«Դավիթ Բաղիշեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Հայեր, ավելացվեց Կատեգորիա:Հայ պատմիչներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Դավիթ Բաղիշեցի''', [[ժամանակագիր]], ծնվել է [[Բաղեշ]]ում (ծննդյան թվականը անհայտ է), 29.12.[[1673]] թ.։ Աշակերտել է Բաղեշի հոգևոր առաջնորդ Մեսրոպ [[վարդապետ]]ին։ Նա [[1641]] թ.-ին ձեռնադրվել է [[քահանա]], [[1647]] թ.-ին՝ վարդապետ, [[1651]] թ.-ին դարձել է Բաղեշի վանքի խնդրակատար, իսկ կյանքի վերջին տարիներին եղել է [[Առաքելոց վանք]]ի վանահայր։ Ընդօրինակել է տվել մի շարք ձեռագրեր։ Հիմնական աշխատությունը Ժամանակագրությունն է։ Բաղկացած է երկու մասից։ Առաջինն ընդգրկում է հայոց պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև հեղինակի ապրած ժամանակը՝ [[1662]] թ.։ Երկրորդ մասը ընդհանուր պատմությունն է, որն սկսվում է [[Աստվածաշունչ|Աստվածաշնչով]] և ավանդական զրույցներով ու ավարտվում է թուրքերի կողմից [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] գրավման ([[1453]] թ.) փաստով։ Ժամանակագրության հիմնական մասը քաղված է տարբեր հեղինակների աշխատություններից (Աստվածաշունչ, [[Հոմերոս]], [[Եվսեբիոս Կեսարացի]], [[Մովսես Խորենացի]], [[Ագաթանգեղոս]], [[Փավստոս Բուզանդ]] և այլն։ Արժեքավոր տեղեկություններ կան Բաղեշում կատարված դեպքերի վերաբերյալ։
 
{{ՀՍՀ}}