«Ջեյմս Ուատտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Ջեյմս Ուատտ''' ({{lang-en|James Watt}}, {{ԱԾ}}[[1736]] թվականին [[հունվարի 19]] - [[1819]] թ. [[օգոստոսի 19]]), [[Շոտլանդիա|շոտլանդա]]ցի գյուտարար, ունիվերսալ [[շոգեմեքենա]]յի ստեղծողը, [[Լոնդոն]]ի թագավորական ընկերության անդամ ([[1785]] թ.)։
 
Կատարելագործել է [[Նյուկոմենի շոգեմեքենա|Նյուքոմենի շոգեմեքենան]]: Հայտնագործել է երկակի գործողությամբ ունիվերսալ [[Շոգեմեքենա|շոգեմեքենան]]: Ուատտի աշխատանքները [[արդյունաբերական հեղաշրջում]] առաջացրին նախ՝ Անգլիայում, իսկ հետո ամբողջ աշխարհում:
== Կենսագրություն ==
{{քաղվածք|Իմ կյանքի մեծ մասը ես տքնաջան աշխատել եմ ի շահ հասարակության և, հուսով եմ, ոչ իզուր:|}}
Ուատտի նախապապը ծագումով Աբերդինշիրից էր, զբաղվում էր գյուղատնտեսությամբ: [[ Քաղաքացիական պատերազմ Շոտլանդիայում|Շոտլանդիայի 1644-1647 թթ. քաղաքացիական պատերազմի]] ժամանակ նա զոհվել է, մարտնչելով [[Կովենանտյան շարժում|կովենանտականների]] համար: Նրա հողը, ունեցվածքը և տունը բռնագրավվել են, իսկ նրա տղա Թոմասին՝ Ուատտի պապին, ապաստան են տվել [[Ֆերտ-օֆ-Կլայդ]] ծովածոցի ափին գտնվող [[Գրինոկ|Գրինոկի]] մոտակայքումմերձակայքում ապրող բարեկամները: Թոմաս Ուատտը հասել է հասրակության մեջ հարգալից վիճակի, զբաղվել է [[Մաթեմատիկա|մաթեմատիկայի]] և [[Ծովային նովիգացիա|ծովագնացության]] դասավանդմամբ, զբաղեցրել է օկրուգային գլխավոր դատավորի, եկեղեցական խորհրդի ներկայացուցչի պաշտոնը: Նրա որդին՝ Ջեյմսը, ապագա գյուտարարի հայրը, բազմակողմանի զարգացած մարդ էր. կառուցում էր նավեր, ուներ նավաշինական պարագաների պահեստ, ծովային առևտրով էր զբաղվում, ինքը ստեղծում և նորոգում էր տարբեր սարքեր ու մեխանիզմներ: Գրինոկյան նավահանգստի համար նրա կողմից կառուցվել է առաջին վերամբարձ կռունկը: Գյուտարարի մայրը՝ Ագնես Մյուրհեդը սերվել է հարուստ տոհմից, ստացել է լավ կրթություն: Երկու ծնողներն էլ [[Պրեսբիտերականություն|պրեսբիտերական]] էին:
=== Մանկություն ===
Ջեյմս Ուատտ-կրտսերը ծնվել է 1736 թվականի հունվարի 19-ին Գրինոկում: Ծնված օրվանից ունեցել է փխրուն առողջություն: Սկզբում ստացել է [[Տնային կրթություն|տնային կրթություն]], մայրը սովորեցրել է որդուն կարդալ, իսկ գրելը և թվաբանությունը սովորել է հորից: Ծնողներն էլ չպնդեցին նրա ուսումը դպրոցում շարունակելուն, համարելով, որ իրենց որդին ինչ որ ցանակա սովորել, կարող է անել ինքնուրյուն: Չնայած Ուատտը ընդունվել է Գրինոկի դպրոց, սակայն թույլ առողջության և անընդհատ բացակայությունների պատճառով չի շարունակել ուսումը: Ուատտը իր հասակակիցների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն չուներ, և տնից դուրս ունեցած միակ զբաղմունքը [[Ձկնորսություն|ձկնորսությունն]] էր: Տարվա մեծ մասը նա ստիպված էր անցկացնել իր սենյակում, որտեղ և ինքնակրթվում էր: Մի անգամ հոր ընկերը տեսնելով, որ նա կավճով ինչ-որ գծեր ու անկյուններ է գծում, հարցնում է՝ «Ինչու՞ եք Դուք թույլատրում, որ երեխան ժամանակը իզուր վատնի, ինչու՞ չեք ուղարկում նրան դպրոց:» Ջեյմս Ուատտ-ավագը պատասխանում է. «Այդպես արագ հետևություններ մի՛ արեք, նախ տեսեք, թե ինչով է նա զբաղված»: Պարզվեց, որ Ուատտ-կրտսերը [[Էվկլիդես|Էվկլիդեսի]] մի խնդրի լուծումն էր փնտրում: