«Հաղպատի վանական համալիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 24.
[[Պատկեր:Haghpat - Armenia (2935022258).jpg|մինի|ձախից|220px|Սմբատ և Կյուրիկե թագավոր-եղբայրների բարձրաքանդակը Հաղպատի վանական համալիրում]]
 
Վանքի առաջին՝ Սուրբ Նշան եկեղեցին և միաբանությունը 976 թվականին հիմնադրել են [[Աշոտ Գ]]<ref name="pravenc.ru">{{статья| автор=А. Ю. Казарян. | заглавие= Ахпат| ссылка=http://www.pravenc.ru/text/77212.html| издание= [[Православная энциклопедия]]| место = {{М}}| год = 2002| том = 4| страницы = 213-214}}</ref> թագավորը և նրա կին [[Խոսրովանույշ]]ը<ref>Вардан Великий. [http://www.vostlit.info/Texts/rus11/Vardan/frametext3.htm Всеобщая история]: «''Благочестивая супруга его, Хосровануйш, выстроила великолепные монастыри Санахин и Хахпат…''»</ref>՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար: Հիմնադիր վանահայրն է եղել Սիմեոնը, որը Տիրանուն երեցի հետ ղեկավարել է եկեղեցու շինարարությունը (ավարտը՝ 991 թվականին) և հիմնել վանքի հոգևոր դպրոցը: Սանահինի վանքից և այլ վայրերից հրավիրվել են գիտնական և ուսուցիչ վանականներ, և շուտով [[Կյուրիկյան թագավորություն|Կյուրիկյան թագավորության]] այս երկու վանքերում միաբանների ընդհանուր թիվը հասել է 500-ի: 11-րդ դարի 1-ին քառորդում Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային պատին կից կառուցվել են երկու մատուռ-տապանատներ (1005–1020), Սուրբ Գրիգոր եկեղեցին (1005) և վանքի նախնական պարիսպը: 11-րդ դարում կառուցվել է նաև գրատունը, որի փայտե ծածկը հետագայում վերաշինվել է քարով։
 
1064 թվականին [[Տաշիր-Ձորագետ]]ի թագավոր [[Կյուրիկե Ա Բագրատունի]]ն, ճանաչելով [[Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան|սելջուկ թուրքեր]]ի գերիշխանությունը, կարողացել է կիսանկախ վիճակում պահպանել թագավորությունը և նրա հոգևոր կենտրոնները: Նույն ժամանակ նա եպիսկոպոսական աթոռը [[Սանահինի վանական համալիր|Սանահինից]] տեղափոխել է Հաղպատ, որտեղ 1081 թվականին օժանդակել է Անի-Շիրակի եպիսկոպոս Բարսեղին՝ օծվելու կաթողիկոսական տեղապահ (1105–1113 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս [[Բարսեղ Ա Անեցի]]): Հաղպատում Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ է կարգվել Սարգիս եպիսկոպոսը: 1105 թվականին Ղըզըլ ամիրան հարձակվել, ավերել և կողոպտել է մի շարք բնակավայրեր և վանքեր, այդ թվում՝ Սանահինի և Հաղպատի միաբանությունները: