«Վանանդեցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և (6) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Վանանդեցիներ'''. հայ գրահրատարակիչ-տպագրիչներ [[Գողթան գավառ]]ի [[Վանանդ]] գյուղից (այժմ՝ [[Նախիջևան]]ի ԻՀ-ում)։ Գործել են [[Ամստերդամ]]ում, XVII դ. վերջերին և XVIII դ. սկզբներին։
[[Գողթան]]ի Ս. Խաչ վանքի վանահայր, [[եպիսկոպոս]] [[Թովմաս Վանանդեցի]]ն 1670 թ.-ին իր քեռորդուն՝ Մատթեոս Հովհաննիսյանին տարել է [[Մարսել]]՝ Ոսկան Երևանցու մոտ տպագրության արվեստ սովորելու։ 1679 թ.-ին իր եղբորորդիներին՝ Ղուկաս և Միքայել Նուրիջանյաններին ուսման է տվել [[Հռոմի Ուրբանյան ճեմարան]]ում։
 
1683 թ.-ին, կրկին այցելելով [[Մարսել]], Մատթեոսին ուղարկել է [[Ամստերդամ]]՝ նոր տպարան հիմնելու։ 1685 թ.-ից տպարանն սկսել է գործել։ Շուտով չորս '''Վանանդեցիներ'''ը Թովմասի ղեկավարությամբ հավաքվել են [[Ամստերդամ]]ում՝ նպատակ ունենալով կատարելագործել տպարանն ու այն տեղափոխել [[Հայաստան]]՝ կրթական կենտրոն ստեղծելու համար։ Նույն նպատակով Վանանդեցիների տպարանում հրատարակվել են ուսումնական ձեռնարկներ, որոնց հեղինակներն են Ղուկասը կամ Մատթեոսը. «Համատարած աշխարհացոյց»(1695), «Բանալի համատարածի աշխարհացոյցին մերոյ նորածնի» (1696), «Դուռն իմաստութեան» («Ոսկեա դուռն դպրատան», 1699), «Բնաբանութիւն իմաստասիրական» (1702)։ Իբրև ձեռնարկ հրատարակվել է նաև Մովսես Խորենացու Հայոց պատմությունը (1-ին հրատ. 1695)՝ «Ազգաբանութիւն տոհմին հաբեթեան» վերնագրով։
 
Տպարանը լույս է ընծայել Շարակնոցներ (1685, 1702, 1712), Թոմա Կեմպացու «Յաղագս համահետևմանն Քրիստոսի» երկը (1696), [[Նոր կտակարան]] (1698) ևն։ Վաճառականների համար է գրված Ղուկաս Վանանդեցու«Գանձ չափոյ, կշռոյ…» աշխարհաբար գիրքը (1699)։
 
Վանանդեցիների հրատարակությունները 20 անունից ավելի են։ Տպարանը Հայաստան տեղափոխելու Թովմաս Վանանդեցու ջանքերը ապարդյուն են անցել։ Նա մահացել է 1708 թ.-ին, [[Անտվերպեն]]ում։ Մինչ այդ տպարանից հեռացել էին Միքայելն ու Մատթեոսը։ Ղուկասն իր օգնական Հովհաննես Վանանդեցու (Միքայելի որդու) հետ տպարանում աշխատել է մինչև 1717 թ.-ը (մինչև պարտքերի դիմաց տպարանի բռնագրավումը)։ 1729 թ.-ին '''Վանանդեցիներ'''ի տառերը [[Ամստերդամ]]ում գնել և [[Վենետիկ]] է ուղարկել [[Մխիթար Սեբաստացի|Մխիթար Սեբաստացու]] ներկայացուցիչը։
 
== Գրականություն =