«Ուկրաինա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
File renamed. (GlobalReplace v0.6.5)
No edit summary
Տող 41.
<ref>[https://books.google.am/books?id=owsHh0v-QT4C&pg=PA345&dq=second+largest+European+country+after+%22Russian+federation%22&hl=nl&sa=X&ei=CXJKT4KvCOis0QW9oJWmDg&ved=0CGcQ6AEwCQ#v=onepage&q=second%20largest%20European%20country%20after%20%22Russian%20federation%22&f=false Global Clinical Trials] by [[Richard Chin]], [[Elsevier]], 2011, ISBN 0123815371 (page 345)</ref><ref>[https://books.google.am/books?id=JXPK9Qp8Yu8C&pg=PT88&dq=Ukraine+second+largest+country+Europe+after+Russia&hl=nl&sa=X&ei=u3NKT6LYNeWe0QWDkoGlDg&ved=0CG8Q6AEwCQ#v=onepage&q=Ukraine%20second%20largest%20country%20Europe%20after%20Russia&f=false Future of Google Earth] by [[Chandler Evans]], [[BookSurge Publishing]], 2008, ISBN 1419689037 (page 174)</ref><ref name="UKRCONSUL">{{cite web|title=Basic facts about Ukraine|url=http://www.ukrconsul.org/BASIC_FACTS.htm|publisher=Ukrainian consul in NY|accessdate=նոյեմբերի 10, 2010}}</ref>:
 
Համաձայն տարածված և հիմնավոր տեսության [[Կիևյան Ռուսիա]]յի պետությունը հիմնադրվել է [[Վարանգյաններ]]ի կողմից 9-րդ դարում որպես պատմականորեն հաստատագրված առաջին [[արևելյան սլավոն]]ական պետությունը։ Այն ասպարեզ եկավ [[Միջին դարեր]]ում որպես հզոր պետություն, սակայն 12-րդ դարում փլուզվեց։ 14-րդ դարի կեսերին Ուկրաինական տարածքները երեք արտաքին ուժերի տիրապետության տակ էին՝ [[Ոսկե Հորդա]], [[Լիտվական Մեծ Դքսություն]] և [[Լեհաստանի թագավորություն]]<ref>{{cite web|url=http://www.britannica.com/EBchecked/topic/612921/Ukraine/214508/History |title=Ukraine :: History – Britannica Online Encyclopedia |publisher=Britannica.com |accessdate=հոկտեմբերի 31, 2011}}</ref>: [[Հյուսիսային Մեծ Պատերազմ]]ից հետո (1700–1721 թթ.), Ուկրաինան բաժանվեց մի քանի ռեգիոնալ ուժերի միջև։ 19-րդ դարում Ուկրաինայի գերակշռող մասը ինտեգրվել էր [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] մեջ, մնացած հատվածը [[Ավստրո-Հունգարիա]]յի վերահսկողության տակ էր։
Ռուսական հեղափոխությունից հետո մշտական պատերազմական իրադարձություններին հետևել է 1917-1919 թթ. Ուկրաինայի անկախության ճանաչման մի քանի միջազգային փորձ։
 
1922 թ. դեկտեմբերի 30-ին Ուկրաինական անկախության պատերազմից կազմավորվում է [[Ուկրաինայի Խորհրդային Հանրապետություն]]ը և դառնում [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]] հիմնադիր հանրապետություններից մեկը։ Ուկրաինայի Խորհրդային Հանրապետության տարածքն ընդարձակվել էր արևմուտքից անմիջապես [[II Համաշխարհային պատերազմ]]ից առաջ և հետո։ 1954 թ. Ուկրաինան ընդարձակվեց դեպի հարավ [[Ղրիմ]]ի փոխանցումով։ 1945 թվականին Ուկրաինայի ԽՍՀ-ն դարձավ [[Միավորված ազգերի կազմակերպություն|Միավորված ազգերի կազմակերպության]] հիմնադիր անդամներից մեկը<ref name="un ukssr">{{cite web|url=http://www.un.org/depts/dhl/unms/ukraine.shtml|title=Activities of the Member States – Ukraine|accessdate=հունվարի 17, 2011|work=United Nations}}</ref>:
 
Ուկրաինան կրկին անկախացավ 1991 թ., երբ Խորհրդային Միությունը փլուզվեց։ Այդ փլուզումով սկսվեց անցումը [[շուկայական տնտեսություն|շուկայական տնտեսության]], որի ընթացքում Ուկրաինան շուրջ 8 տարի շարունակ հետընթաց ունեցավ։ունեցավ<ref name="Macroindicators NBU">{{cite web|url=http://www.bank.gov.ua/ENGL/Macro/index.htm|title=Macroeconomic Indicators|accessdate=դեկտեմբերի 16, 2007|work=[[National Bank of Ukraine]]|archiveurl=http://web.archive.org/web/20071021232506/http://bank.gov.ua/Engl/Macro/index.htm <!--Added by H3llBot-->|archivedate=հոկտեմբերի 21, 2007}}</ref>: Այնուհետև հաջորդեց տնտեսական բարձրակարգ վերելքի ժամանակաշրջանը։ 2008–2009 թթ Ուկրաինան ընկղմվեց ճգնաժամի մեջ։ ՀՆԱ-ն 2008 թ. գարնանից մինչև 2009 թ. գարունը նվազեց 20% -ով, այնուհետ կարգավորվեց<ref>Inozmi, "Ukraine – macroeconomic economic situation – June 2009" [http://unian.net/eng/news/news-325554.html online]</ref>: Երկիրը ինչպես նախկինում կարևոր դեր է խաղում հացահատիկի համաշխարհային շուկայում և 2011 թ. տվյալներով հացահատիկի արտահանման ծավալով աշխարհում երրորդն է<ref>{{cite web|url=http://www.blackseagrain.net/photo/ukraine-becomes-worlds-third-biggest-grain-exporter-in-2011-minister |title=Ukraine becomes world's third biggest grain exporter in 2011 – minister |publisher=Blackseagrain.net |date= |accessdate=2012 թ․ օգոստոսի 25–ին}}</ref>:
 
Ուկրաինան [[ունիտար պետություն]] է, բաղկացած 24 [[մարզ]]երից, մեկ [[ինքնավար հանրապետություն]]ից (Ղրիմ) և հատուկ կարգավիճակ ունեցող երկու քաղաքներից. [[Կիև]]՝ մայրաքաղաք և ամենամեծ քաղաք և [[Սևաստոպոլ]]ը, որտեղ վարձակալության պայմանագրով տեղակայված է Ռուսաստանի [[Սևծովյան նավատորմ]]ը։ Ուկրաինան [[կիսանախագահական համակարգ]]ով պետություն է առանձին [[օրենսդրական]], [[գործադիր]] և [[դատական]] ճյուղերով։ Խորհրդային միության փլուզումից ի վեր Ուկրաինան շարունակում է պահպանել իր դիրքերը որպես Եվրոպայում, Ռուսաստանից հետո, երկրորդ խոշոր [[սպառազինություն]] ունեցող պետություն։ Երկրում բնակվում են շուրջ 46 միլիոն մարդ, որի 77.8 տոկոսն ուկրաինացիներ են, ապրում են նաև [[ռուսներ]] (17%), [[բելառուսներ]] և [[ռումինացիներ]]. [[Պաշտոնական լեզու]]ն [[ուկրաիներեն]]ն է։ Ռուսերենը նույնպես շատ տարածված է։ Երկրում գերակայող կրոնը [[Արևելյան Ուղղափառ քրիստոնեություն]]ն է, որը նշանակալից ազդեցություն է գործել [[Ուկրաինական ճարտարապետություն|Ուկրաինական ճարտարապետության]], [[գրականություն|գրականության]] և [[երաժշտություն|երաժշտության]] վրա։
Տող 72.
Կիևյան Ռուսիան կազմված էր մի քանի իշխանություններից, որոնք կառավարվում էին Ռյուրիկյան իշխանների կողմից։ Կիևի նստավայրը ամենաազդեցիկն ու հեղինակություն վայելողն էր, ուստի այն դարձել էր մրցակցության առարկա Ռյուրիկյան իշխանների համար։
 
Կիևյան Ռուսիայի Ոսկե Դարը սկսվում է [[Վլադիմիր Մեծ]]ի (980–1015 թթ.) թագավորությամբ, ով Քրիստոնեություն ընդունելով Կիևյան Ռուսիան շրջեց դեպի [[Բյուզանդական Քրիստոնեություն]]. Նրա որդի՝ [[Յարոսլավ Իմաստուն]]ի (1019–1054 թթ.) թագավորության ժամանակ Կիևյան Ռուսիան հասավ իր մշակութային ռազմական հզորության գագաթնակետին<ref name="Columbia"/>:
Դրան հետևեց պետության մասնատում և նորից արդիականացավ տարածաշրջանային իշխանությունների կարևորությունը։ [[Վլադիմիր Մոնոմախ]]ի (1113–1125 թթ.) և նրա որդի [[Մստիսլավ]]ի (1125–1132 թթ.) օրոք Կիևյան Ռուսիան վերջնականապես մասնատվեց առանձին իշխանությունների։
 
11 և 12-րդ դարերում քոչվոր [[թուրք]] ցեղերի կողմից մշտական հարձակումները բերեցին սլավոնական ժողովուրդների զանգվածային տեղահանման դեպի հյուսիս՝ ավելի անվտանգ անտառային շրջաններ<ref name="Klyuch1">{{cite book|last=Klyuchevsky|first=Vasily|title=The course of the Russian history|location=v.1|url=http://www.kulichki.com/inkwell/text/special/history/kluch/kluch16.htm|isbn=5-244-00072-1|year=1987|publisher="Myslʹ}}</ref>:
Տող 86.
 
1569 թ. [[Լյուբլինի միություն]]ը ձևավորում է Լեհ–Լիտվական համաձայնագիրը, որով Ուկրաինայի տարածքի մեծ մասը լիտվական ենթակայությունից անցնում է [[Լեհական թագավորություն|Լեհական թագավորության]] ենթակայության տակ, այդպիսով դառնում լեհական տարածք։
Լեհականացմանն ուղղված ճնշման ներքո բարձր խավի ներկայացուցիչները կրոնափոխ եղան և դարձան կաթոլիկ և [[լեհ ազնվականություն]]ից անհնար էր նրանց տարբերել։տարբերել<ref>Subtelny, p. 92–93</ref>: Այդպիսով հասարակ մարդիկ զրկվելով իրենց ազգակից պաշտպաններից՝ հանձինս ուղղափառ ազնվականության, շրջվեցին դեպի կազակները, որոնք մնում էին ուղղափառ։
 
=== Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ուկրաինա» էջից