«Քաղաքացի Քեյնը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
Մեդիամագնատ Չառլզ Ֆոսթեր Քեյնը վախճանվում է սեփական տանը: Մահվանից վայրկյաններ առաջ նրա ձեռքից ընկնում է ապակյա մի գունդ, և Քեյնը հազիվ լսելի ձայնով արտասանում է «rosebud»` ''վարդի կոկոն'' բառերը։ Թերթերը և կինոխրոնիկան, անմիջապես իմանալով այդ մասին, սկսում են հետազոտել նրա կյանքի մանրամասները` ընթացքում նրա մասին ստեղծելով նաև անիրական պատմություններ։
 
Լրագրող Թոմպսոնն առաջադրանք է ստանում պարզելու, թե ինչու է Քեյնն արտասանել այդ հանելուկային բառերը, այդպիսով սկսելով իր լրագրողական հետաքննությունը, որի ժամանակ հանդիպում է մարդկանց, ովքեր ծանոթ են եղել Քեյնին, և այցելում է այն վայրերը, որտեղ Քեյնը բնակվել կամ եղել է։ Ֆիլմը բաղկացած է առանձին, այսպես կոչված, ֆլեշբեքերից, որոնցից յուրաքանչյուրում Թոմպսոնը հարցազրույց է վարում տարբեր մարդկանց հետ, փորձելով պարզել, թե ինչ են նշանակում այդ բառերը, կամ ինչու է Քեյնն արտասանել դրանք մահվանից առաջ։ Չնայած բազմաթիվ հարցաքննություններին և այցելություններին՝ նա այդպես էլ չի կարողանում պարզել այդ բառերի հանելուկը։
Ֆիլմի վերջում տեսախցիկը ցույց է տալիս աշխատողների, ովքեր այրում են Քեյնի ոչ պետքական իրերը, որոնց թվում` նաև Քեյնի մանկական սահնակը, որի տակ գրված էր «rosebud»` ''վարդի կոկոն'': Սակայն Թոմպսոնի և մնացած հերոսների համար այն այդպես էլ մնում է անհայտ։