«Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/)
Տող 130.
 
=== 1786-1787: Վերադարձ դեպի օպերա ===
Չնայած «[[Առևանգում հարեմից]]» ստեղծագործության մեծ հաջողությանը` Մոցարտը հետագա չորս տարիներին օպերային գործեր չի ստեղծում` գրելով մի քանի անավարտ գործեր և «Թատրոնի ղեկավարը» մեկ գործողությամբ օպերան: Նա կենտրոնանում է իր` որպես դաշնամուրային կատարողի և կոնցերտների հեղինակի կարիերայի վրա: Մոտավորապես 1785 թվականի վերջին Մոցարտը դադարում է ստեղնաշարային գործիքի համար գործեր գրելուց և սկսում է լիբրետո գրող Լորենցո դա Պոնտեի հետ համագործակցությունը<ref name="harvnb|Solomon|1995">{{harvnb|Solomon|1995}}</ref>: 1786 թվականին գրում է «[[Ֆիգարոյի ամուսնությունը (օպերա)|Ֆիգարոյի ամուսնությունը]]» օպերան, որն ապշեցնում է իր ձևի վարպետությամբ, երաժշտական բնութագրության կատարելությամբ, անսպառ ներշնչմամբ։ [[Վիեննա]]յում «Ֆիգարոյի ամուսնությունը» գրեթե աննկատ է անցնում, սակայն [[Պրահա]]յում այն ապշեցուցիչ հաջողություն է ունենում, ինչը ստիպում է թատրոնի տնօրենին Մոցարտին նոր օպերա պատվիրել<ref>{{harvnb|Freeman|2013|pp=104–30}}</ref>։ Դա Պոնտեի համագործակցությամբ հաջորդ տարի (1787) Մոցարտը Պրահայի համար գրում է «[[Դոն Ժուան (օպերա)|Դոն Ժուան]]» օպերան, որն էլ ավելի ջերմ ընդունելության է արժանանում։ Այս երկու ստեղծագործությունները համարվում են Մոցարտի կարևորագույն աշխատանքներից և ներկայումս էլ կազմում են օպերային խաղացանկի անբաժանելի մաս, չնայած նրանց երաժշտական դժվարությունը բարդություն է առաջացնում թե' ունկնդիրների և թե' կատարողների համար: Այս իրադարձություններին, սակայն, ականատես չի լինում Մոցարտի հայրը, ով մահացել էր 1787 թվականի մայիսի 28-ին<ref>{{cite book|author=Palmer, Willard|url=https://books.google.comam/books?id=Bs0cSyGLaNMC&pg=PA4 |title=W. A. Mozart: An Introduction to His Keyboard Works|page= 4 |publisher=Alfred Music Publishing|date= 2006}}</ref>:
 
1787 թվականի դեկտեմբերին ազնվականության հովանավորությամբ Մոցարտին վերջապես շնորհվում է արքունի երգահանի պաշտոնը՝ 800 ֆլորին աշխատավարձով։ Կայսր Յոզեֆ II-ը նրան նշանակում է իր «կամերային կոմպոզիտորը», որի պաշտոնը նախորդ ամսվանից թափուր էր մնացել [[Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ|Գլյուկի]] մահից հետո: Այս համեստ եկամուտը կարևորվում է, երբ Մոցարտին պատուհասում են դժվարին ժամանակները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կայսեր նպատակն էր պատվարժան կոմպոզիտորին պահել Վիեննայում` թույլ չտալով, որ նա ավելի լավ հեռանկարներ որոնի դրսում<ref name="solomon 1995 423">{{harvnb|Solomon|1995|pp=423–24}}. A more recent view, Wolff (2012), is that Mozart's position was a more substantial one than is traditionally maintained, and that some of Mozart's chamber music from this time was written as part of his imperial duties.</ref>: