«Մաթիլդա Սերաո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Արտաքին հղումներ: չաշխատող հղումի ջնջում
No edit summary
Տող 7.
Նրա գեղավերստական տաղանդը ի հայտ եկավ «Legende Napoletane» ստեղծագործությունում, որը գրել է [[1879]]-[[1880]] թվականներին։ Ավելի ուշ պարբերաբար հրապարակվող վեպերը փառաբանության հասցրեցին Սերաոյին Իտալիայի սահմաններից հեռու։ Նրա լավագույն գործերից են համարվում՝ «Cuire infirme», «Piccole anime», «Pagina azzura», «Fantasia», «La virtu di Chichina», «Il ventre di Napoli», «La conquista di Roma», «Il romanzo della Fanciulla», «Racconti napolitani», «Fior di passione», «Vita e aventure di Riccardo Joanna», «Addio Amore», «Naple», «Gli amanti», «Le amante», «All’erta Sentinella», «Castigo», «In paese di Cuccagna», «Storia di una monaca»։ [[1880 թվական]]ից [[1886 թվական]]ը ապրել է [[Հռոմ]]ում։ Հետևելով հորից ժառանգած լրագրողական հակումներին և ամուսնու՝ հայտնի հրապարակախոս Էպոարդո Սկարֆոլոյի աջակցությամբ, Սերաոն չդադարեց իր աշխատանքները լրագրությունում։ Երկու պարբերագրեր՝ «Corriere di Roma» և «Mattuo» իրենց ի հայտ գալու համար պարտական էին նրան, իսկ ահա «Corriere di Napoli»-ն գտնվում էր Սկարֆոլոյների տիրապետության տակ։ [[1891 թվական]]ին նրանց կողմից ստեղծվեց «Il Mattino» թերթը, որն ունեցավ հաջողություններ հատկապես Իտալիայի հարավում։
 
Թե՛ իր կոլորիտային, և թե՛ լեզվի հզորության շնորհիվ քննադատները Սերաոյի անունը դրեցին իր ժամանակի լավագույն իտալացի գրողների կողքին։ Նրա առանձնահատկությունըառանձնահատկությունն կայանումայն էր նրանում, որ Սերաոն չէր սահմանափակվում կանացի հոգու սիրո դրսևորումներով, նա իր ստեղծագործություններում համադրում էր տղամարդկային էներգիան և տրամաբանությունը, կանացի քնքշության և զգայնության հետ, ամուր կերպով նկարագրելով սոցիալական պատկերները բոլոր զարմանահրաշ ճշմարտություններում (այսպիսի ստեղծագործության օրինակ է համարվում՝ «In paese di Cuccagna» վեպը)։ Սերաոյի շատ գրվածքներ թարգմանվել են ռուսերեն և անգլերեն լեզուներով։
 
== Ծանոթագրություններ ==