«Ֆրանսիայի չորրորդ հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 62.
[[1953 թվական]]ին իրականացված սահմանադրական բարեփոխումների համաձայն՝ իշխանությանը անվստահություն կարող էր հայտնվել պարզ մեծամասնությամբ, առանց ձեռնպահ ձայների հաշվառման: Բացի այդ, Նախարարների խորհրդի նախագահը լրացուցիչ լիազորություններ էր ստանում Ազգային ժողովն արձակելու հարցում, կառավարությունը սահմանափակ օրենսդրական գործունեությամբ զբաղվելու իրավունք էր ստանում՝ իրեն պատվիրակված լիազորությունների սահմաններում, Նախարարների խորհրդին իրավունք էր վերապահվում հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ, մտցվում էր հանրապետության նախագահի ընտրության պարզեցված կարգ (պետք է ընտրվեր առանց բանավեճերի, պարզ մեծամասնությամբ), կոալիցիոն կառավարության մասին դրույթը չեղարկվում էր, համամասնական ընտրակարգը փոխարինվում մեծամասնականով:
 
Մինչև [[1947 թվական]]ի մայիս ամիսը [[Ֆրանսիա]]ն կառավարում էին կոալիցիա կազմած ձախ և աջամետ ու կենտրոնամետ կուսակցությունները, ներառյալ կոմունիստներին: Նպատակ ունենալով իշխանությունից հեռացնելու կոմունիստական կուսակցությանը, որը խորհրդարանում խոշորագույն քաղքականքաղաքական ուժն էր, և աջերի դըգոլյան՝ Ֆրանսիական ժողովրդի միավորումը, ստեղծվեց նոր կոալիցիա (այսպես կոչված՝«երրորդ ուժը»), որի մեջ մտան Բանվորական ինտերնացիոնալի ֆրանսիական բաժանմունքը (սոցիալիստները), Ժողովրդական-հանրապետական շարժումը (քրիստոնյա դեմոկրատները), արմատականները և անկախների ու ագրարայինների աջակենտրոնամետ Ազգային կենտրոնը: Ֆրանսիական ժողովրդի միավորումը ներկայացնող պատգամավորների մի մասը, անհամաձայնություն հայտնելով դը Գոլին, անցավ իշխող նորաստեղծ կոալիցիայի կողմը, և դը Գոլը 1953 թվականին ժամանակավորապես հեռացավ քաղաքականությունից: [[1956 թվական]]ին կազմավորվեց Հանրապետական ճակատի կառավարություն, որի մեջ մտան արմատականներն ու սոցիալիստները, որոնք ճանաչել էին Ալժիրի ու Մարոկկոյի անկախությունը: Սակայն [[1957 թվական]]ի մայիսին այդ կառավարությունը փլուզվեց:
 
Չորրորդ հանրապետության օրոք իշխանությունների կողմից երաշխավորվել է տղամարդկանց և կանանց աշխատանքի վարձատրության հավասարությունը, ընդլայնվել է գործազուրկներին տրվող պետական օգնությունը, վերականգնվել են քառասունժամյա աշխատանքային շաբաթը, վճարովի արձակուրդները, արտաժամյա աշխատանքի վարձատրության բարձրացված չափանշումները։ [[1950 թվական]]ից մտցվել է աշխատավարձի երաշխավորված համազգային նվազագույն չափ, որը փոփոխվում էր՝ համապատասխանեցվելով նվազագույն կենսամակարդակին: Ծերության և հաշմանդամության թոշակների տարիքային շեմը հաստատվել է 65 տարին։ Ստեղծվել է սոցիալական ապահովագրության միասնական պետական համակարգ, որը տարածվում էր բոլոր վարձու աշխատողների վրա, բացառությամբ գյուղատնտեսության ոլորտում ընդգրկվածների։ Ժողովրդագրական դրությունը բարելավելու, ծնելիությունը խթանելու նպատակով նպաստներ են սահմանվել անչափահաս երեխաներ ունեցողների համար։