«Սոցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
 
== Սոցիալիզմի զարգացման օրինաչափությունները ==
Սոցիալիզմի զարգացման օրինաչափությունները պայմանավորում են նրա համակողմանի ամրապնդման, հասունացման նոր աստիճանների հասնելու անհրաժեշտությունը։ Այդ պրոցեսում [[1950]]-ական թթ․ վերջին սոցիալիզմը հաղթանակեց լիակատար կերպով, վերջնականապես, այսինքն ապահովվեց սոցիալիստ, վերափոխումների անդառնալիությունը, սոցիալիզմի համակարգի երկրներում կապիտալիզմի վերականգնման անհնարինությունը ո՝ չո՛չ ներքին հակասոցիալիստական տարրերի, ո՝չո՛չ էլ միջազգային կապիտալիզմի ուժերով։ ԽՍՀՄ-ում սոցիալիզմի ամրապնդման պրոցեսը ավարտվեց զարգացած (հասուն) սոցիալիստական հասարակարգի կառուցումով ([[1960]]-ական թթ․ սկսված)։ Զարգացած սոցիալիզմի չափանիշներն են՝ արտադրողական հզոր ուժերի առկայությունը, խոշոր մասշտաբներով հանրայնացված սոցիալիստական սեփականության լիակատար տիրապետության հիմքի վրա միասնական ժողտնտեսական համալիրի ստեղծումը, առաջավոր գիտությունն ու մշակույթը, ժողովրդի բարեկեցության մշտական աճը, անձնավորության բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ձևավորումը, բանվոր դասակարգի վերածվելը ամենամեծ սոցիալիստական խմբի, նրա կրթական, մշակութային-տեխնիկական մակարդակի, քաղաքական հասունության և ակտիվության որակական բարձրացումը, կոլտնտեսային գյուղացիության սոցիալ-քաղաքական, կրթական, մշակութային-տեխնիկական, մակարդակի աճը, ժողովրդական մտավորականության քանակական և որակական աճը և նրա դերի մեծացումը հասարակության կյանքում, բանվոր դասակարգի, կոլտնտեսային գյուղացիության և ժողովրդական մտավորականության դաշինքի ըստ ամենայնի ամրապնդումը՝ բանվոր դասակարգի առաջատար դերի պայմաններում պրոլետարիատի դիկտատուրայի պետության վերաճումը համաժողովրդական սոցիալիստական պետության, կոմունիստական կուսակցության վերածվելը ողջ ժողովրդի կուսակցության, հասարակության կյանքում նրա ղեկավար դերի աճը․ սոցիալիստական հասարակական հարաբերությունների հասունությունը, դասակարգերի և սոցիալիստական խավերի մերձեցման հիման վրա ազգերի և ազգությունների իրավական և փաստական հավասարության, նրանց եղբայրական համագործակցության, մարդկանց հանրության նոր պատմական տիպի՝ սովետական ժողովրդի ձևավորումը, աշխատավորների բարձր կազմակերպվածությունը, գաղափարայնությունը և գիտակցականությունը և յուրաքանչյուրի հոգատարությունը բոլորի նկատմամբ, հիրավի համաժողովրդական դեմոկրատիան, բոլոր հասարակական գործերի արդյունավետ կառավարումը, պետական կյանքին աշխատավորների ակտիվ մասնակցությունը, հասարակության առջև քաղաքացիների պարտականությունների և պատասխանատվության հետ նրանց ռեալ իրավունքների և ազատությունների զուգակցումը ապահովող քաղաքական համակարգը։
 
Զարգացած սոցիալիստական հասարակության հասունության այնպիսի աստիճան և փուլ է, երբ սոցիալիզմը զարգանում է իր սեփական կոլեկտիվիստական հիմքի վրա, լիակատար հնարավորություն է ստեղծում իր օրենքների ինտենսիվ գործողության համար, ավելի ամբողջականորեն է բացահայտում նոր կարգի ստեղծագործական ուժերը, սոցիալիստական ապրելակերպի առավելությունները, աշխատավորները ավելի լայնորեն են օգտվում մեծագույն հեղափոխական նվաճումների պտուղներից։ Զարգացած սոցիալիզմի կառուցումով, սակայն լրիվ չի ավարտվում սոցիալիզմի՝ իր բոլոր բարձրագույն չափանիշներն իրականացրած ամբողջական օրգանական սոցիալիստական համակարգի, ձևավորումը։ Զարգացած սոցիալիզմը դինամիկ հասարակարգ է, որն ունի իր սեփական աստիճանները, աճի շրջանները։ Ուստի սոցիալիզմը լրիվ ավարտվածության է հասնում զարգացած սոցիալիզմի ոչ թե նախնական պատմականորեն երկարատև փուլում, այլ դրա պլանաչափ և բազմակողմանի կատարելագործման պրոցեսում, հասունության բարձրագույն աստիճաններում։ Այդ պրոցեսում սոցիալիզմը կստեղծի կոմունիզմի նյութատեխնիկական բազան, կհասնի պատմության մեջ աշխատանքի արտադրողականության, աշխատավորների բարեկեցության և մշակույթի բարձրագույն մակարդակների, կհաղթահարի դասակարգերի, քաղաքի և գյուղի, մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև տարբերությունները, կվերացնի աշխատանքի ժամանակակից բաժանումը, կիրականացնի անցումը ապրանքային արտադրությունից, փոխանակումից և դրամական շրջանառությունից դեպի արդյունքի արտադրությունը և արդյունքի ուղղակի փոխանակումը, աշխատանքը կդարձնի մարդու առաջին կենսական պահանջմունք, կիրականացնի անձի բազմակողմանի զարգացումը, մինչև հասունացման բարձրագույն աստիճանները կզարգացնի սոցիալիստական դեմոկրատիան, որը հասարակության յուրաքանչյուր անդամին հնարավորություն կնձեռնի մասնակցելու հասարակության գործերի կառավարմանը, հասարակական հարստության արտադրությանը և բաշխմանը, կնախապատրաստի կոմունիստական հասարակական ինքնավարության հաստատման հիմքերը, այսպիսով՝ ապագայում կձևավորվի կոմունիզմի բարձրագույն փուլի անցմանը, կենսական բարիքները «յուրաքանչյուրից՝ ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ պահանջմունքների՝ սկզբունքով բաշխելու բոլոր անհրաժեշտ պայմանները»։ Նշված բոլոր հասարակական խորը վերափոխումներն էլ կազմում են սոցիալիզմի կոմունիստական ֆորմացիայի բարձրագույն փուլի վերաճելու պրոցեսի բովանդակությունը։
 
== Արտաքին հղումներ ==
* [http://socialism.am/ Դեմոկրատական սոցիալիզմ]
 
[[Կատեգորիա:Քաղաքագիտություն]]