«Մետակրիլաթթու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Նյութ}}
'''Մետակրիլաթթու''', a-մեթիլակրիլաթթու, СН2= С (СН3)—СООН, չհագեցած միահիմն կարբոնաթթու։ Սուր հոտով, անգույն հեղուկ է, հալման ջերմաստի ճանը՝ 16°С, եռմանը՝ 160, 5°С, խտությունը՝ 1015, 3 կգ/մ³ (20°ՇС-ում)։ Լուծվում է ջրում և օրգանական լուծիչներում։ Մետակրիլաթթուն նատրիումի ամալգամով վերականգնվում է իզոկարագաթթվի, հիմքերի և սպիրտների հետ առաջացնում է մետակրիլատներ [CH2= C (CH3)—COOR]։ Հեշտությամբ պոլիմերվում է՝ առաջացնելով պոլիմետակրիլաթթու, որն անգույն, փխրուն, խիստ խոնավածուծ նյութ է։ Արդյունաբերության մեջ մետակրիլաթթու ստանում են ացետոնից և կապտաթթվից։ Մետակրիլաթթու և նրա ածանցյալներն օգտագործվում են պոլիմերային նյութեր ստանալու համար։ Առավել նշանակություն ունի մեթիիմետակրիլատը, որն օգտագործվում է օրգանական ապակու, կարբօքսիլատային կաուչուկների, անբեկոր ապակու, սոսինձների, իոնափոխանակային խեժերի արտադրության մեջ։ Պոլիմետակրիլաթթվի աղերն օգտագործվում են որպես էմուլգատորներ։
 
== Ծանոթագրություններ ==