«Սերգեյ Փարաջանով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
== Կենսագրություն ==
[[1942]] թվականին Սերգեյ Փարաջանովը ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ստանում է ավարտական վկայական և ընդունվում [[Թիֆլիս]]ի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց Փարաջանովը հասկացավ, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռացավ ինստիտուտից և ընդունվեց միանգամից 2 բուհ՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը։<ref name="obozrevatel">[http://obozrevatel.com/person/sergej-paradzhanov.htm Сергей Параджанов в obozrevatel.com]</ref>
[[Պատկեր:Parajanov Igityan.jpg|մինի|Սերգեյ Փարաջանով (կենտրոնում), Հենրիկ Իգիթյան (աջից)]]
 
[[1945]] թվականին տեղափոխվեց [[Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա|Մոսկվայի կոնսերվատորիա]]՝ [[Նինա Դորլիակ]]ի դասարան։ Կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը [[1946]] թվականին ընդունվեց նաև [[Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ]]ի ռեժիսուրայի ֆակուլտետ։ Սկզբնական շրջանում սովորում էր [[Իգոր Սավչենկո]]յի, իսկ վերջինիս մահից հետո՝ [[Ալեքսանդր Դովժենկո]]յի արվեստանոցում։<ref name="ռիա">[http://ria.ru/spravka/20140109/987360324.html Биография Сергея Параджанова]</ref> Այս արվեստանոցում են սովորել նաև շատ այլ հայտնի ռեժիսորներ՝ [[Ալեքսանդր Ալով]], [[Վլադիմիր Նումով]], [[Յուրի Օզերով]], [[Մարլեն Խուցիև]], [[Ֆելիքս Միրոներ]], [[Հենրիխ Գաբայ]], [[Նիկոլայ Ֆիգուրովսկի]], [[Լատիֆ Ֆայզիև]] և [[Գրիգոր Մելիք-Ավագյան]]: Ուսանողները ակտիվորեն մասնակցում էին իրենց ուսուցչի՝ Ի․ Սավչենկոյի ֆիլմերի նկարահանումներին՝ [[1948]] թվականին՝ «Երրորդ հարվածը» և [[1951]] թվականին՝ «Տարաս Շևչենկո» ֆիլմերին։<ref name="ՍՓ" /> [[1949]] թվականին սկսեց աշխատել [[Կիև]]ի Դովժենկոյի անվան ստուդիայում որպես ռեժիսորի օգնական, որտեղ աշխատեց մինչև [[1960]] թվականը<ref name="կինո">[http://kino-teatr.ru/kino/director/sov/6225/bio/ Սերգեյ Փարաջանովի մասին kino-teatr.ru կայքում]</ref>: