«Զիգմունդ Ֆրոյդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 41.
Ֆրոյդն իր ստեղծագործական կյանքի վերջին շրջանում ուղղումներ մտցրեց իր [[տեսություն|տեսության]] մեջ, որոնք էլ արտահայտեց իր մի շարք աշխատություններում («Խմբի հոգեբանություն և Ես-ի վերլուծություն» 1921, «Ես և Այն» 1923)։ Այժմ անձի կառուցվածքը ներկայացվում էր մի մոդելի տեսքով, որն իր մեջ ներառում էր հետևյալ բաղադրիչները՝ '''Այն''' (Id), '''Ես''' (Ego) և '''Գեր-Ես''' (Super Ego)։ Ֆրոյդը գտնում էր, որ նրանց ավելի շատ պետք է դիտարկել որպես գործընթացներ, քան «կառուցվածքներ»։
 
Id, ամբողջապես գործում է անգիտակցականում և սերտորեն կապված է բնազդային կենսաբանական մղումների հետ, որոնք մեր վարքը լսնում են էներգիայով։ Իդը մութ է, քաոտիկ, օրենքներ չճանաչող և կանոններին չենթարկվող։ [[Անհատ]]ի ողջ կյանքի ընթացում իդը պահում է իր կենտրոնական նշանակությունը։ Իր հիմքում լինելով պրիմիտիվ՝ իդը չունի սահմանափակումներ։ Հանդիսանալով հոգեկանի ամենահին, ելակետային կառուցվածքը՝ իդն արտացոլում է ողջ մարդկային կյանքի առաջնային սկզբունքը՝ հոգեկան կյանքի՝ կենսաբանական մղումներով պայմանավորված էներգիայի միանգամից լիցքաթափում։ Եթե նրանք զսպվում և չեն լիցքաթափվում, առաջանում է ընդհանուր լարվածություն։ Իդը գործում է բավարարման սկզբունքին համապատասխան։ Ֆրոյդը գտնում էր, որ իդը գտնվում է օրգանիզմի հոգեկան և սոմատիկ գործընթացների միջև։ Ֆրոյդը գրում է, որ իդն ուղղակիորեն կապված է սոմատիկ գործընթացների հետ, գալիս է բնազդային պահանջմունքներից և նրանց հաղորդում է հոգեկան էքսպրեսիա, սակայն մենք չենք կարող ասել, թե որ սուբստրատում է իրականանում այդ կապը։ Ֆրոյդը նկարագրել է երկու մեխանիզմներ, որոնց միջոցով իդը անձին ազատում է լարվածությունից՝ ռեֆլեկտոր գործողություններ և առաջնային գործընթացներ։ Առաջին դեպքում իդը ավտոմատ պատասխանում է գրգռման ազդանշաններին և միանգամից ինջեցնում լարվածությունը։ Ռեֆլեկտոր մեխանիզմի օրինակ է հազը՝ ի պատասխան վերին շնչուղիների գրգռման։ Սակայն ռեֆլեկտոր գործողությունները միշտ չէ, որ իջեցնում են գրգռման կամ լարվածության աստիճանը։ Երբ ռեֆլեկտոր գործողությունը չի կարող իջեցնել լարվածությունը, հանդես է գալիս իդի այլ ֆունկցիա, որը կոչվում է պատկերացման առաջնային գործընթացներ։ Իդը ստեղծում է օբյեկտի հոգեկան պատկեր, որը կապված է հիմնական [[պահանջմունք]]ի բավարարման հետ։ Օրինակ քաղցած երեխայի մոտ կարող է առաջանալ մոր կրծքի կամ կաթի շշի պատկերը։ Առաջնային գործընթացները մարդկային պատկերացումների ոչ տրամաբանական, իռացոնալ և երևակայական ձև է, որը բնութագրվում է իմպուլսները ճնշելու, իրականը ոչ իրականից,«Ես»-ի և ոչ «Ես»-ի տարբերակման անընդունակությամբ։ ԽնդիրըԽնդիրն կայանումայն է նրանում, որ մարդը չի կարողանում տարբերակել ակտուալ օբյեկտը, որը կարող է բավարարել իր պահանջմունքը, և նրա պատկերը։ Սա կարող է հանգեցնել մահացու ելքի, եթե առաջ չգան պահանջմունքի բավարարման արտաքին աղբյուրներ։ Նորածնի համար անիրականալի է առաջնային պահանջմունքի բավարարման հետաձգելը սովորելը։ Հետաձգված բավարարման ունակությունը գալիս է այն ժամանակ, երբ երեխան հասկանում է, որ բացի իր պահանջմունքներից և ցանկություններից գոյություն ունի նաև արտաքին աշխարհ։ Այս գիտելիքի առաջացման հետ առաջանում է անձի երկրորդ կառուցվածքը՝ էգոն։
[[Պատկեր:Structural-Iceberg.svg|250 պղpx|մինի|ձախից|Այսբերգը սովորաբար օգտագործվում է հոգեկանի կառուցվածքային մոդելի պատկերավոր ներկայացման համար]]
Ego-ն հոգեկան ապարատի այն բաղադրիչն է, որը պատասխանատու է որոշումների ընդունման համար։ Նա ձգտում է արտահայտել և բավարարել իդի ցանկությունները՝ արտաքին աշխարհից եկող սահմանափակումներին համապատասխան։ Այն իր կառուցվածքը և ֆունկցիան ստանումն է իդից, զարգանում է նրանից և փոխառում է իդի էներգիայի մի մասը։ Էգոն ձգտում է ապահովել [[օրգանիզմ]]ի անվտանգությունը և ինքնապահպանումը։ Արտաքին սոցիալական աշխարհի և իդի բնազդային պահանջմունքների դեմ պայքարում էգոն մշտապես պետք է դիֆերենցացիա իրականացնի հոգեկան պլանում իրադարձությունների և արտաքին աշխարհում իրական իրադարձությունների միջև։ Էգոն ենթարկվում է իրականության սկզբունքին, որի նպատակն է օրգանիզմի ամբողջականության պահպանումը բնազդների բավարարման հետաձգման եղանակով այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն չկա համապատասխան ձևով հասնել լիցքաթափման կամ արտաքին միջավայրում կառաջանան համապատասխան պայմաններ։ Իրականության սկզբունքը հնարավորություն է տալիս անհատին արգելակել, հասցեափոխել կամ աստիճանաբար դուրս թողնել իդի էներգիան սոցիալական սահմանափակումների և անհատի խղճի սահմաններում։ Իրականության սկզբունքը մեր վարքում ներմուծում է բանականության չափ։ Հենվելով տրամաբանական մտածողության ուժի վրա, որը Ֆրոյդն անվանել է երկրորդային գործընթաց՝ էգոն ունակ է վարքն ուղղել անհրաժեշտ հունով։ Այսինքն էգոն հանդիսանում է «կատարողական օրգան», ինտելեկտուալ գործընթացների և պրոբլեմների լուծման իրականացման վայր։