«Ֆերդինանդ I (Ավստրիա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: fa:فردیناند یکم (اتریش)
չNo edit summary
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Նա Ավստրիայի կայսր [[ՖրանցՖրանցիսկ I (Ավստրիայի կայսր)|ՖրանցՖրանցիսկ I-ի]] և [[Նեապոլ և Սիցիլիա]]յի թագուհի Մարիա Թերեզայի ավագ որդին էր։ Կայսր Ֆրանց I-ը, չնայած Ֆերդինանդի [[էպիլեպսիա]]յի ու մտավոր կարողությունների ակներև բացակայության, այնուամենայնիվ պնդեց նրան՝ որպես գահաժառանգ նշանակելու վրա՝ հանուն [[Հաբսբուրգներ|Հաբսբուրգյան]] միապետության ավանդական սկզբունքների պահպանման։ Ֆերդինանդն օծվեց որպես Հունգարիյի թագավոր [[1830]] թ.։ [[1832]]-ի օգոստոսին նա վերապրեց իր վրա կատարված ձախողված մահափորձը, և [[1835]] թ. [[մարտի 2]]-ին բարձրացավ Ավստրիայի կայսերական գահը։ Ֆերդինանդի մտավոր անկարողության պատճառով կառավարական գործերով հիմնականում զբաղվում էր այսպես կոչված «պետական կոնֆերանսը», որտեղ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրեց Ավստրիայի [[կանցլեր]] (վարչապետ) [[Կլեմենս ֆոն Մետեռնիխ|Մետեռնիխը]]։ [[1836]]-ին Ֆերդինանդն օծվեց որպես Բոհեմիայի թագավոր (վերջին Հաբսբուրգն այդ տիտղոսով), իսկ 1838-ին՝ որպես [[Լոմբարդիա]]յի և [[Վենետիկ]]ի թագավոր։
 
[[Հունգարական հեղափոխություն 1848|1848 թ. հեղապոխության]] ժամանակ ապստամբ հեղափոխականների զայրույթն ուղղված էր ոչ այնքան անձամբ Ֆերդինանդի դեմ, որքան՝ կառավարությունը ղեկավարող խմբակի դեմ, որն ամեն կերպով դիմադրում էր որևիցե ազատական բարեփոխումների անցկացումը [[Ավստրո-Հունգարիա]]յում։ 1848-ին նա պաշտոնազուրկ արեց Մետեռնիխին և այլ զիջումների դիմեց, որոնք սակայն նույնիսկ մասամբ չբավարարեցին հեղափոխականներին։ Մայիսին ապստամբեց Վիեննայի ժողովուրդը և Ֆերդինանդ I-ը, հեռանալով [[Օլոմոուց|Օլմյուտց]], [[1848]] թ. [[դեկտեմբերի 2]]-ին հրաժարվեց գահից, հօգուտ իր եղբորորդու՝ [[ՖրանցՖրանցիսկ ԻոսիֆՀովսեփ I|ՖրանցՖրանցիսկ ԻոսիֆիՀովսեփի]] (ինքը՝ Ֆերդինանդը զավակներ չուներ)։
 
Կյանքի վերջին տարիներին Ֆերդինանդի առողջական վիճակն ավելի վատթարացավ. լինում էին դեպքեր, երբ նա օրեկան 20-ից ավելի էպիլեպտիկ ցնցումներ էր ապրում։ Դեպի վատը գնաց նաև նրա հոգեկան վիճակը՝ վերջում նա արդեն խելագարված էր։ Մահացավ Պրահայում 1875 թ. հունիսի 29-ին։