«Թոմաս Յունգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.ru/ +books.google.am/)
No edit summary
Տող 43.
 
[[Պատկեր:JoshuaReynoldsParty.jpg|thumb|left|Ջոն Վիլյամ Դոյլ. դոկտոր Ջոնսոնի շրջապատի հանդիպումը, ''Դիմանկարների Ազգային պատկերասրահ (Լոնդոն)]]
Տասնհինգ տարեկանում Յունգը լրջորեն հիվանդացել է, այս մասին ակնարկվում է նրա ինքնակենսագրության մեջ։ Նրան տրվել է «թոքերի [[տուբերկուլոզ]]» ախտորոշում։ Հիվանդությունը ուղեկցվել է և՛ թոքերի արյունահոսությամբ, և՛ շնչահեղձությամբ և՛ այլ ախտանիշներով։ Նա այս թեմային անդրադարձել է 1815 թվականին «{{lang-en2|A Practical and Historical Treatise on Consumptive Diseases}}» գրքում։ Յունգի բուժմամբ էին զբաղվում հայտնի քվակեր բժիշկները, այդ թվում Թոմաս Դիմսդեյլը և Էդմունդ Բյորկը։ Նրան բուժում էին [[հինա]]յով կաթնաթթվային սննդակարգով, երկու տարում հիվանդությունը ամբողջությամբ հաղթահարված էր։ Այս ընթացքում շփում է ձևավորվել Յունգի և պապիկի եղբոր` Ռիչարդ Բրոկլսբիի միջև {{sfn|Robinson|2006|p=25—26}}։ Բրոկլսբին շատ է կապվել Թոմասի հետ և հանձն է առել օժանդակել նրան հավատքի և հոգևոր կրթության հարցերում, համարելով, որ հոգևոր և ֆիզիկական առողջությունը անքակտելի են մեկը մյուսից։ Նա հատկապես ջանում էր ազատել նրան գոռոզությունից։ Յունգը, ինչպես և այլ շատ քվակերներ, դեմ էին ստրկությանը, և այդ հիմնավորումով նա հրաժարվել էր քաղցրից, քանի որ շաքարը արտադրվում էր ստրուկ աշխատուժի միջոցով։ Այդպես նա շուրջ յոթը տարի հեռու է մնացել այս մթերքից։ 1795 թվականին Դավիթ Բերկլին 3000 ֆունտ ստեռլինգ է ծախսել (մերօրյա հաշվարկով 280 000), որպեսզի ազատագրի 30 ստրուկ, որոնց ժառանգել էր [[Ճամայկա]]յի կալվածքի հետ։ Բրոկլսբիի և Բյորկի շնորհիվ Յունգը ընդունվել է Լոնդոնի ինտելեկտուալ մարդկանց շարքերը ([[Ջոշուա Ռեյնոլդս]], Թոմաս Լոուրենց և այլոքուրիշներ)։ Յունգը այդ ժամանակ իր հորեղբորը ուղարկել էր [[Շեքսպիր]]ի «Հենրիխ VIII» պիեսից մի քանի բանաստեղծություններ (Ուոլսի խոսքը ուղղված Կրոմվելին)՝ թարգմանված հունարեն{{sfn|Robinson|2006|p=27}}։ Արդյունքում 1791 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները Յունգը անցկացրել է ոչ թե Բերկլիի, այլ Բրոկլսբիի լոնդոնյան տանը{{sfn|Robinson|2006|p=28}}։ Յունգի օրագրում նկարագրված է 1791 թվականի դեկտեմբերի 12֊ի ընկերական ընթրիքը, որի ժամանակ Թոմաս Լոուրենցը, սըր Ջոն Բեյկերը և Ռիչարդ Պորսոնը կարդում էին [[Սեմյուել Ջոնսոն]]ի լատիներեն պոեմը, և Յունգը նրանց հետ հավասար քննարկում էր հունական [[տաղաչափություն|տաղաչափության]] շատ նուրբ պահեր{{sfn|Robinson|2006|p=29}}։
 
Հենց այդ օրերին էր որոշվել Յունգի հետագա ճակատագիրը։ Բյորկը խորհուրդ է տվել նրան շարունակել դասական բանասիրության իր դասերը և սովորել իրավաբանություն։ Թոմասին ավելի հոգեհարազատ էր զբաղվել ճշգրիտ գիտություններով կամ բժշկությամբ, նամանավանդ որ անսերունդ Բրոկլսբին ակնարկել էր, որ կարող է հոգալ համալսարանի ծախսերը, տեղավորել նրան Լոնդոնի իր տանը և փոխանցել նրան իր փորձը։ Բժշկությունը համարվում էր ազնիվ և բարձր վարձատրվող աշխատանք, որը պահանջում էր թե՛ հումանիտար, և թե՛ բնագիտական իմացություն։ Այս որոշումը լարում է առաջացրել Յունգի և ծնողների միջև, որ ակնարկվում է նրանց նամակագրության մեջ։ Վերջին կես տարին անցկացնելով Յունգսբերիում՝ տասնիննամյա Յունգը տեղափոխվել է Վեսթմինսթր՝ բժշկական դպրոցին մոտ ապրող իր պապիկի եղբոր տուն{{sfn|Robinson|2006|p=31}}։ Դեռևս 1791 թվականին լույս է տեսել նրա տպագիր աշխատանքը «Monthly Review» ամսագրում՝ կարճ ուսումնասիրություն խունկի մասին՝ ծանոթագրություններում նշելով նյութի սկզբնաղբյուրները{{sfn|Robinson|2006|p=36}}։