«Հունգարական հեղափոխություն (1848-1849)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Ավստրիական կայսրությունից անկախության և ժողովրդավարական հասարակարգի հաստատության համա...
(Տարբերություն չկա)

03:16, 15 Դեկտեմբերի 2011-ի տարբերակ

Ավստրիական կայսրությունից անկախության և ժողովրդավարական հասարակարգի հաստատության համար մղվող պայքար Հունգարիայում: Լինելով Հունգարիայի նոր շրջանի պատմության ամենանշանավոր իրադարձություններից մեկը, հանդիսանում է հունգարական ազգային ինքնության հիմնական տարր: 1848 թվականի եվրոպական հեղափոխական ալիքի մաս է կազմում: Նրա արդյունավետությունը ցույց է տրվում այն փաստով, որ միայն ցարական Ռուսաստանի աննախադեպ, խոշոր բանակով միջամտությունը կարող էր այն կանգնեցնել:

1848-1849 թթ. ազատագրական պայքարը նաև հայ սփյուռքի պատմության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում: Պատերազմին մասնակցել են մեծ թվով հունգարահայ սպաներ: Հեղափոխության ավարտին սպանված տասներեք արադյան նահատակներից երկուսը, Էռնո Քիշը և Վիլմոս Լազարը հայ էին: