«Կարեն Սվասյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
==Փիլիսոփայությունը==
 
Կ. Սվասյանի փիլիսոփայական հայացքների համար բնութագրական է դրանց առնչակցությունը մի կողմից փիլիսոփայության և մշակույթի պատմությանը, մյուս կողմից` փիլիսոփայական-անտրոպոլոգիական հիմնախնդրին։ Ըստ այդմ ինքը` փիլիսոփայության պատմությունը դիտարկվում է իբրև գիտակցության ճակատագրերի պատմություն, բայց ոչ թե` [[Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել|հեգելհեգելյան]]յան-երևույթաբանական հայեցակետով ընդհանրապես գիտակցության, այլ ավելի շուտ` Է. Հեկկելի` ինչ-որ հաջորդական և առավել բարձր` հոգևոր մակարդակով շարունակվող արարչության բնական պատմության իմաստով։ Այսպես հասկացված` նախասոկրատականներից և [[Պլատոն]]ից մինչև [[Հարտման]], [[Շտիրներ]] և [[Ֆրիդրիխ Նիցշե| Նիցշե]] ձգվող փիլիսոփայության նպատակը ոչ թե աշխարհը իմաստավորելն է, այլ – դրա միջոցով – մարդկային անհատականության ինքնաբացահայտումը և ինքնազարգացումը։ Եթե զարգացման տեսության իմաստով արարչագործության պսակը մարդն է` իբրև կենսաբանական առանձնյակ, ապա անխուսափելիորեն բարձրանում է մարդու` իբրև այդպիսինի մեջ արարչագործության պսակի հարցը։ Այդ հարցը` ի՞նչն է իր` մարդու մեջ, բարձրակետում բուն մարդկայինը, ինչպես որ բուն մարդկայինն է բարձրակետում զուտ բնութենականը,- մատնացուցում է բացառապես մի բան` [[մտածողություն]]ը։ [[մտածողություն|Մտածողություն]]ը (հոգևորապես) բարձրագույնն է մարդու մեջ, այնպես, ինչպես (կենսաբանական) մարդը բարձրագույնն է բնության մեջ։ Այս առումով փիլիսոփայության պատմությունը հարում է արարման պատմությանը և շարունակում է այն։ Սա նշանակում է. եթե զարգացման տեսությունը (թեմատիկորեն) պատկանում է փիլիսոփայության պատմությանը, ապա սոսկ այն պատճառով, որ փիլիսոփայության պատմությունն էլ իր հերթին պատկանում է (գոյաբանորեն) զարգացմանը` իբրև նրա բարձրագույն և կատարյալ աստիճանը։ Այս կերպ շարունակված և հոգևոր [[անտրոպոլոգիա]]յի մեջ դուրս բերված,- մարդը իբրև բնության բարձրագույն անդամ, մտածողությունը իբրև մարդու բարձրագույն անդամ,- վճռական է դուրս գալիս վերջին հարցը, որտեղ Հեկկելի բնական պատմության [[անտրոպոգենեզ]]ը` աճելով անցած փիլիսոփայության պատմության` իբրև այդպիսինի պնևմատոգենեզի մեջ, սրբագրվում և պոտենցավորվում է [[Մաքս Շտիռներ]]ի բացարձակ անհատապաշտությամբ. եթե մտածողությունը բարձրագույնն է մարդու մեջ, ապա զարգացման ուղին [[Շտիռներ]]ից հետո,- ում համար մարդը կամ դատարկ բան է, կամ կոնկրետ ոմն, սրվում է հետևյալ հարցով. ո՞ւմ մտածողությունը։ Պատասխանը նույնական է [[Պարմենիդես]]ից մինչև Սարտր փիլիսոփայության պատմության կենտրոնական խնդրի լուծմանը. փիլիսոփայի մտածողությունը, որը կկարողանար հաղթահարել մտածողության և գոյության միջև, էսսենցիայի և էկզիստենցիայի միջև hiatus-ը,- նրա միջև, ինչը նա մտածում է, և նրա, ինչ նա կա։ Նման փիլիսոփայի որոնումը, որ որոշարկում է [[Կարեն Սվասյան]]ի փիլիսոփայական հետաքրքրությունների ողջ շրջանակը, պատմա-փիլիսոփայական տարածությունում երկար դեգերումներից հետո (հիմնական փուլերը. [[Հերակլիտոս]], [[Պլատոն]], [[Արիստոտել]], [[Օրիգենես]], [[նեոպլատոնիզմ]], [[Աբելյար]], [[Թոմա]], [[Դեկարտ]], [[Լայբնից]], [[Կանտ]], գերմանական իդեալիզմ, [[Շտիռներ]], [[Հարտման]], [[Նիցշե]], [[Հուսսեռլ]]) նրան հանգեցրեց [[Ռուդոլֆ Շտայներ]]ի աշխարհայեցողությանը, ում «փիլիսոփայական» ճակատագիրը համընկավ նրա «մասնավոր» ճակագատագրին։ Այս խնդիրը իր առավել արտահայտիչ արտահայտությունն է գտել [[Փիլիսոփայական հանրագիտարան]]ի համար գրված նրա [[«Անտրոպոսոֆիա»]] հոդվածում։
 
==Պարգևատրումները==