«Վերգիլիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 51.
Վերգիլիոսը գրել է երեք մեծ պոետիկ ստեղծագործություն՝ բոլորը հեկզամետրիկ (վեցաչափյան) հանգով։ Դրանք են՝ «Բուկոլիկներ» («Հովվականք», «Հովվական բանաստեղծություններ»), գրության թվականը՝ մ.թ.ա. 42–39 (կամ 37)թթ, «[[Գեորգիկներ]]» («Մշակականք», մ.թ.ա. 37-30 թթ.) և «Էնեական» (մ.թ.ա. 29–19 թթ)։ Միջնադարում Վերգիլիոսին վերագրվում էին ևս մի քանի փոքր պոևմներ (Appendix Vergiliana)։
 
«Բուկոլիկներ» հովվերգական պոեմում Վերգիլիոսը նկարագրում է գյուղական կենցաղը, գավառի գունավետ և ծաղկավետ աշխարհը, հովվական խաղաղ ապրելակերպը։ Պոեմը բաղկացած է 10 էկլոգներից: Դրանցից առաջինում ու իններորդում պատկերված են հողի բռնազավթումներն ու դրա հետևանոները հռոմեական գյուղաշխարհի վրա: Երկրորդն ու երրոդը հովվերգական են և էրոտիկ (արծարծված է նաև հոմոսեքսուալ սերը): Չորրորդ էկլոգում, որն անվանվում է նաև "Messianic Eclogue" կամ «Pollio»՝ հռոմեացի կոնսուկ Գայուս Պոլլիոնի անունով, նկարագրված են մարդկության ոսկեդարն ու մոտ ապագայում մի մանկան ծնունդը, որը միանգամից փոխելու է կյանքի ընթացքը երկրի վրա, մարդիկ երջանկանալու են, աշխատանքը դառնալու է ավելորդ, և ամեն ոք ամենուր առանց չարչարանքւ գտնելու է այն ամենը, ինչ հարկավոր է իրեն: 5-րդ և 8-րդ էկլոգներում ներկայացված են Դափնիսի առասպելը և երգի մի մրցույթ (որոշ ուսումնասիրողներ վիրգիլյան Դափնիսին նույնացնում են Հուլիոս Կեսարի հետ): 6-րդ էկլոգում խնջույքի աստվածություն Սիլենուսի առասպելական ու տիեզերական երգն է, յոթերորդում ներկայացված է երգի ևս մեկ թեժ մրցույթ, տասներորդում պատկերված են հեղինակի ժամանակակից եղերեգու պոետ Կոռնելիուս Գալուսի տառապանքները: Այս վերջին էկլոգում Վերգիլիոսն արտահայտել է ատելությունը պատերազմի նկատմամբ, խաղաղ, ստեղծարար կյանքի ծարավը - ապրումներ, որոնք համակել էին հեղինակի ժամանակակից հռոմեական ողջ հասարակությանը: «Բուկոլիկներ»-ի հեղինակը համարվում է իդեալական, երազային, բանաստեղծական Արկադիա երկրի ստեղծողը, երկիր, որ նրաբանաստեղծի մահից հետո էլ դեռ երկար դարեր իր արձագանքն է գտել եվրոպական գրականության ու արվեստների մեջ:
 
Էկլոգների գեղարվեստական գլխավոր նշանակությունը կայանում է դրանց տաղաչափական կերպավորման կատարելության մեջ, որով գերազանցում են մինչ այդ հանրապետական Հռոմում արարված բոլոր չափածո ստեղծագործություններին: Վերգիլիոսն իր այս պոեմով ճանապարհ է հարթել իրեն հաջորդած մի շարք գրողների՝ Կալպուրնիուս Սիկուլուսի, Նեմեսիանուսի և հովվերգությունների բազմաթիվ այլ հեղինակների համար: