«Սինո-ճապոներեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/)
No edit summary
Տող 1.
'''Սինո-ճապոներեն բառապաշար''' կամ '''կանգո''' ({{lang-ja|漢語}} - ''Հան բառեր''), վերաբերում է [[ճապոներեն]]ի բառապաշարի այն հատվածին, որը ձևավորվել է [[չինարեն]]ում կամ որում առկա են չինարեն տարրեր: Քերականական և շարահյուսական որոշ կառույցներ նույնպես կարող են համարվել սինո-ճապոներեն:
 
''Կանգոն'' սինո-ճապոներենի ճապոներեն անվանումն է և նշանակում է «չինարեն բառեր»:<ref>Shibatani, Masayoshi. [https://books.google.am/books?vid=ISBN0521369185&id=sD-MFTUiPYgC&pg=RA1-PA167&lpg=RA1-PA167&dq=%22Sino-Japanese%22+vocabulary&sig=v0OQy6QCTO_GkvVeFaNuQDf9ujQ#PRA1-PA142,M1 ''The Languages of Japan (Section 7.2 "Loan words", p.142)''], Cambridge University Press, 1990. ISBN 0-521-36918-5</ref>: Կանգոն ճապոներենի ընդհանուր [[բառապաշար]]ի երեք հիմնական բաժիններից մեկն է: Մյուս երկու բաժիններն են մայրենի ճապոներենի բառապաշարը և այլ լեզուներից [[փոխառություն]]ները: Հաշվարկվել է, որ ճապոներենի բառապաշարի մոտ 60%-ը կանգո բառապաշարն է, սակայն առօրյա խոսքում այն կազմում է բառերի մոտ 18%-ը: <ref>{{nihongo2|国立国語研究所『テレビ放送の語彙調査I』(平成7年,秀英出版)}}Kokuritsu Kokugo Kenkyuujo, "Terebi Hoosoo no Goi Choosa 1" (1995, Shuuei Publishing)</ref>:
 
Կանգոն, որը ճապոներենում չինարեն ծագում ունեցող բառերի գործածումն է, չպետք է շփոթել ''կանբուն''ի հետ, որը իսկական չինարեն բառեր գրելն է ճապոնացիների կողմից: Եվ՛ ''կանգո''ն և՛ ''կանբուն''ը ունեն [[սինո-քսենիկ]] լեզվաբանական և հնչյունաբանական տարրեր, որոնք կարելի է գտնել [[կորեերեն]]ում և [[վիետնամերեն]]ում, այսինքն՝ դրանք օտար (սինո) տարրեր են:
 
== Նախապատմություն ==
[[Չինաստան]]ի մեծ տարածքի և զարգացած մշակույթի շնորհիվ չինարենը պատմության ընթացքում մեծ ազդեցություն է ունեցել [[ճապոներեն]]ի, [[կորեերեն]]ի, [[վիետնամերեն]]ի և [[Արևելյան Ասիա|արևելաասիական]] այլ լեզուների վրա այնպես, ինչպես [[հունարեն]]ը և [[լատիներեն]]ն են ազդել [[Եվրոպա]]յի պատմության վրա: Օրինակ՝ միջին չինարենում ''վառոդ'' բառի համարժեքը ''հուոյաո'' (火藥) է, իսկ կորեերենում դրա համարժեքը ''հուայակ''ն է, ճապոներենում՝ ''կայակու'': Երբ տեղի են ունեցել չինարենի և ճապոներենի միջև առաջին բախումները, ճապոներենում դեռևս չկային գրային համակարգ, այնինչ չինարենն ուներ գրավոր լեզու և ակադեմիական շատ տեղեկատվություն, որն էլ իր հերթին առաջ էր բերում նոր բառեր և տերմիններ ստեղծելու անհրաժեշտությունը:<ref>[http://crlao.ehess.fr/document.php?id=1217 Baxter-Sagart Old Chinese reconstruction, version 1.0], also available at [[wikt:Appendix:Baxter-Sagart Old Chinese reconstruction|Wiktionary]]; see also Baxter's transcription for Middle Chinese</ref>: Չինարենն այսպիսով դարձել էր [[գիտություն|գիտության]], [[կրթություն|կրթության]] և [[կրոն]]ի լեզուն: Ճապոներենում գործածված ամենահին գրային համակարգը գրական չինարենն էր, որը կոչվում էր ''կանբուն'': Կանբուն գրային համակարգը պարտադրում էր, որ յուրաքանչյուր գրագետ ճապոնացի վարժ տիրապետի գրավոր չինարենին, սակայն շատ քիչ ճապոնացիներ էին վարժ խոսում չինարեն:
 
Չինարենից վերցված բառերի արտասանությունը նմանեցվում էի չինարենի արտասանությանը: Սինո-ճապոներեն բառապաշարը դեռևս ճապոներենում շատ կարևոր մաս է, ինչպես օրինակ լատիներեն կամ հունարեն ծագման բառերը [[անգլերեն]]ում:
Տող 25.
 
== Ճապոնիայում ստեղծված բառեր ==
Չնայած որ չինարենից վերցվել է մեծ չափով սինո-ճապոներեն բառապաշար, շատ բառեր ստեղծել են հենց ճապոնացիները՝ օգտագործելով սինո-ճապոնական ձևեր: Սրանք հայտնի են որպես ''վասեի կանգո'' (和製漢語), որը թարգմանաբար նշանակում է «ճապոնացիների ստեղծած կանգո»: Այն չպետք է շփոթել ''վասեի էիգո''յի հետ (和製英語), որը նշանակում է «ճապոնացիների ստեղծած անգլերեն»: <ref>{{cite book|title=Language change in East Asia|last=Chung|first=Karen S.|publisher=Curzon|year=2001|isbn=0700713778|location=Richmond, Surrey|pages=161–163|chapter=Chapter 7: Some Returned Loans: Japanese Loanwords in Taiwan Mandarin|ref=harv|editor1-first=T. E|editor1-last=McAuley}}</ref>:
 
Շատ ''վասեի կանգոներ'' վերաբերում են գաղափարների, որոնք կան միայն ճապոներենում, ինչպես օրինակ ''դայմիո'' (大名), ''վակա'' (和歌), ''գեիշա''(芸者) և այլն: