«Կալվածատիրոջ առավոտը (վիպակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրական ստեղծագործություն |անվանում = Կալվածատիրոջ առավոտը |բնօրինակ անվանում = Утро...»:
(Տարբերություն չկա)

11:55, 2 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

«Կալվածատիրոջ առավոտը» (ռուս.՝ Утро помещика), 1856 թվականի Լև Տոլստոյի վիպակ։ Ստեղծագործությունն ունի ինքնակենսագրական բովանդակություն [1][2] և «Ռուս կալվածատիրոջ վեպից» տպագրված մի հատված է։ Առաջին անգամ տպագրվել է 1856 թվականի [2] «Հայրենական գրառումներ» ամսագրի տասներկուերորդ համարում։ Տոլստոյը ոչ մի անգամ չի նշել ստեղծագործության ժանրը[3]։

Կալվածատիրոջ առավոտը
ռուս.՝ Утро помещика
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմված
Ձևպատմվածք
ՀեղինակԼև Տոլստոյ
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1856
ՏեսարանՌուսական կայսրություն
Հրատարակչություն«Հայրենական գրառումներ»
Հրատարակվել է1856

Պատմություն

 
Տոլստոյը 1856 թվականին

«Կալվածատիրոջ առավոտը» «Ռուս կալվածատիրոջ վեպի» հրապարակված մի մասն է։ Ցյավլովսկու կարծիքով․ «Դա պետք է լիներ ստեղծագործություն՝ մեծ սոցիալական նշանակության բովանդակությամբ, քանի որ Տոլստոյը ուզում էր արտահայտեր իր հայացքներն այդ ժամանակվա հիմնականհարցի վերաբերյալ, ճորտատիրական իրավունքի, գյուղացու և կալվածատիրոջ փոխհարաբերությունների մասին »[4]։

Պատմվածքի մասին առաջի հիշատակումները հայտնվել է Տոլստոյի օրագրում 1852 թվականին և փոփոխակի կերպով հայտնվում էին օրագրում հինգ տարիների ընթացքում։ Աշխատելով պատմվածքի վրա, Տոլստոյը անհանգստանում էր, որ, ապրելով Կովկասում, նա չի կարողանա նկարագրել գյուղացու կենցաղը։ Աշխատանքը ընթանում եր երկար ընդմիջումներով, բայց պատմվածքի մասին միտքը չէր լքում Տոլստոյին, ինչի մասին կարելի է իմանալ հեղինակի օրագրից։1852 թվականի հոկտեմբերի 18-ին Տոլստոյը գրում է, որ վեպի միտքն է նրան պատճառում երջանկություն։ «Այս վեպը ես անվանում եմ գիրք՝ շարունակում է Տոլստոյը 1852 թվականի դեկտեմբերի 5-ին, քանի որ ենթադրում եմ, որ մարդուն՝ կյանքում բավական է թեկուզ մի անգամ գրի կարճ, բայց օգտակար գիրք․․․»։ Տոլստոյը նշել է ստեղծագործության գլխավոր գաղափարը՝ «․․․ սերը դեպի գյուղի կալվածատիրական կյանքը։ Կովկասյան, մայրաքաղաքային և նահանգային տեսարանները պետք է ոգեշնչված լինեն այդ զգանցմունքով»[2]։

1856 թվականի նոյեմբերի 11-ին, արդեն Պետերբուրգում, Տոլստոյի օրագրում գրածից ելնելով, կատարվում են պատմվածքի վերջին աշխատանքները։ Ավելի ուշ՝ նոյեմբերի 26-ին, Տոլստոյը գրում է այն մասին, որ թելադրել է «Կալվածատիրոջ առավոտը»։ Այստեղ առաջին անգամ նշվում է պատմվածքի անունը[2]։ Նոյեմբերի 29-ին Տոլստոյը գրումէ․ «Այո, վերջացրել եմ «Կալվածատիրոջ առավոտը» և տարա Կրայևսկու մոտ»։ Սակայն, Ցյավլովսկու կարծիքով, աշխատանքը շարունակվել է նաև 1857 թվականին[4]։

Սյուժե

Պատմվածքում պատմվում է տասնինը տարեկան իշխան Նեխլյուդովի մասին, որը ամռանը վերադառնալով հարազատ գյուղ, տեսնում է գյուղացիների թշվառ կյանքը։ Արդյունքում, Նեխլյուդովը հասկանում է, որ իր պարտականությունն է գյուղացու մասին հոգ տանելը։ Ամռան վերջին Նեխլյուդովը որոշում է հեռանալ համալսարանից, մնալ գյուղում և զբաղվի իր տնտեսությամբ։

Պատմվածքի ընթացքում նա ծանոթանում է իր գյուղացիների հետ, օրինակ, Դավիդկա Բելու հետ, գեր և ալարկոտ մարդու, որը ոչնչի չի ձգտում։ Նեխլյուդովը նրան վերցնում է իր մոտ աշխատանքի։

Պատմվածքի վերջում Նեխլյուդովը գալիս է ծերուկ Դուտլովի մոտ, որը շնորհակալություն է հայտնում երիտասարդ իշխանին օգնության համար և իշխանը հասկանում է, որ նա կուզենար տեսներ իր գյուղացիներին երջանիկ և գոհ, ինչպիսին է ծերուկ Դուտլովը։

Քննադատություն

Տոլստոյի ստեղծագործությունը սառն է ընդունվում քննադատների կողմից։ Անենկովը պատմվածքն անվանում է բավականին միջակ, իսկ Բոտկինը Տուրգենևին գրում է, որ պատմվածքը տպավորություն չի թողել, թեպետև որոշ գյուղացիների դեմքերը շատ լավն են[2]։

Պատմվածքն ավելի բարյացակամորեն գնահատում է Տուրգենևը[5]։ Նրա նամակից Դրուժինին․«Այս պատմվածքի գլխավոր բարոյական տպավորությունը (չեմ խոսում գեղարվեստականի մասին) կայանում է նրանում, որ մինչ դեռ գոյություն կունենա ճորտական վիճակը, չի կարող լինել երկու կողմերի մերձեցում և հասկացում, չնայելով անշահախնդիր և ազնիվ մոտեցման պատրաստակամությանը և դա լավ և ճիշտ տպավորություն է․․․»[2]։

1857 թվականի «Սովրեմեննիկ» ամսագրի առաջի համարում Չեռնիշևսկին արտահայտումէ իր կարծիքը։ Նա գրում է, որ Տոլստոյը «հիանալի վարպետությամբ ներկայացնում է ոչ միայն գյուղացու արտակին կենցաղի պայմանները, այլ, ինչը ավելի կարևոր է, նրանց կարծիքները այդ առարկաներին» և, որ գյուղացու տանը նա նույնպես տանն է, ինչպես զինվորական շարժական վրանում[2]

Քննադատներ Դուդիշկինը և Գոնչարովը նույնպես հավանել են վիպակը[6]։

Ծանոթագրություններ

  1. Соловьев Е. А. Л. Н. Толстой. Его жизнь и литературная деятельность. — Проспект, 2014. — 169 с. — ISBN 9785392167883
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Н. В. Бурнашева. Комментарии. Л. Н. Толстой. Утро помещика» (ռուսերեն). rvb.ru. Վերցված է 2017-02-22-ին.
  3. Московский государственный университет им М. В. Ломоносова Вестник Московского университета: Филология. — 1966. — 598 с.
  4. 4,0 4,1 Подарцев Е. В. Жизнь усадьбы накануне реформы (по повести Л. Н. Толстого «Утро помещика») // Rhema. Рема. — 2012. — В. 4. — ISSN 1992-6375.
  5. Николай Николаевич Гусев Лев Николаевич Толстой: Материалы к биографии с 1855 по 1869 год. — М.: Издательство Академии наук СССР, 1957. — 926 с.
  6. граф Лео Толстой, Михаил Борисович Храпченко Повести и рассказы, 1852-1856. — М.: Художественная литература, 1979. — 444 с.

Արտաքին հղումներ