«Բոստոնյան թեյախմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 18.
Մաքսանենգային հոլանդական թեյի դեմ պայքարում Արևելահնդկական ընկերությանը օգնելու համար, Պառլամենտը 1767 թվականին առաջադրեց ապահովագրական պայմանագիր, կորուստները երաշխավորելու համար, որը իջեցրեց թեյի հարկը Մեծ Բրիտանիայում, և տվեց Արևելահնդկական ընկերությանը 25 % փոխհատուցում թեյի համար, որը նորից արտահանվեց գաղութներ, նաև առաջադրեց օրենք եկամուտների մասին, որով գաղութներում գանձվում էին նոր հարկեր, այդ թվում նաև թեյի համար: Մաքսանենգության խնդիրը լուծելու փոխարեն, Տաունշենդյան մաքսատուրքը վերսկսեց տարաձայնությունները գաղութներում պառլամենտի հարկադրման իրավունքների մասին: Իրենց ասելով, գաղութաբնակներից կարող են գանձվել տուրքեր միայն իրենց սեփական օրենսդրական մարմինների կողմից:
 
====== Տաունշենդյան մաքսատուրքի ճգնաժամ ======
Մեծ Բրիտանիայի և գաղութների միջև վեճն ի հայտ է եկել 1760-ական թվականներին, երբ Պառլամենտը առաջին անգամ ձգտեց ուղղակի հարկադրել գաղութները, եկամուտները մեծացնելու նպատակով: Որոշ գաղութաբնակներ, հիմնելով գաղտնի այլախոհների կազմակերպություններ, ընդդիմախոսում էին նոր հարկային ծրագրի վերաբերյալ, հաստատելով, որ այն խախտում է Բրիտանական սահմանադրությունը: Բրիտանական ամերիկացիները համաձայն էին, որ ըստ Սահմանադրության՝ Բրիտանական սուբյեկտներից չեն գանձվում տուրքեր առանց իրենց կողմից ընտրված ներկայացուցչից: Դա նշանակում էր որ տուրքերը գանձվում են միայն Պառլամենտի կողմից: Բայց գաղութաբնակները հիմնավորում էին ՝ Պառլամենտում քանի որ անդամներ չեին ընտրվել ուստի Պառլամենտի կողմից չեն կարող քանձվել տուրքեր:
 
Տող 25.
Երբ գանձվել են նոր տուրքեր Տաունշենդյան օրենքով 1767 թվականի եկամուտներով, Վիգիի գաղութաբնակները նորից պատասխանել են բողոքներով և բոյկոտով: Առևտրականները պայմանավորվել են ՝ չներմուծել բրիտանական թեյը, որի հետ համաձայնվել են գաղութաբնակների մեծ մասը, դրա հետ միասին ակտիվիստները աջակցում էին այլընտրանքային գաղտնի առևտրին: Մեծ տեմպերով աճում էր մաքսանենգությունը, հատկապես Նյու-Յորքում և Ֆիլադելֆիայում, որտեղ թեյի մաքսանենգությունը ավելի տարածված էր քան Բոստոնում: Հարկ դրված բրիտանական թեյը շարունակում էին ներմուծել Բոստոն, հատկապես Ռիչարդ Կլարկ և Մասաչուսետս պռովինցիայի նահանգապետ Թոմաս Հատչինսոնի որդիները, բայց Մասաչուսետսի գաղտնի կազմակերպությունների ճնշման տակ նրանք համաձայնվեցին հետևել պայմանավորվածությանը և չնեմուծել թեյը:
 
Վերջիվերջո Պառլամենտը ի պատասխան բողոքներին 1770 թվականին չեղյալ հայտարարեց Տաունշենդյան մաքսատուրքը, բացի թեյի հարկից: Վարչապետ Լորդ Նորթցը շարունակում էր հաստատել որ դա «իրավունք է ամերիկացիներից տուրք գանձելը»: Այդ մասնակի հարկի չեղյալ հայտարարելը հերիք էր, որպեսզի վերջանա հոկտեմբերյան շարժումը 1770 թվականի չներմուծման մասին: 1771 -ից մինչև 1773-ը մեծ քանակությամբ բրիտանական թեյը ևս մեկ անգամ արտահանվեց գաղութներ, որի համար առևտրականները գանձել են երեք պենս մեկ ֆունտի համար: Բոստոնը եղել է օրինական թեյի ամենամեծ ներմուծողը: Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի շուկայւոն մաքսանենգները դեռեւս ունեին առավելություններ:
 
== 1773 թվականի թեյի օրենքը ==