«Դմիտրի Մենդելեև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 227.
1890 թվականի մայիսին [[Ռուսական կայսրության ծովային նախարարություն|Ռուսական կայսրության ծովային նախարարության]] կողմից փոխծովակալ [[Նիկոլայ Չիխաչյով|Նիկոլայ Չիխաչյովը]] Դ. Մենդելեևին առաջարկեց «ծառայել ռուսական վառոդային գործի գիտական հիմնադրմանը», որին գիտնականը, ով արդեն հեռացել էր համալսարանից, նամակով տվեց իր համաձայնությունը և առաջարկեց պայթուցիկ նյութերի մասնագետների՝ Ականների սպայական դասի պրոֆեսոր Ի. Չելցովին և պիրոքսիլինի գործարանի ղեկավար Լ. Ֆեդոտովի ներգրավվմամբ արտասահմանյան գործուղման անհրաժեշտությունը, որի նպատակը պայթուցիկ նյութերի լաբորատորիայի կազմավորումն էր:<ref name="let"/>
Լոնդոնում Դ. Մենդելեևը հանդիպում է իր հեղինակությունը հարգող մի շարք գիտնականների հետ՝ [[Ֆրեդերիկ Աբել|Ֆրեդերիկ Ավգուստ Աբելի]] (կորդիտի գյուտարար, պայթուցիկ նյութերի կոմիտետի ղեկավար), [[Ջեյմս Դյուար|Ջեյմս Դյուարի]] (կոմիտետի համաղեկավար, կորդիտի համագյուտարար), Ու. Ռամզիայի, Ա. Տիլլոյի, Ու. Անդերսոնի և Լ. Մոնդի, Ռ. Յունգի, [[Ջորջ Ստոքս|Ջորջ Ստոքսի]] և Է. Ֆրանկլադի հետ: Այցելելով Ու. Ռամզայի լաբորատորիան, արագահարված զենքերի և վառոդի Նորդենֆելդ-Մաքսիմ գործարանը, որտեղ ինքը անձամբ կատարում է փորձարկումներ, Վուլվիչևյան արսենալի հրաձգարանը, նա նշում է նոթատետրում՝ («Անծուխ վառոդը՝ պիրոքսիլին+գերչակի ձեթ+նիտրոգլիցերին, ձգում, կտրում են թեփուկներ և մետաղեձողեր: Տվեցին նմուշներ... »): Հետո՝ Փարիզ: Ֆրանսիական պիրոքսիլային վառոդը խստիվ գաղտնիացված էր (տեխնոլոգիան հրապարակվեց միայն 1930-ականներին): Հանդիպում է [[Լուի Պաստեր|Լուի Պաստերի]], [[Պոլ Էմիլ Լեկոկ դը Բուաբորդրան|Պոլ Էմիլ Լեկոկ դը Բուաբորդրանի]], [[Անրի Մուասան|Անրի Մուասսանի]], [[Անրի Լուի Լե Շատելյե|Անրի Լուի Լե Շատելյի]], [[Մարսելեն Բերտլո|Մարսելեն Բերտլոի]] (վառոդի աշխատանքների ղեկավարներից), ինչպես նաև պայթուցիկ նյութերի մասնագետներ Ա. Գոատյեի և Է. Սարրոյի (Ֆրանսիայի վառոդային գործարանի լաբորատորիայի տնօրեն) և այլոց հետ: Գիտնականը դիմում է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Շարլ Ֆրեյսինեին, որպեսզի թույլատվություն ստանա մտնելու զենքի գործարան, և երկու օր հետո նրան իր լաբորատորիայում ընդունում է Է Սարրոն, ցույց է տալիս վառոդի փորձարկումը, և տալիս (2 գ) «անձնական օգտագործման» նմուշ, սակայն գիտնականը ելնելով բաղադրությունից և հատկություններից, հասկանում է, որ այն պիտանի չէ խոշոր տրամաչափի հրազենի համար:<ref name="let"/>
1890 թվականի հուլիսի կեսերին [[Սանկտ Պետերբուրգ|Սանկտ Պետերբուրգում]] [[Դ. Մենդելեև|Դ. Մենդելեևը]] արտահայտվեց լաբորատորիայի կարևորության մասին (որը, սակայն բացվեց 1891 թվականի ամռանը), իսկ ինքը Մենդելեևը Ն. Մենշուտկինի, Ն. Ֆյոդորովի, Ա. Շիշկովի, Ա. Շուլյաչենկոյի հետ սկսեց փորձեր կատարել համալսարանի լաբորատորիայում: 1890 թվականին, Օխտինի վառոդի գործարանում, նա մասնակցեց տարբեր տիպի զենքերում անծուխ վառոդի փորձարկումներին ու խնդրեց նրանցից վառոդի օգտագորխման տեխնոլոգիան: Դ, Մենդելեևի կողմից դեկտեմբերին հայտնաբերվեց լուծելի նիտրոթաղանթանյութը, իսկ հունվարին՝ այն ինչը «լուծվում է շաքարի պես», որը հետագայում անվանվեց պիրոկոլոդիում:<ref name="let"/><ref name="bibl1"/>
Դ. մենդելեևըՄենդելեևը մեծ նշանակություն էր տալիս վառոդագործության տնտեսական և արդյունաբերական կողմին, միայն հայրենական արտադրության հումքի կիրառմանը, ուսումնասիրում էր [[Ծծմբական թթու|ծծմբաթթվի]] ստացումը [[Վյատկոպոլյանսկի շրջան|Վյատսկի մարզի]] [[Ելաբուգ|Ելաբուրգ]] քաղաքի Պ. Ուշկովի անվան գործարանում տեղական [[Ծծմբական թթու|ծծմբաքարից]] (որտեղ էլ հետագայում փոքր քանակով սկսեցին վառոդ արդյունահանել): Վառոդի արդյունահանումը սկսվեց Սանկտ պետերբուրգի մոտակայքում գտնվող Շլիսելբուրգի գործարանում: 1892 թվականի աշնանը, ծովային նավատորմի հրետանու գլխավոր մասնագետ ծովակալ [[Ստեպան Մակարով|Ստեպան Մակարովի]] մասնակցությամբ, այդ ժամանակ փորձարկվեց պիրոկոլոդինային վառոդը, ռազմական մասնագետների կողմից բարձր գնահատականի արժանացավ: Դ. Մենդելեևի ղեկավարությամբ կես տարվա ընթացքում մշակվեց պիրոկոլոդինային վառոդի տեխնոլոգիան, որը հանդիսանում էր ռուսական անծուխ վառոդի հիմքը և իր որակներով գերազանցում էր արտասահմանյան նմուշներին: Ծովակալ Ս. Մակարովը 1893 թվականի փորձարկումներից հետո, հաստատեց նոր անծուխ վառոդի պիտանելիությունը բոլոր տիպի տրամաչափի զենքերի համար:<ref name="let"/>
Դ. Մենդելեևը ընդհուպ մինչև 1898 թվականը զբաղված էր վառոդագործությամբ: Բոնջինսկու և Օխտինսկի գործարանների, Սանկտ Պետերբուրգի պիրօքսիլային գործարանի ներգրավումը բացատրվում էր գերատեսչական և պատենտային հետաքրքրություններով: Ս. Մակարովը, պնդելով Դ. Մենդելեևի գերապատվության վրա, նշում է, Ծովային նախարարության համար, նրա «խոշոր ձեռքբերումները վառոդագործության մեջ», որտեղից գիտնականը հեռացել էր խորհրդականի պաշտոնով 1895 թվականին, նա հասնում է նրան, որ վերացվի վառոդագործության վերաբերյալ գաղտնիությունը ու «Ծովային ժողովածուն» «Անծուխ պիրոկոլոիդինային վառոդի մասին» (1895, 1896) հրատարակում է հոդվածներ, որտեղ իրար հակադրելով զանազան տեսակի վառոդներ կախված 12 պարամետրերից, նշում է Մենդելեևի հայտնաբերածի առավելությունները, որոնք արտահայտվում են նրա բաղադրության հաստատունությամբ, համասեռությամբ, «դետոնացիայի (անդրպայթյուն) հետքերի» բացառմամբ<ref>Морской сборник. Неофициальный отдел: 1895: Т. 268 — № 7, 1896: Т. 271 — № 2. 1896: Т. 272 — № 3</ref>
{{քաղվածք|Ամփոփելով այն, ինչ արել եմ վառոդագործության մեջ, համոզված եմ, որ իմ ուժերի ներածին չափով ծառայել եմ երկրիս խաղաղ զարգացմանը և իրերի գիտական ճանաչողությանը:|}}<ref name="powder">''Д. И. Менделеев'' Собрание сочинений. Том IX. Пороха. Л.—М.: Издательство АН СССР, 1954</ref>