«Դմիտրի Մենդելեև»–ի խմբագրումների տարբերություն

 
=== Մենդելեևի ճամպրուկներ ===
Գոյություն ունեն զանազան տեսակի ավանդազրույցներ, առասպելներ և անեկդոտներ, որոնք պատմում են Դ. Ի. Մենդելեևի կողից «ճամպրուկների արտադրության» մասին: Իրականում, նա, [[Սիմֆերոպոլ|Սիմֆերապոլում]] անգործ եղած ժամանակ,որոշակի փորձ էր ձեռք էր բերել կարտոնե և հյուսվածքային աշխատանքների մեջ, երբ [[Ղրիմի պատերազմ|Ղրիմի պատերազմի]] և գիմնազիայի փակման ժամանակ, գտնվելով պատերազմի թաերաբեմում, ստիպված էր զբաղվել այդպիսի աշխատանքներով: Հետագայում, ունենալով փաստաթղթերի, լուսանկարների, ռեպրոդուկցիաների խոշոր քանակ պարունակող ահռելի արխիվ, որոնք արվել էին հենց գիտնականի կողմից տպագրական նյութերով և նամակների ժանրով, պարբերաբար դրանք սոսնձում էր կարտոնե կաղապարների վրա: Եվ այս գործում հասավ մեծ վարպետության:
Գոյություն ունի մի «հավաստի» անեկդոտ, ըստ որի էլ ծնունդ են առել այս թեմային առնչվող մնացածները: Իր աշխատանքների համար գիտնականը բոլոր նյութերը գնում էր Գոստինի դվորից: Մի անգամ, երբ գիտնականը այդ նպատակով մտնում է տնտեսական կրպակ, լսում է իր թիկունքում կատարվող հետևյալ երկխոսությունը՝ «Ո՞վ է այս պաշտոնական պարոնը»-«Միթե չգիտե՞ք, Նա հայտնի ճամպրուկագործ վարպետ Մենդելեևն է»,-հարգալից ձայնով պատասխանում է կրպակի վաճառողը:<ref>''Степин Б. Д., Алибекова Л. Ю.'' Книга по химии для домашнего чтения. 2-е издание. М.: Химия, 1995</ref>
 
=== Օղու հայտնագործման առասպել ===