«Ստրկություն»–ի խմբագրումների տարբերություն

 
=== Ստրուկի կարգավիճակը ===
Ըստ փիլիսոփա [[Մարկ Վարրոն]]ի տեսակետի, ստրուկն իրենից ներկայացնում է լոկ «խոսող զենք», շնչավոր սեփականություն, բեռնակիր անասուն (հռոմեական օրենքի լեզվով՝ res, այսինքն՝ իր)։ Ստրուկները սովորաբար օգտագործվում են որպես աշխատուժ՝ գյուղատնտեսական և այլ արտադրության մեջ, որպես ծառաներ, կամ տիրոջ այլ կարիքները հոգալու համար։ [[Ստրուկ]]ի իրային էությունը, նախևառաջ, կայանումայն է նրանում, որ ստրկական աշխատանքի ողջ արդյունքը դառնում է տիրոջ սեփականությունը, չնայած ստրուկներին կերակրելու և նրանց մնացած կարիքները հոգալու հոգսը նույնպես դրված է տիրոջ վրա։ Ստրուկը չունի սեփականություն, նա կարող է տնօրինել միայն այն, ինչ տերը կցանկանա նրան տալ։ Ստրուկը չի կարող օրինական ամուսնանալ առանց տիրոջ թույլտվության։ Ամուսնական կապի տևողությունն էլ, եթե այն թույլատրվել է, կախված է ստրկատիրոջ քմահաճույքից, որին պատկանում են նաև ստրուկի երեխաները։ Ինչպես ունեցվածքի ցանկացած մաս, ստրուկը կարող է դառնալ ամենատարբեր առևտրային գործարքների առարկա։
 
Ստրուկի կյանքի պայմանները որոշվում են միայն ստրկատիրոջ մարդասիրությամբ և շահով։ Առաջինը եղել և մնում է հազվադեպ երևույթ, երկրորդն ստիպում է տարբեր ձևով գործել՝ կախված այն բանից, թե որքանով է դյուրին նոր ստրուկներ ձեռք բերելը։ Ստրուկներին մանկությունից մեծացնելը դանդաղ, թանկ, ստրուկ-«արտադրողների» բավականին մեծ քանակ պահանջող գործընթաց է, ուստի նույնիսկ բացարձակ անմարդկային ստրկատերն ստիպված է ստրուկների համար աշխատունակությունն ու ընդհանուր առողջությունն ապահովող կյանքի բավարար պայմաններ ստեղծել։ Սակայն այն վայրերում, որտեղ հասուն և առողջ ստրուկներ հայթայթելը հեշտ է, նրանց [[կյանք]]ի համար չեն անհանգստանում և ուժասպառ են անում ծանր աշխատանքով։
3620

edits