«Գրիգոր Նյուսացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 36.
Այս կերպ, խելքը գործառնում է առույգության ժամանակ, ինքը շարժվում է, գործում է, իսկ քնի ժամանակ նա անշարժ է, ընդ որում քնած երազկոտությունը չպետք է համարել խելքի աշխատանք։ Երբ հոգին քնի ժամանակ անջատված է զգայություններից, ուստի այդ ժամանակ նա, ըստ անհրաժեշտության, նաև դուրս է մտավոր գործունեությունից, քանի որ զգայությունների միջոցով տեղի է ունենում նաև խելքի աշխատանք, իսկ երբ նրանք չեն գործում, անգործ է նաև [[միտք]]ը: Հոգում գործառնում են իրեն գերազանցող ուժեր, քնի ժամանակ միայն գործում է նրա բուսական-սննդարար մասը։ Նրանում հոգու հիշողական ուժի միջոցով «վերակենդանանում են» նրա տպավորությունները, մարդու անուրջները։ Քնի ժամանակ խելքը չնայած իր ուժը չի աշխատեցնում զգայությունների միջոցով, այն ամբողջությամբ չի մարում, այլ շարժվում է։ Երազատեսությունը ընդհանուր է բոլորի համար։ Հոգու [[Հիշողություն|հիշողության]] մեջ մնում են առօրյա զբաղմունքների հետքեր, երբեմն քնի վիճակը հարաբերվում է մարմնի համապատասխան դիրքի հետ․ օրինակ՝ ծարավ մարդուն թվում է, թե նա աղբյուրների մոտ է, պատանին երազում է իր կրքերին համապատասխան։ Երազները որոշ մարդկանց մոտ նաև նորմերի հիման վրա են կառուցվում․ որոշ անուրջներ մարդկանց մոտ համարձակ են, որոշները՝ վախկոտ մարդկանց մոտ, որոշները՝ իրենց չզսպող մարդկանց մոտ, մյուսները՝ բարոյական մարդկանց մոտ և այլն։ Եվ այսպիսի անուրջներ հոգու մեջ ձևավորում է ոչ թե միտքը, այլ անբանական կազմավորում․ այն, ինչի մասին հոգին ընտելացել է մտածել արթուն ժամանակ, դրա պատկերները նա ձևավորում է երազներում։
 
Լինում են դեպքեր, երբ խելքը հետևում է բնական ձգտումներին՝ դառնալով ծառայող, երբեմն նրան կառավարում է մարմնական գոյացությունը․ [[քաղց]]ի զգացում, կամ այլ պահանջմունքի, հաճույքի ցանկություն, և այս ժամանակ խելքը նրան տրամադրում է միջոցներ հաճույքի բավարարման համար։ Իսկական հոգին միակն է, խելացի, անառարկայական, զգայությունների միջոցով միացված մարմնական գոյության հետ․ հնարավոր չեն զգայություններ՝ առանց առարկայական գոյացության, և մտավոր գործունեության։ Խելքը չի կայանում մարդու առանձին մասերի մեջ չէ, այն հավասարաչափ է յուրաքանչյուր մասում՝ չգտնվելով նրանցից դուրս կամ նրանց ներսում։
 
Հոգու մեջ ներառված են բնական որոշակի նշաններ, որոնց շնորհիվ նրանում տարբերակվում է որոշակի «սեփականություն»: Անհասկանալի կլիներ, եթե մենք բնությունից չունենայինք մեր մեջ ինչ-որ անընդհատ բան։ Արդյունքում վերջինս մնում է անփոփոխ, իսկ մնացածը փոփոխվում<ref>[http://www.odinblago.ru/nisskiy_t1/2 Григорий Нисский, свт. Об устроении человека]</ref>: