«Աթենաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Replacing The_Procession_of_the_Trojan_Horse_in_Troy_by_Giovanni_Domenico_Tiepolo.jpg with File:The_Procession_of_the_Trojan_Horse_in_Troy_by_Giovanni_Domenico_Tiepolo_(cropped).jpg (by CommonsDelinker because: [[:c:COM:FR|
Տող 103.
Աթենասի կապը տրոյական ձիու կառուցման հետ, որը վերջ դրեց պատերազմին, շատ ակնհայտ է: Նախ՝ իրեն է պատկանում ձիու միտքը, երկրորդ՝ ձին համարում են Աթենասի նվերը, երրորդ՝ նա ամեն գնով փորձում էր գրավել Տրոյան: [[Եվրիպիդես]]ը գրում է, որ Իլիոնն ընկավ «Պալլասի կամքով» և նրա ուժով:
Պատմում են, որ [[Էպեյոս]]ը կառուցեց տրոյական ձին աստվածուհու մտահաղացմամբ և օգնությամբ: Քվինտ Սմիրնսեցին գրում է. Էպեյոսը երազում տեսնում է դիցուհուն, իսկ արդեն երեք օր հետո ձին արդեն պատրաստ էր: Հետո իր կառուցողական գործիքները նվիրաբերեց Աթենասին՝ դնելով դրանք դիցուհու տաճարում:
[[Պատկեր:The Procession of the Trojan Horse in Troy by Giovanni Domenico Tiepolo (cropped).jpg|մինի|Տրոյական ձիով երթը դեպի Աթենասի տաճար Ջովանի Դոմենիկո Տիեպոլո 1773 թ.]]
Դրանից բացի՝ Աթենասը սուրհանդակի կերպարանքով խորհուրդ տվեց Ոդիսևսին թաքցնել աքայական դյուցազուններին: Հետագայում դիցուհին աստվածային ուտելիք էր մատուցում նրանց, որպեսզի սովից չմահանան: Երբ մտահղացումը իրագործվում էր, [[Սինոն]]ը ասում է տրոյացիներին, որ այս նվերը Աթենասին կպաշտպանի իրենց քաղաքը [[պալլադիում]]ի փոխարեն: Շատ գրողներ են համարում ձին աքայացիների նվերը աստվածուհուն:
Դիցուհին վատ կանխանշաններ (երկրաշարժ) է ուղարկում տրոյացիներին, [[Լաոկոոն]]ի ձին ոչնչացնելու առաջարկից հետո, և ուրախանում է, երբ տրոյացիները չէին հավատում նրան և որոշում են ձին մտցնել քաղաք, նաև օձեր է ուղարկում Լաոկոոնի և իր երկու որդիների վրա: Աստվածուհին ինքն է օգնում տրոյացիներին ձին տանել քաղաք դեպի Աթենասի տաճար: [[Հոմերոս]]ը հիշատակում է, որ Աթենասը պարտադրում է [[Հեղինե]]ին ետ մնալ ձիուց: Տրիֆիոդորոսը ավելի մանրակրկիտ է ներկայացնում, թե ինչպես Հեղինեն եկավ Աթենասի տաճար և երեք անգամ պտտվեց ձիու շուրջը, հատ առ հատ տալով դյուցազունների անունները, այդ պահին նրան երևում է Աթենասը ստիպում հեռանալ տաճարից: Տրոյայի կործանման գիշերը Պալլասը նստած էր [[Ակրոպոլիս]]ի վրա և շողշողացնում էր էգիդան:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աթենաս» էջից