«Նևրոզներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Էրիկ Հակոբյան (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Աշբոտ մասնակ...
Տող 1.
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
'''Նևրոզներ''' (նեյրո․․․նեյրո...), հիվանդությունների խումբ, պայմանավորված է հոգեկան տրավմա առաջացնող ազդակներով և բնորոշվում է բարձրագույն նյարդային գործունեության ֆունկցիոնալ, դարձելի խանգարումներով։ «Նևրոզ» տերմինն առաջարկել է շոտլանդացի [[բժիշկ]] Ու․Ու. Կուլլենը ([[1776]] թվական)։ Սկզբնական շրջանում նևրոզների խմբին էին դասվում չլուսաբանված պատճառագիտությամբ տարբեր [[հիվանդություններ]] (օրինակ՝ [[էպիլեպսիա]], ցրված սկլերոզ, փայտացում և այլն)։ Ավելի ուշ նևրոզներ էին համարում նյարդային համակարգի ցանկացած ֆունկցիոնալ խանգարումը։ Ժամանակակից հասկացությամբ նևրոզներ դասվում են հոգեծին (պսիխոգեն) հիվանդությունների շարքը, այսինքն ծագում են հոգեկան տրավմայի և երկարատև նյարդային լարվածության հետևանքով։ Նպաստող գործոններն են՝ կոնստիտուցիոն նախատրամադրվածությունը, վարակիչ հիվանդությունները, թունավորումները (հատկապես ալկոհոլամոլությունն ու [[ծխախոտ|ծխելը]]), [[գլխուղեղ]]ի վնասվածքները, աթերոսկլերոզը, [[օրգանիզմ]]ի հյուծվածությունը, գերհոգնածությունը, երկարատև անքնությունը և այլն։ Հիվանդության պատճառ կարող են դառնալ արտակարգ ուժեղ (հարազատի մահը) սուր կամ թույլ, բայց երկարատև հոգեկան տրավման։ Թույլ գրգռիչների ազդեցությունից նևրոզների առաջացման հնարավորությունը կենդանիների վրա փորձառական մեթոդով (էքսպերիմենտալ նևրոզներ) ապացուցել է [[Իվան Պավլով|Ի․Ի. Պավլովը]]։ Նրա ուսմունքը հնարավորություն տվեց պարզելու նևրոզների ֆիզիոլոգիական հիմքը և մարդկանց նևրոզների առաջացման հիմնական մեխանիզմները։ Այդ ուսմունքի համաձայն, նևրոզը բարձրագույն նյարդային գործունեության խանգարում է, որն առաջանում է արտակարգ [[ուժ]] և տևողություն ունեցող բացասական ազդակների ներգործության հետևանքով՝ գլխուղեղի դրդման և արգելակման պրոցեսների ուժի և շարժունության գերլարումից կամ բախումից։ Ի․Ի. Պավլովն ապացուցեց նաև, որ նևրոզների դեպքում խանգարվում է առաջին և երկրորդ ազդանշանային համակարգերի փոխհարաբերությունը։
 
== Դասակարգում ==
Տող 13.
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=240}}
 
[[Կատեգորիա:Հոգեկան հիվանդություններՆևրոզներ]]
[[Կատեգորիա:Հոգեբանական հասկացություններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նևրոզներ» էջից