենց նվաճումները: Ջոկատների բաժանված դաշնակցային նավատորմը ամեն տեղ ծովից աջակցում էր ցամաքային զորքերին. այն կապ էր պահպանում Իսպանիայի և Իտալիայի միջև, բանակի համար տեղափոխում էր սպառազինություն և պարեն, ֆրանսիացիներին թույլ չէր տալիս իրենց բանակի համար պարեն տեղափոխեն ծովով: Այնուամենայնիվ, ֆրանսիացիներին երբեմն հաջողվում էր խափել դաշնակիցների զգոնությանը: Օրինակ, կապիտան Կասարին հաջողվեց 1709, 1710 և 1711 թվականներին սննդով բարձված տրանսպորտային նավերը տեղափխոել Մարսել, ինչը մեծ նշանակություն ունեցավ, քանի որ Ֆրանսիայում այդ թվականներին անբերրի ժամանակաշրջան էր: 1712 թվականին նրան հաջողվեց Միջերկրական ծովից նավարկել դեպի Վեստ Ինդիա և [[Կեսարի արշավանք|ասպատակել]] անգլիական ու հոլանդական մի շարք գաղութներ<ref>Louis-Nicolas Bescherelle, [https://books.google.comam/books?id=oi9GAAAAcAAJ ''Histoire des marins illustres de la France, de l'Angleterre et de la Hollande''], Ardant, 1868 p. 53-60.{{ref-fr}}</ref><ref> Norman, Charles Boswell. [https://books.google.comam/books?id=3nk2AAAAMAAJ&dq=cassard%201712%20montserrat&pg=PA139#v=onepage&q=cassard%201712%20montserrat&f=false ''The corsairs of France'']. pp.&nbsp;139–150.</ref><ref>Statham, Edward Phillips ''Privateers and Privateering'', Cambridge University Press, 2011 (1st ed. 1910)</ref><ref>Jean Meyer, Martine Acerra. Histoire de la marine française. — Rennes: Ouest-France, 1994. — ISBN 2-7373-1129-2.</ref>:
 
Սակայն ֆրանսիական տարածքներում դաշնակիցների փորձերը ամրապնդվելու փորձերն ավարտվում էին անհաջողությամբ: 1710 թվականի հուլիսին նրանց հաջողվեց նվաճել Ցետա նավահանգիստը, սակայն այն պահել չկարողացան: Միջերկրական ծովում ֆրանսիացիների թույլ լինելու հետևանքով դաշնակիցների ուժերը աստիճանաբար պակասում էին, և նրանք կարող էին մեծ ոուժեր կենտրոնացնել Անգլիական ջրանցքում և Հյուսիսային ծովում առևտրային ուղիները փակելու համար: Դրանից հետո ֆրանսիական կապերների հաջողությունների սկսեցին արագորեն նվազել՝ չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիական կառավարությունը այդ նպատակով տրամադրել էր հսկայական գումարներ, իր ավատորմի ամբողջ անձնակազմը և նավահանգիստների ռեսուրսները: Այդպիսով ֆրանսիական ծովային առևտուրը դադարեց, որի հետ դադարեց գոյություն ունենալ նաև ֆրանսիական նավատորմը: