«Պարթենոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/)
Տող 34.
| լայնություն =
| նավի լայնություն =
| բարձրություն = 13.72 մետր<ref name="Penprase2010">{{cite book|last=|first=Բրիան Է․|title=Աստղերի հզորությունը՝ թե ինչպես են երկնային դիտարկումները ձևավորել մի ամբողջ քաղաքակրթություն|url=https://books.google.comam/books?id=XXOxGOpawuMC&pg=PA221|accessdate=մարտի 8, 2017|year=2010|publisher=Springer Science & Business Media|isbn=978-1-4419-6803-6|page=221}}</ref>
| գմբեթների թիվ =
| արտաքին գմբեթի բարձրություն =
Տող 48.
}}
 
'''Պարթենոն''' ({{audio|Պարթենոն (name's audio version).ogg|/ˈpɑːrθəˌnɒn, -nən/}}, {{lang-grc|Παρθενών‎‎}}, հին հունարենից թարգմանաբար՝ «կույս»), հայտնի է նաև որպես '''Աթենասի տաճար'''<ref>Դիցաբանական բառարան, Երևան, 1985, էջ 187–188։</ref>, [[Հեթանոսություն|հեթանոսական]] [[տաճար]] [[Հունաստան|Հունաստանի]] քաղաքամայր [[Աթենք|Աթենքում]] գտնվող [[Ակրոպոլիս|Ակրոպոլիսի հնագիտական համալիրում]]<ref name="Neils2005">{{cite book|url=https://books.google.comam/books?id=gA81kINAI9cC&pg=PA67|title=Պարթենոնը՝ հին ժամանակներից մինչև մեր օրեր|last=Բարլետա|first=Բարբարա Ա․|publisher=Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն|year=2005|isbn=978-0-521-82093-6|editor=Ջենիֆեր Ն․|location=|page=67|pages=|chapter=Դասական Պարթենոնի ճարտարապետությունն ու ճարտարապետները|quote=Պարթենոնը՝ նշանավորը հունական տաճարների մեջ|authorlink=|accessdate=մարտի 8, 2017}}</ref>, որը նվիրված է [[Հին հունական դիցաբանություն|հին հունական դիցարանի]] իմաստության, ողջախոհության և կանխամտածված պատերազմի աստվածուհուն՝ [[Աթենաս Պալլաս|Աթենաս Պալլասին]]<ref name="HambidgeFund1924">{{cite book|url=https://books.google.comam/books?id=xH9TAAAAMAAJ|title=Պարթենոնը և հունական տաճարները|last=Եյլի համալսարան, Կոնեկտիկուտ նահանգի Հանրագիտարանային դպրոց|first1=|author2=|publisher=Եյլի համալսարանի հրատարակչություն|year=1924|isbn=|location=Միացյալ Նահանգներ|pages=}}</ref>։ Տաճարի շինարարությունը, որը [[Ֆիդիաս]]ի հսկողությամբ ղեկավարել են ճարտարապետներ [[Իկտինոս]]ը և [[Կալիկրատես]]ը, սկսել է [[Աթենական ծովային միություն|Աթենական կայսրության]] ռազմաքաղաքական հզորության շրջանում՝ [[Մ.թ.ա. 447|մ․թ․ա․ 447 թվականին]], և ավարտվել՝ [[Մ.թ.ա. 432|մ․թ․ա․ 432 թվականին]]։ Որպես շինանյութի միջոց օգտագործվել է պենտելիկոնյան սպիտակ մարմարը։ Պարթենոնը համարվում է [[Դասական Հունաստան|Դասական ժամանակաշրջանի]] [[Հին Հունաստան|Հին Հունաստանից]] մեզ հասած ամենանշանավոր հեթանոսական տաճարը, որն ընդհանուր առմամբ համարվում է [[Դորիական օրդեր|դորիական օրդերի]] ազդեցությունը կրող գլխավոր շինությունը։ Տաճարի ներսում գտնվող [[Հին հունական քանդակագործություն|քանդակները]] համարվում են [[Հին Հունաստանի մշակույթ|հին հունական դասական արվեստի]] բարձրակետեր։ Պարթենոնը համարվում է [[Հին Հունաստան|Հին Հունաստանի]], [[Աթենական ժողովրդավարություն|Աթենական ժողովրդավարության]] և [[Քաղաքակրթություն|արևմտյան քաղաքակրթության]] խորհրդանիշ հանդիսացող ամենանշանավոր մշակութային հուշարձանը։ Տաճարը կառուցող [[Հին Աթենք|աթենացիները]], Պարթենոնը (ինչպես և ողջ [[Ակրոպոլիս|Ակրոպոլիսը]]) և նույն ժամանակահատվածում կառուցված մյուս պերիկլեսյան [[Պերիկլեսի դարաշրջան|հուշարձանները]], սկզբունքորեն դիտարկել են որպես [[Աքեմենյան պետություն|աքեմենյան զավթիչների]] դեմ հույների հաղթանակի խորհրդանիշ և աստվածներին ուղղված շնորհակալական նշան։ Հունաստանի մշակույթի նախարարությունը ներկայումս հանձն է առել Պարթենոնի տաճարի և հարակից շինությունների վերականգնման և վերակառուցման աշխատանքները՝ մասնակի ավերված կառույցների կայունության ապահովման համար: Տաճարն ինքնին կառուցված է դորիական ոճով 14 սյուներից։ Տաճարի երկու ճակտոնները ամբողջապես զարդարված են արձանախմբերով, որոնք պատկերում են Աթենաս աստվածուհու ծնունդն ու [[Ատտիկա]]յին տիրելու համար Աթենասի և [[Պոսեյդոն]]ի ունեցած վեճը։ Ֆրիզի 92 սալերի վրա պատկերված են դրվագներ [[գիգանտոմաքիա]]յից, [[կենտավրոս]]ների և լապիթոսների կռվից, ամազոնուհիների հետ ճակատամարտից և [[Տրոյական պատերազմ|Տրոյական պատերազմից]]։
 
Պարթենոնի տաճարը կառուցվել է նախկին [[Աթենաս|Աթենաս աստվածուհու]] անտիկ տաճարի տեղում։ Նախկինում գոյություն ունեցած շինությունը քանդվել է [[Մ.թ.ա. 480|մ․թ․ա․ 480 թվականին]]՝ [[Հույն-պարսկական պատերազմներ|պարսից բանակի ներխուժմանը]] զուգընթաց։ [[Արխաիկ Հունաստան|Արխաիկ դարաշրջանին]] հաջորդած ժամանակներում Պարթենոնը, ինչպես և աստվածներին նվիրված աթենական տաճարների մեծ մասը, գործնականում կիրառվել են որպես արքայական գանձանակ։ Ժամանակի ընթացքում այն ծառայել է որպես [[Աթենական ծովային միություն|Աթենական ծովային միության]] փոխարկված Դելոսյան միության դրամական միջոցների և հարստության գանձարան։ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] օրոք՝ [[6-րդ դար|6-րդ դարի]] վերջին, Պարթենոնը վերածվում է [[Մարիամ Աստվածածին|տիրամայր Մարիամ Աստվածածնին]] նվիրված [[Եկեղեցի|քրիստոնեական եկեղեցու]]։ [[Օսմանյան Հունաստան|Օսմանյան թուրքերի կողմից Հունաստանի գրավումից]] հետո՝ [[1460|1460-ական թվականների]] սկզբին, տաճարը վերածվել է մզկիթի և ծառայել որպես [[Մուսուլման հույներ|իսլամացած կրոնափոխ հույների]] աղոթատեղի։ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին աշխարհամարտի]] ընթացքում և դրանից հետո Պարթենոնը վերածվել է [[Վառոդ|վառոդի]] պահեստի՝ [[Զինանոց|զինանոցի]]։ [[19-րդ դար|19-րդ դարի]] սկզբին անգլիացի դեսպան Էլջինը բարբարոսաբար ջարդել և տեղահանել է Պարթենոնի քանդակների մի մասը և այն տարել [[Լոնդոն]]։ Ներկայումս, այդ քանդակները ցուցադրվում են [[Բրիտանական թանգարան|Լոնդոնի բրիտանական թանգարանում]]։ Հակառակ այս բոլոր ավերումներին՝ Պարթենոնն այսօր ևս ապշեցնում է համամասնությունների կատարելությամբ և [[Անտիկ ճարտարապետություն|անտիկ ճարտարապետների]] բարձր վարպետությամբ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պարթենոն» էջից