«Քյութահյա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 66.
 
== Պատմական ակնարկ ==
[[Փոքր Ասիա]]յում, պատմական Փռյուգիայի տարածքում, Կ.Պոլսից 125 մղոն տարածության վրա, դեռ անտիկ շրջանում գոյություն է ունեցել Kotyaion քաղաքը, որն այժմ կոչվում է Քյոթահիա, և այստեղ հայեր այլևս չեն ապրում։ Բայց միջնադարում Քյոթահիայում աշխույժ և հարուստ հայկական համայնք է եղել, ոչտեղորտեղ էլ 14-15-րդ դդ. աստիճանաբար թափ է հավաքել և զարգացել հախճապակյա սալիկներ պատրաստելու արհեստը, և ձևավորվել է Քյոթահիայի հայկական սալիկների դպրոցը։ Ամենավաղ պահպանված նմուշները թվագրվում են 16-րդ դարին։
 
Վաղ քյոթահիական հայկական սալիկները երկգույն են՝ սպիտակ և կապույտ, և միայն 17-րդ դարում հայ վարպետները սկսում են օգտագործել դեղին, կանաչ և հայտնի հայկական կարմիր (tomato-red color armenian) գույները։ Քյոթահիան դարձավ հայկական հախճապակու արտադրության կենտրոն, և Օսմանյան կայսրության մեջ նրա հիմնական մրցակիցը Իզնիկն էր, որի արտադրանքն, ի տարբերություն հայ վարպետների "քրիստոնեական" սալիկների, "իսլամական" թեմատիկայով էր։