«Կենցաղային ժանր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Tomb of Nakht (2).jpg|մինի|աջից|Կենցաղային ժանրը պատկերող որմնանկար, [[Հին Եգիպտոս]]]]
'''Կենցաղային ժանր''', ('''ժանրային նկարչություն''' {{lang-fr|genre}} բառից) [[կերպարվեստ]]ի ժանր, որ պատկերում է անձնական և հասարակական, առօրյա կյանքը (սովորաբար՝ նկարչին ժամանակակից նկարչի կողմից)։ Կենցաղային ժանրում առաջատար է կենցաղային (ժանրային) [[գեղանկարչություն]]ը, մասամբ՝ [[գրաֆիկա]]ն և [[քանդակագործություն]]ը։
 
Կենցաղային ժանրի զարգացումը ընթացել է կենցաղի փաստական վավերացումից դեպի առօրյա կյանքի երևույթների ներքին իմաստի և հասարակական-պատմական բովանդակության հոգեբանական բացահայտումը։ Կենցաղային պատկերները հայտնի են հնուց ([[նախնադար]]ից՝ որսի, ծեսերի տեսարաններ), սակայն, որպես արվեստի հատուկ ժանր, առանձնացել է ֆեոդալական դարաշրջանում ([[Հեռավոր Արևելք]]) և բուրժուական հասարակարգի ձևավորման շրջանում ([[Եվրոպա]])։
 
[[Միջին դարեր]]ում ժանրային տեսարանները հաճախ միահյուսվել են [[կրոն]]ական և այլաբանական կոմպոզիցիաներին։ [[7-րդ դար|7]]-[[13-րդ դար]]երում [[Չինաստան]]ում կազմավորվել և գործել են ժանրային գեղանկարչության դպրոցներ։
 
[[Վերածննդի դարաշրջան]]ում եվրոպական գեղանկարչության մեջ մեծ տեղ է տրվել կենցաղային մանրամասներին։
 
16-րդ դարում կենցաղային ժանրը հետզհետե անջատվել է կրոնական, այլաբանական ժանրերից և վերջնականապես ձևավորվել [[17-րդ դար]]ում։
 
Կենցաղային ժանրի առաջադիմական զարգացումը կապված է դեմոկրատական և ռեալիստական միտումների աճի, սոցիալական խնդիրների լայն ընդգրկումով աշխատավոր ժողովրդի կյանքն ու աշխատանքը պատկերող արվեստագետների (Պ. Բրեյզել, Յան Վերմեր, [[Դիեգո Վելասկես|Դ. Վելասկեզ]], Լուի Լենեն, [[Ժան Բատիստ Շարդեն|Ժ. Բ. Մ. Շարդեն]], [[Ֆրանցիսկո Գոյա|Ֆ. Գոյա]], [[Գուստավ Կուրբե|Գ. Կուրբե]], [[Ադոլֆ ֆոն Մենցել|Ա. Մենցել]], Ալեքսեյ Վենեցիանով, [[Պավել Ֆեդոտով|Պ. Ֆեդոտով]], պերեդվիժնիկներ՝ Վ. Պերով, [[Իլյա Ռեպին|Ի. Ռեպին]], Ն. Կասատկին) գործունեության հետ։ Կենցաղային ժանրը կարևոր տեղ է գրավումգրավել սովետական արվեստում (Յու. Պիմենով, Ա. Պլաստով)։
 
Ժանրային պատկերին մեծ տեղ է տրվում նաև քանդակագործության և գրաֆիկայի մեջ։ Կենցաղային տեսարաններով և մանրամասներով հարուստ են [[Հայկական լեռնաշխարհ]]ում հայտնաբերված ժայռապատկերները, միջնադարյան տապանաքարերը, Աղթամարի և այլ ճարտարապետական հուշարձանների բարձրաքանդակները, ձեռագիր մատյանների մանրանկարները։