«Քվանտային տելեպորտացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 54.
Քանի որ քվանտային չափման ժամանակ համակարգի վիճակը քանդվում է (համակարգը դադարում է լինել որևէ սուպերպոզիցիոն վիճակում. կոլապսվում է բազիսային վիճակներից մեկի վրա) ապա քվանտային տելեպորտացիայի վերը նկարագրված պրոտոկոլի արդյունքում քուբիթի կլոնավորում տեղի չի ունենում։ Բոբի մոտ քուբիթի <math> \mathbf{|\psi\rangle} </math> վիճակի ստեղծմանը զուգընթաց այդ վիճակը Ալիսի մոտ վերանում է։ Այսպիսով՝ Քվանտային տելեպորտացիան չի խախտում քվանատային մեխանիկայի այն թեորեմին, ըստ որի քվանտային վիճակի կլոնավորում հնարավոր չէ։
 
Ըստ քվանտային մեխանիկայի, Ալիսի կատարած չափման արդյունքում Բոբի քուբիթի այս կամ այն վիճակը ձևավորվում է ակնթարթորեն։ Սա, առաջին հայացքից, կարող է հակասել հարաբերականության հատուկ տեսությանը, քանի որ ըստ այդ տեսության ինֆրմացիայիինֆորմացիայի տեղափոխում լույսի արագությունից մեծ արագությամբ հնարավոր չէ, սակայն այստեղ ոչ մի հակասություն չկա, քանի որ Ալիսի չափման արդյունքում որևէ ինֆորմացիա Ալիսից Բոբին չի գնում։ Քանի որ մինչև չափում կատարելը Ալիսի և Բոբի քուբիթները գտնվում են խճճված վիճակում, ապա նրանց վիճակը պետք նկարագրել ոչ թե [[ալիքային ֆունկցիա]]ներ, այլ [[խտության մատրից]]ի միջոցով։ Հաշվարկները ցույց են տալիս, որ Ալիսի կատարած չափումը, ոչ մի կերպ չի ազդում Բոբի մոտ եղած քուբիթի խտության մատրիցի վրա։ Այսինքն Ալիսի կատարած չափումը չի ազդում Բոբի մոտ չափում կատարելու դեպքում ստացվելիք արդյունքների հավանականությունների վրա<ref>Leonard Susskind, Art Friedman, ''"Quantum Mechanics: The Theoretical Minimum"'', ISBN 978-0465036677, ISBN 0465036678</ref>։ Ինֆորմացիա տեղափոխվում է այն ժամանակ, երբ Ալիսը Բոբին հայտնում է չափման արդյունքը, իսկ դա տեղի է ունենում դասական կապի կանալով, որը նշանակում է, որ այդտեղ հնարավոր չեն լույսի արագությունից մեծ արագություններ։
 
== Էքսպերմենտալ իրականացում ==