«Մասնակից:Սավադյան Միլենա/Ավազարկղ3»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Պատմագիրների վկայություններն ու նյութական կուլտուրայի հուշարձանները հնարավորություն են տալիս ասելու, որ այստեղի ավերակները հիմնականում պաշտպանական կառույցներ են եղել: Պատերազմական տարիներին այստեղ է հավաքվել Դիզակի բնակչությունը և դիմադրություն ցույց տվել թշնամուն: Այդ տեսակետից խիստ բնորոշ է արաբական խալիֆայության դեմ մղած պայքարում դիզակիցների վառ օրինակը:Պատմությունը պահել է Արցախ աշխարհի ամենախոշոր դեմքերից մեկի` Եսայի իշխանի սխրագործությունները:
Լեոյի կարծիքով Եսային կամ, ինչպես արաբական աղբյուրներն են նրան հիշում, «Իսա Իբն Յուսուֆ Աբաու Բուսեն», իր գլխավորած պայքարով «...ամենախոշոր մխիթարական երևույթն էր կազմում Հայոց աշխարհի այդ ժամանակվա(9-րդ դար-Շ.Մ.)արյունոտ նահատակումների մեջ»: 853թ. ամրացված լինելով Տողասարի գագաթին, վերը նշված «քյուղաքաղաքի» պարիսպների ներսում, Աբու Մուսեն ավելի քան մեկ տարի համար դիմադրություն է ցույց տալիս արաբ զորավար Բուղայի բազմաքանակ զորքերին: Արաբ զորավարը 28 անգամ գրոհում է այդ անառիկ ամրոցի վրա, բայց գրոհները ապարդյուն են անցնում: Վերջ ի վերջո նա`Եսայի իշխանը, ընկավ թշնամու ձեռքն այն պատճառով, որ ազնվություն ունեցել հավատալու թշնամու երդումներին` պատգամախոսության է գնացել Բուղայի մոտ և այնտեղ էլ ձեռբակալվել:
Դիզակի քաջ իշխանի և նրա հետնորդների հիշատակին կառուցված մի շարք հուշարձաններ կան Տողասարից որ այնքան հեռու գտնվող Տումի գյուղի շրջակայքում:
Այսպես. գյուղի արևմտյան մասւոմ է գտնվում Դիզակի մյուս նշանավոր Գորոզ կամ Գորոզու անունով բերդը, «Ի Գոռոզո մերձ ի լեառն Քթիչ»: Մյուս նշանավոր հուշարձանը համարվում է Կարմիր եկեղեցին: 10-րդ դարի այս շինությունը լրիվ քանդված է: Պահպանվել է արևմտյան լուսամուտի վերնամասի արձանագրությունը(այն գտնվում է Լեռնային Ղրաբաղի մարզային թանգարանում): Ահա տեքստը.
«Ի նխթ. թվ. (1000)և ի թագաւորութեանս տեառն Գգիկայ որդւու Մուսէի եւ Սոփի դուստր Մուսէի շինեցի տուն Աստուծոյ ի փրկութիւս հոգո իմո և շնողաց իմոց»:
Եկեղեցու փլատակները գտնվում են Տումի գյուղի հարավային կողմում, ձորակի աջ լանջին, հին գերեզմանոցի մեջ: Կարմիր եկեղեցուց փոքր-ինչ վերև, մի առանձնացած բլրի վրա, կան քարակիր շինության բեկորներ: Բլոր տվյալներից երևում է, որ շրջապարիսպով ամրացված է եղել բլուրը: Կավե խողովակների շարքերը այս ավերակներից ձգվում են դեպի մոտակա Թագավորի աղբյուրը: Տեղացիները ավանդաբար Թագավորի պալատ անունով են կոչում այս ավերակները:
Պալատատեղից դեպի հարավ գտնվող կոնաձև բլուրը պատած է հին գերեզմանաքարերով: Ուշագրավ է ավերակ դամբարանը, որի հարավային մասում կա մի տապանաքար: Դժբախտաբար այն չունի արձանագրություն: Այս ավերակդամբարանն ու «անխոս» տապանաքարը սերնդե սերունդ մատնանշվել են որպես թագավորի գերեզման:
Պալատից դեպի հյուսիս, ձորակում, կա մի զովասուն, սառնորակ աղբյուր, որի վրա իր ժամանակին սրբատաշ քարով կառուցվել է շենք: Աղբյուրն էլ կոչվում է թագավորի աղբյուր:
Այս բոլորը վկայում են, որ Դիզակի տերերի աթոռանիստը Տողից հետո եղել է Տումին, իսկ նրանց գլխավոր բերդերը, ինչպես նշվեց, Գտիչն ու Գորոզն էին: