«Միջազգային իրավունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 27.
Միջազգային իրավունքի հասկացությունների հստակեցման գործում կարևոր նշանակություն ունի [[1989 թվական|1989 թվականին]] [[ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա|ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի]] կողմից ընդունված ''«Միավորված ազգերի կազմակերպության միջազգային իրավունքի տասնամյակը»'' անվանումով բանաձևը, որտեղ նշվում է միջազգային իրավունքի գլոբալ և համընդհանուր նշանակության, ինչպես նաև վերջինիս [[Կոդիֆիկացիա|կոդիֆիկացման]] առաջընթացային զարգացման մասին։ Բանաձևը հաստատեց միջազգային իրավունքի գերակայությունը [[ՄԱԿ-ի անդամ երկրներ|ՄԱԿ-ի անդամ պետությունների]] միջև [[Դիվանագիտական հարաբերություններ|դիվանագիտական երկխոսությունների]] ժամանակ՝ ստեղծելով վերջիններիս համար համընդհանուր իրավունքներ և պատասխանատվություններ։ [[1990]]-[[1999 թվական|1999 թվականների]] միջև ընկած ժամանակաշրջանը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես միջազգային իրավունքի տասնամյակ։ [[Միջազգային հարաբերություններ|Միջազգային հարաբերությունների]] վրա ազդում են տարաբնույթ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնց թվին են դասվում պետությունների [[Սոցիալական քաղաքականություն|սոցիալական]], [[Քաղաքականություն|քաղաքական]], [[Ռազմական գործ|ռազմական]], [[Տնտեսական քաղաքականություն|տնտեսական]] զարգացման մակարդակը, [[Սոցիալական խավ|հասարակության սոցիալական տարբեր խավերի]] [[Կենսամակարդակ|կենսամակարդակային պայմանները]], [[Ազգային շահ|ազգային շահերը,]] [[Գիտատեխնիկական առաջընթաց|գիտատեխնիկական ոլորտի առաջընթացը]], [[Համամոլորակային հիմնախնդիրներ|համամոլորակային]] և [[Բնապահպանություն|բնապահպանական հիմնախնդիրները]] և այլն։ Ձևավորելով [[Միջազգային հարաբերություններ|միջազգային հարաբերությունների]] և [[Քաղաքագիտություն|քաղաքական գիտության]] ներգործությամբ՝ միջազգային իրավունքն ինքնին ձևավորվել ու ձևավորվում է վերջիններիս անմիջական ազդեցությամբ։
 
Միջազգային իրավունքը պետությունների միջև ազգամիջյան հարաբերություններում կատարում է կոորդինացնող (համակարգող) դեր։ Վերջինիս նորմերի ներազդմամբ պետությունները համագործակցության տարբեր բնագավառներում սահմանում են համընդհանուր վարքագծի տիպօրինակներ։ Միջազգային իրավունքը սահմանող իրավական ակտերը պարունակում են վարքագծի որոշակի կանոններ, որն էլ ապահովում է վերջինիս [[Խաղաղապահություն|խաղաղապահ]], [[Ապահովագրություն|ապահովագրական]] գործընթացը։ Իրավունքի այս ճյուղն ապահովում է նաև [[Ինքնիշխան պետությունների ցանկ|ինքնիշխան պետությունների]] օրինական իրավունքների ու շահերի պաշտպանությունը։ Վերջինիս կողմից կարգավորվող իրավահարաբերությունների գլխավոր առանձնահատկությունըառանձնահատկությունն կայանումայն է նրանում, որ ազգամիջյան հարաբերություններում գոյություն չունեն հարկադրանքի վերպետական մեխանիզմներ։
 
=== Միջազգային իրավունքի տեսակներ ===