«Billboard 200»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
 
== Պատմություն ==
Billboard-ը սկսել է հիթ-շքերթներ թողարկել [[1945]] թվականից։ Սկզբում հաշվի էր առնվում միայն 5 առաջնակարգ հորիզոնականները, հիթ-շքերթների մասին տեղեկությունները ամեն շաբաթ չէին թողարկվում, երբեմն դրաքդրանք չէին թարմացվում 3-7 շաբաթ շարունակ։ Ամենշաբաթյա ֆորմատով Billboard-ը սկսեց թողարկվել [[1956]] թվականին։
 
Սկսած [[1959]] թվականի [[մայիս]]ի 25-ից Billboard-ը սկսեց տարանջատել 2 տիպի հիթ-շքերթներ։ 1-ը [[ստերեո]] ալբոմների հիթ-շքերթ (30 հորիզոնական), 2-ը [[մոնո]] ալբոմների հիթ-շքերթ (50 հորիզոնական)։ Այդ հիթ-շքերթները սկսեցին կրել ''Երաժշտական Ալբոմների Լավագույն Վաճառք'' անվանումները։ Մինչև [[1963]] թվականըթվականն այդ հիթ-շքերթների տեղերը անընդհատ փոխվում էր։ Այդ ժամանակահատվածի համար [[ստերեո]] ալբոմների հիթ-շքերթը ներառում էր 50 հորիզոնական, իսկ [[մոնո]] ալբոմների հիթ-շքերթը՝150։շքերթը՝ 150։
 
[[1963]] թվականի [[օգոստոսի 17]]-ին [[ստերեո]] և [[մոնո]] հիթ-շքերթները միաձուլվեցին մեկ ընդհանուր հիթ-շքերթի ներքո։ Այն ներառում էր 150 հորիզոնական և կրում էր ''Լավագույն Երկարակյաց Սկավառակ'' անվանումը։ [[1967]] թվականի [[ապրիլ 1]]-ին հիթ-շքերթը ընդլայնվեց մինչև 175 հորիզոնական, իսկ [[1967]] թվականի [[մայիսի 13]]-ին արդեն ընդգրկում էր 200 հորիզոնական։ [[1984]] թվականին հիթ-շքերթը կրկին վերանվանվեց ''Լավագույն 200 Ալբոմ''։ [[1992]] թվականի [[մարտի 14]]-ին հիթ-շքերթը ստացավ իր ներկայիս անվանումը՝ ''Billboard Top 200''։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Billboard_200» էջից