«Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
 
== Դպրոցի պատմություն ==
1884 թվական Գորիս քաղաքի մի շարք մեծատուններ (հարուստներ) դիմում են Հայոց կաթողիկոսին Գորիսում դպրոց բացելու խնդրանքով <ref>(պետ. արխիվ, ֆոնդ 48, գործ 988)</ref>: Եվ 1884 թվականին Գորիսում բացվում է առաջին երկսեռ չորսդասյա դպրոցը` չորս ուսուցիչներով: Նրանք էին` Ներսիսյան դպրոցի շրջանավարտ Զաքարիա Մկոյան, Թիֆլիսի երկրորդ գիմնազիայի 8-րդ դասարանի շրջանավարտ օրիորդ Աշխեն Մելիք-Շահնազարյան, Ներսիսյան դպրոցի 6-րդ դասարանի շրջանավարտ Սերոբ Տեր-Խաչատրյան, Բաքվի կարուձեւիկարուձևի դպրոցի շրջանավարտ օրիորդ Վարդուհի Ղուկասյան: 1918 թվականին դպրոցը կոչվել է պրոգիմնազիա, իսկ հետագայում վերանվանվել է կենտրոնական վարժարան, որի հիմքի վրա ստեղծվել է քաղաքի առաջին յոթնամյա դպրոցը: 1933-34 թվականների ուստարվանից դպրոցը դարձել է միջնակարգ և կոչվել Ասքանազ Մռավյանի անունով: 1935-36 թվականների ուստարվանից դպրոցը կոչվել է Գորիսի օրինակելի միջնակարգ դպրոց, որը և տվել է իր առաջին 18 շրջանավարտը: Մեզ հայտնի են միայն 1920 թվականից աշխատած տնօրենների անունները` Ղևոնդ Սևլիկյան, Արամ Մինասյան, Մուշեղ Ադունց, Ռուբեն Պետրոսյան, Սերոբ Բարխուդարյան, Աշոտ Օհանյան, Մուշեղ Քյարունց, Ռուբեն Գիչունց, Գուրգեն Դադալյան, Գրիշա Մանուչարյան, Ռիտա Սևլիկյան, Թելման Աբրահամյան: Այս դպրոցում են սովորել Ակսել Բակունցը, Սերո Խանզադյանը, Գուսան Աշոտը: Դպրոցի առաջին ոսկե մեդալակիրը Սևադա Բակունցն է: 1984 թվականին դպրոցում սովորում էր 860 աշակերտ: 2010 թվականին սովորում էր 572 աշակերտ, աշխատում՝ 51 ուսուցիչ:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}