«Պար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Արվեստ}}{{Այլ կիրառումներ|Պար (այլ կիրառումներ)}}
{{անաղբյուր}}
'''Պար''', [[արվեստ]]ի ձև, որն արտահայտվում է [[մարմին|մարմնի]] ռիթմիկ շարժումների միջոցով։ Պարն անբաժան է [[երաժշտություն]]ից և կատարվում է վերջինիս ուղեկցությամբ։ Պարային ռիթմիկ շարժումները սովորաբար որոշակի դասավորություն են ուենում՝ ստեղծելով կոմպոզիցիա:
 
== Ընդհանուր տեղեկություններ ==
Ամենայն հավանականությամբ՝ պարն արվեստներից հնագույնն է, արտահայտում է ամենավաղնջական ժամանակներում մարդու հոգում ծնունդ առած պահանջմունքը՝ մյուս մարդկանց հաղորդելու իր ցնծությունը, վիշտը և հոգին համակած այլ հույզեր՝ իր մարմնի շարժումների միջոցով: Նախնադարյան մարդու կյանքի գրեթե բոլոր իրադարձությունները - ծնունդը, մահը, կռիվը, նոր առաջնորդի ընտրությունը, հիվանդի ապաքինումը և այլն - ուղեկցվել են պարով: Դրանով են արտահայտվել անձրևի, արևի լույսի, բերքառատության, պաշտպանության, ներման համար խնդրանք-աղաչանք-պաղատանքները:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պար» էջից