«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Պիտակ: Խմբագրում բջջային սարքով
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով
 
== Գրառումներն ու հրատարակություններ ==
«ՍասնյդիոկակաակեյաՍասնա ծռերը» որպես էպոս իր 4 ճյուղերով հանդերձ, ստեղծվել ու զարգացել է հնագույն շրջանից և իր վերջնական և ավարտուն տեսքը ստացել [[8-րդ դար]]ում։ Էպոսի Սասունցի Դավիթ ճյուղը իր մեջ պահել է արաբական ազատագրական պայքարում աչքի ընկած ապստամբություննեեյոկքիկաակզկեիերիցապստամբություններից մեկի՝ Տարոնի ապստամբների կատարած սխրագործությունները, միայն այն տարբերությամբ, որ արաբ ոստիկանին սպանողը ոչ թե Դավիթ Արքայիկն էր, այլ Խութեցի Հովնանը։ Էպոսի մնացած երեք ճյուղերոմ մենք կարող ենք գտնել հայ առասպելաբանության, հասարակության դասակարգերի, հնագույն դիցարանի մասին տեղեկություններ, որոնք պետք է օգտագործվեն անցնելով խորաքննին ուսումնասիրություններից հետո միայն։ Եվրոպային էպոսը հայտնի է դարձել [[16-րդ դար]]ում պորտուգալացի ճանապարհորդներ՝ [[Մեստրե Աֆոնսո]]յի և [[Անտոնիո Տենրեյրո]]յի շնորհիվ։
 
«Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է [[Գարեգին Սրվանձտյան]]ը [[1873]] թվականին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել [[Կոստանդնուպոլիս]]ում («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», [[1874]] թվական)։ Երկրորդ տարբերակը [[1886]] թվականին [[Էջմիածին|Էջմիածնում]] գրի է առել [[Մանուկ Աբեղյան]]ը՝ Նախո քեռի [[Մոկք|Մոկացուց]] և հրատարակել [[Շուշի]]ում («Դավիթ և Մհեր», [[1889]] թ.)։ Նորանոր տարբերակներ են գրառել Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, [[Երվանդ Լալայան|Ե.Լալայանը]], Կ. Մելիք–Օհանջանյանը, Ա. Ղանալանյանը և ուրիշներ։ [[1938]]-[[1939]] թվականներին «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ. Աբեղյանի, Գ. Աբովի, Ա. Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր («Սասունցի Դավիթ», [[1939]] թ.)։ Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ. Չիթունին [[Փարիզ]]ում («Սասունական», [[1942]] թ.)։
Անանուն մասնակից