«Մովսես Քերթող»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-{{Reflist}} +{{Ծանցանկ}})
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Մովսես ՔերթողՔերթող՝''' - 8-րդ դարի եկեղեցական գործիչ, խոշոր քերական, հոգևոր երգերի հեղինակ։
Ըստ [[Ստեփանոս Օրբելյան]] պատմիչի, Մովսես եպիսկոպոս Քերթողը Սյունիքի մետրոպոլիտ է եղել 722-729 թթ.։ Լինելով [[Շաղատի վարդապետարանի]] շրջանավարտ և նրա սյուներից մեկը, նա ուսուցիչը դարձավ Ստեփանոս Մեծ Սյունեցու, որի կրթության ու դաստիարակության խնդրին առանձնահատուկ նշանակություն է տվել։ Մովսես Քերթողը հայտնի է որպես խոշոր քերական, ինչպես նաև հոգևոր երգերի հեղինակ և թարգմանիչ։ [[Ն. Ադոնցը]] Մովսես Քերթողին դնում է հույն քերական [[Դիոնիսիոս Թրակացու]] (մ.թ.ա. 2-1-ին դար) «Քերականական արվեստ» աշխատության հայ նշանավոր մեկնիչների շարքում։ Իսկ այդ երկը հայերեն էր թարգմանվել 5-րդ դարում և հիմք հանդիսացել հայերենի ուսումնասիրության տեսության մշակման և հայ քերականական ուսմունքի ստեղծման ու զարգացման համար։ Մովսես Քերթողը իր մեկնության մեջ անդրադարձել է հայերենի հնչունաբանությանը, դասակարգել խոսքի մասերը, ըստ այդմ՝ առաջնայինը համարելով գոյականը (անունը)՝ որպես էության արտահայտություն, ուստի և բայը ստրոդասել է նրան։ Վերլուծել է նաև հոլովների, հոլովումների, բառաբարդման, ձևի քերականական հասկացության հետ կապված և մի շարք այլ հարցեր։հարցեր<ref>Շ.Բ. Դավթյան «Ականավոր սյունցիներ. Սիսիան», Երևան, «Տնտեսագետ», 1998, էջ 44։</ref>:
 
== Հղումներ ==