«Դմիտրի Մենդելեև»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/))
 
[[Պատկեր:MendeleevaMD.jpg|thumb|200px|left|Մարիա Դմիտրիևնա Մենդելեևա (ծննդյամբ Կոռնիլևա),Դ․ Ի․ Մենդելևի մայրը]]
Մարիա Դմիտրիևնան Դմիտրի Իվանովիչ Մենդելեևի մայրն է։ Այս խելացի և աշխույժ կինը մեծ դեր է խաղացել ընտանիքի կյանքում։ Չունենալով ոչ մի կրթություն՝ նա իր եղբայրների հետ անցել է գիմնազիայի ինքնուրույն կուրս։ Իվան Պավլովիչի հիվանդության պատճառով ընտանիքը տեղափոխվել էր [[Վերխնիե Արեմզյանի]], որտեղ գտնվում էր Մարիայի եղբոր ապակու գործարանը։ Դմիտրի Մենդելեևի մայրը սկսում է ղեկավարել այդ ֆաբրիկան և Ի․ Պ․ Մենդելեևի մահից հետո ընտանիքն ապրում էր այդ ֆաբրիկայից ստացված միջոցներով։ Դմիտրի Իվանովիչը հիշում է․ «Այդ ապակու գործարանում, որը ղեկավարում էր մայրս, ստացել եմ իմ առաջին տպավորությունները բնությունից, մարդկանցից, արդյունաբերական գործերից։ 1848 թվականի հունիսի 27-ին ֆաբրիկան այրվում է»<ref>Վալենտին Իվանովիչ Ստարիկով. [https://books.google.comam/books?id=1r8LAQAAIAAJ&q=фабрика+сгорела Д. И. Менделеев]։ Ուրալյան գրահրատարակություն, 1984. հ. 36.</ref>։ Տեսնելով կրտսեր տղայի հատուկ ընդունակությունները՝ նա իր մեջ ուժ է հավաքում լքել իր հարազատ Սիբիրը, որպեսզի Դմիտրիին բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն տա։ Նրանք գալիս են Մոսկվա։ Երկու տարի անց, երբ որդին ընդունվել էր Պետերբուրգ մանկավարժական ինստիտուտ, Մարիա Դմիտրիևնան մահանում է։
 
=== Մանկություն ===