«Լեոպոլդինա Բլագետկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Նրա առաջին երաժշտական դաստիարակը եղել է մայրը, հետո նա երաժշտությամբ զբաղվել է Կատարին Չիբինի և Կառլա Չերնիի ղեկավարությամբ։ Առաջին անգամ համերգով ելույթ է ունեցել Վիեննայում 1818 թվականի մարտի 1-ին՝ 8 տարեկանում։ Հետո դաշնամուրային արվեստ է սովորել Ֆրիդրիխ Կալկբրենների և Իգնաց Մոշելեսի, ֆիհարմոն՝ֆիլհարմոն՝ Իերոնիմ Պայերի մոտ, Սիմոն Զեխտերի ղեկավարությամբ անցել է նաև [[հարմոն]]ի և երաժշտական երկերի դասընթացներ։
 
Ելույթներ է ունեցել Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ունեցել է մեծ հաջողություններ։ 1829 թվականին Վիեննայում ծանոթացել է Շոպենի հետ<ref>{{Cite web|url=http://www.peoples.ru/art/music/pianist/leopoldine_blahetka/|title=Биография Леопольдина Благетка|website=www.peoples.ru|accessdate=2018-10-31}}</ref>, որը առաջարկել է նրան միասին ելույթ ունենալ Վարշավայում։ Նրա շատ ստեղծագործություններ տպվել են կենդանության օրոք, 1830 թվականին Վիեննայում բեմադրվել է նրա « Երգիչը և ավազակները» (գերմ. Die Räuber und die Sänger) օպերան։ 1840 թվականից բնակվել է Բուլոնում։ Տարիների հետ սկսել է ավելի քիչ համերգներ ունենալ, կենտրոնացել է երաժշտություն գրելու վրա։