«Շրթներկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
== Պատմություն==
Առաջին անգամ շրթներկ օգտագործել են [[Միջագետք]]ում՝ 5000 տարի առաջ<ref>[http://inventorspot.com/articles/the_slightly_gross_origins_lipstick_13653 The History of Lipstick And It’s Slightly Gross Origins]</ref>։ Շրթներկն արդեն հայտնի էր հին Եգիպտոսում<ref>[https://dash.harvard.edu/bitstream/handle/1/10018966/Schaffer06.html?sequence=2 Reading Our Lips: The History of Lipstick Regulation in Western Seats of Power]</ref>։ Այնտեղ այն պատրաստել են կարմիր գունանյութից, մեղրամոմից և կենդանական ճարպից։ Եգիպտուհիները նախընտրել են մուգ գույն ունեցող շրթներկեր։ Եգիպտոսից շրթներկը հասել է [[հին Հունաստան]], իսկ հետո՝ [[Հռոմ]]։ Սակայն այս երկրներում գտնվեցին շրթներկի և կողմնակիցներ և հակառակորդներ։ Գլխավոր հակառակորդներից մեկը դարձել է հայտնի [[Գալեն Կլավդիոս]]ը։ Գալենը բնավ կոսմետիկ միջոցների հակառակորդ չէր, նա ընդամենն ուզում էր կանանց ապահովագրել վտանգավոր կոսմետիկ միջոցներ օգտագործելուց։ Դա պայմանավորված էր նրանով, որ այդ ժամանակ շրթներկերին ավելացնում էին գունանյութեր, որոնք թունավոր էին (կարմրադեղ, ծծմբային սնդիկ)։ Սակայն կանայք շարունակում էին օգտագործել շրթներկ<ref>[http://www.aif.ru/archive/1726808 Губная помада: от Нефертити до Макс-Фактора]</ref>։
[[Պատկեր:Flickr - The Library of Congress - Woman putting on her lipstick in a park with Union Station behind her, Washington, D.C. (LOC) (cropped).jpg|մինի|ձախից|Շրթներկը թարմացնող կինը, [[Վաշինգտոն]], [[ԱՄՆ]]]]
Քրիստոնեական եկեղեցին նույնպես բացասաբար էր վերաբերվում արտաքինի հետ կապված ցանկացած փոփոխությանը։ XIV–րդ դարում կաթոլիկ եկեղեցին արգելել է կոսմետիկ միջոցները․ պապական հրովարտակները հռչակել էր, որ ներկվող կինը աղավաղում է կույս Մարիամի կերպարը։ Այդ ժամանակ ինկվիզիցիան իրավունք է ունեցել ձերբակալել շրթունքները ներկող կանանց՝ սրբապղծության համար։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շրթներկ» էջից